Խոտ (Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Խոտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ՀամայնքՏաթև (համայնք)
Մակերես17,97 կմ²
ԲԾՄ1470 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն942[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունխոտեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս3209[2]
Խոտ (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Խոտ (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Խոտ (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)##
Խոտ (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)

Խոտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Գորիսից 8 կմ հարավ, Որոտան գետի ձախ կողմում, սարավանդի վրա, բարձրությունը ծովի մակարդակից` 1470 մ։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 69 կմ։

Գյուղը նույն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ, 2015 թվականից մասն է խոշորացված Տաթև համայնքի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Խոտ գյուղը հիմնվել է Հին Խոտ գյուղի տեղափոխումով։ Հին Խոտը գտնվում է ներկայիս գյուղի կողքին՝ առավել ցածրադիր վայրում։ Հին Խոտը Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից էր։ Այն տեղակայված է Որոտանի ձախ ափի խիստ զառիթափ լեռնալանջին՝ շրջապատված այգիներով և անմատչելի ժայռերով։ 1205 թվականին Խազբակի որդի Դլեն իշխանը Խոտ գյուղը և Խոտագետի մեծ այգին նվիրում է Տաթևի վանքին, որից հետագայում վերցնում են, իսկ 1274 թվականին կրկին վերադարձվում է վանքին։

Մինչև 1993 թվականը Խոտն ուներ սահմանամերձ գյուղի կարգավիճակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Խոտի մշտական բնակչությունը կազմել է 942, առկա բնակչությունը` 819 մարդ[1]։ Գյուղը բնակեցված է եղել և շարունակում է բնակեցված լինել հայերով[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 173 739 938 788 675 600 739 830 855 890 961 942[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ և դաշտավարությամբ։

Գյուղատնտեսությամբ զբաղվում է 209 գյուղացիական տնտեսություն։ Համայնքում 2011 թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 280 հա աշնանացան։

Անասնագլխաքանակը 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.

  • խոշոր եղջերավոր անասուններ՝ 705 գլուխ,
  • մանր եղջերավոր անասուններ՝ 146 գլուխ,
  • խոզեր՝ 40 գլուխ,
  • մեղվաընտանիքներ՝ 211։

Հողային և այլ բնական ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1795 հա, այդ թվում՝ - Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 1592 հա, որից՝

  • վարելահող՝ 529 հա, բազմամյա տնկարկ՝ 50 հա, խոտհարք՝ 31 հա, արոտ՝ 76 հա, այլ հողատեսք՝ 906 հա
  • բնակավայրերի հողեր՝ 98 հա,
  • արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր՝ 13 հա
  • էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝ 28 հա
  • հատուկ պահպանվող տարածքների հողեր՝ 25 հա,
  • հատուկ նշանակության հողեր՝ 31 հա,
  • ջրային տարածքներ՝ 8 հա

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին գյուղի տեղում է գտնվում 1700 թ. «Մրգաձորի խաչ» եկեղեցին, նրա հյուսիսարևելյան մասում, բարձր ձորափին, գտնվում է Խոտի վանքը (V-VI դարեր)։

Գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-1 հզ թվագրվող դամբարանադաշտեր, հին գերեզմանոցներ, որից մեկում պահպանված է Կարմիր եկեղեցու (XII դար) ավերակները։ Ըստ ավանդության այդ եկեղեցու զանգերը հայտնի են եղել իրենց զորավոր հնչեղությամբ և սրա հետ էլ կապում են Զանգեզուր անունը։ Ըստ մեկ այլ ավանդության՝ եկեղեցիներից մեկն էլ, հավանաբար Մրգաձորի Խաչ կոչվածը, կառուցել է Շահ-Աբասի հարեմից փախած մի կին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. ZIP Code database of Armenia, Սյունիք
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, էջ 786


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 80