Վաղատին
Գյուղ | |||
---|---|---|---|
Վաղատին | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Առաջին հիշատակում | XII դար | ||
Այլ անվանումներ | Վաղադին | ||
Մակերես | 40,82 կմ² | ||
ԲԾՄ | 1580 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 593[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Վաղատինցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Վաղատին, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի պաշտոնական անունը Վաղատին է[1]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջանում կոչվել է Վաղուդի։ 1991 թվականին վերանվանվել է Վաղատին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը գտնվում է Որոտան գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1540-1620 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 81 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 7 կմ դեպի արևելք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մասին առաջին հիշատակումները տրվում են 12-ից 13-րդ դարերում՝ Ստեփանոս Օրբելյանի կողմից։ Հիշատակվել է նաև Ղևոնդ Ալիշանի կողմից, ով օգտագործել է «Վաղադին» տարբերակը։ Միջնադարում գյուղը եղել է գրչության կենտրոն, որտեղ ապրել և լայնամասշտաբ գործունեություն է ծավալել Հովհան Որոտնեցին։ Գրիգոր Տաթևացին գյուղի շրջակայքում գտնվող Որոտնավանքում լատիներենից թարգմանել է Պետրոս Արագոնացու «Գիրք առաքինությանց» աշխատությունը։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Վաղատինի մշտական բնակչությունը կազմել է 593, առկա բնակչությունը՝ 463 մարդ[2]։ Ռուսական կայսրության վերջին և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղը բնակեցվածն է եղել ադրբեջանցիներով, որոնք հեռացել են 1988-1989 թվականներին[3][4]։ Գյուղում վերաբնակվել են հայեր, ովքեր բռնագաղթել են Խորհրդային Ադրբեջանից[4]։ Ստորև ներկայացված է Վաղատին գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 44 | 209 | 1286 | 527 | 783 | 1132 | 1318 | 1111 | 537 | 631[5] | 593[2] |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 4,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 741
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
|