Գյուղի պաշտոնական անունը Եղեգ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Շաբադին անունով[3]։ Եղեգ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ինբ։
Գտնվում է Բարգուշատի լեռնաճյուղերից մեկի լանջին՝ Սևաքար գետակի ակունքի շրջանում, ծովի մակարդակից 1380-1460 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 9 կմ դեպի հյուսիս։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Եղեգի մշտական բնակչությունը կազմել է 121, առկա բնակչությունը՝ 104 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1989 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], որոնց հեռանալուց հետո այնտեղ են վերաբնակվել հայեր։ Ստորև ներկայացված է Եղեգ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5].