Էռնեստ Հեմինգուեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Էռնեստ Հեմինգուեյ
Ernest Hemingway 1950 w.jpg
Ծնվել է հուլիսի 21, 1899({{padleft:1899|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:21|2|0}})[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[7][8]
Վախճանվել է հուլիսի 2, 1961({{padleft:1961|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2][3][4][5][9] (61 տարեկանում)
Վախճանի վայր Կետչում[10]
Մասնագիտություն ռազմական թղթակից, սցենարիստ, գրող, վիպասան, լրագրող, ինքնակենսագիր, դրամատուրգ և արվեստների գործիչ
Լեզու անգլերեն[11]
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր արձակ և հրապարակախոսություն
Պարգևներ Գրականության Նոբելյան մրցանակ[12][13] Բրինզե աստղ Պուլիտցերյան մրցանակ գեղարվեստական արձակի բնագավառում և Florida Artists Hall of Fame
Ամուսին Hadley Richardson, Pauline Pfeiffer, Martha Gellhorn և Mary Welsh Hemingway
Զավակներ Ջեք Հեմինգուեյ, Պատրիկ Հեմինգուեյ և Գրեգորի Հեմինգուեյ
Ernest Hemingway Signature.svg
Էռնեստ Հեմինգուեյ Վիքիքաղվածքում
Ernest Hemingway Վիքիպահեստում

Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ (անգլ.՝ Ernest Miller Hemingway, հուլիսի 21, 1899({{padleft:1899|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:21|2|0}})[1][2][3][4][5][6], Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[7][8] - հուլիսի 2, 1961({{padleft:1961|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2][3][4][5][9], Կետչում[10]), ամերիկացի գրող և լրագրող, Նոբելյան մրցանակակիր գրականության ասպարեզում (1954

Նրա սեղմ, բայց և գերհագեցած գրելաոճը մեծ ազդեցություն է ունեցել 20–րդ դարի արձակի վրա, իսկ արկածներով լի անձնական կյանքը և հասարակական կերպարն ազդել են հետագա սերունդների վրա։ Հեմինգուեյն իր ստեղծագործությունների մեծ մասը գրել է 1920-1950 թվականների ընթացքում. 1954 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության ասպարեզում։ Հրատարակել է յոթ վեպ, պատմվածքների վեց ժողովածու և երկու ոչ գեղարվեստական աշխատություն։ Նրա երեք վեպերը, պատմվածքների չորս ժողովածուները և երեք ոչ գեղարվեստական աշխատությունները հրատարակվել են հետմահու։ Հեմինգուեյի ստեղծագործություններից շատերը համարվում են ամերիկյան դասական գրականության նմուշներ։

Հեմինգուեյը ծնվել է Իլինոյս նահանգում՝ Օուք պարկում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է «The Kansas City Star» թերթի համար, այնուհետև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է իտալական ռազմաճակատ։ 1918 թվականին ծանր վիրավորվել է և վերադարձել տուն։ Հեմինգուեյի պատերազմական տարիների փորձը հիմք հանդիսացավ «A Farewell to Arms» վեպի ստեղծման համար։

1921 թվականին Հեմինգուեյն ամուսնանում է Հադլի Ռիչարդսոնի հետ, ով իր չորս կանանցից առաջինն էր։ Զույգը տեղափոխվում է Փարիզ, որտեղ Հեմինգուեյն աշխատում է որպես թղթակից և ընկնում է 1920–ականների «կորուսյալ սերնդի» (“Lost Generation”)՝ ներգաղթյալ հասարակության մոդեռնիստ գրողների և արվեստագետների ազդեցության տակ։ Նրա՝ «Եվ ծագում է արևը» ստեղծագործությունն իր առաջին վեպն էր. Այն տպագրվում է 1926 թվականին։

1927 թվականին բաժանվում է Հադլի Ռիչարդսոնից և ամուսնանում Պաուլինա Պֆայֆերի հետ. նրանք բաժանվում են, երբ Հեմինգուեյը վերադառնում է Իսպանիայի քաղաքացիական պատերազմից, որտեղ աշխատում էր որպես լրագրող: Դրանից հետո է, որ նա գրում է «Ում մահն է գուժում զանգը» (“For Whom the Bell Tolls”) վեպը։ Մարթա Գելհորնը նրա երրորդ կինն էր (1940 թվական). նրանք բաժանվում են, երբ Հեմինգուեյը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանդիպում է Մերի Ուելշին։ Հեմինգույը ականատես է դառնում Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման և գերմանացիներից Փարիզի ազատագրման իրադարձություններին։

1952 թվականին տպագրվում է «Ծերունին և ծովը» պատմվածքը, որից կարճ ժամանակ անց Հեմինգուեյը մեկնում է Աֆրիկա՝ սաֆարիի, որտեղ երկու անգամ մահվան եզրին է հայտնվում օդային աղետի պատճառով, որից հետո հաշմանդամ է մնում իր հետագա կյանքի մեծ մասի ընթացքում։ Նա հաճախ այցելում էր իր՝ Ֆլորիդայի Քի Ուեսթում (1930-ականներ) և Կուբայում (1940, 1950, 1959 թվականներ) գտնվող տները. դրանցից բացի, Հեմինգուեյը տուն է գնում Այդահոյում, Քեթչում, որտեղ ինքնասպանություն է գործում 1961 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմինգուեյը Կլարենս և Գրեյս Հեմինգուեյների ավագ որդին էր և երկրորդ երեխան։

Էռնեստ Միլլեր Հեմինգուեյը ծնվել է 1899 թվականի հուլիսի 21-ին Իլինոյս նահանգի Չիկագո[14] քաղաքի արվարձաններից մեկում՝ Օուք պարկում[15]։ Նրա հայրը՝ Կլարենս Էդմոնդս Հեմինգուեյը, ֆիզիկոս էր, իսկ մայրը՝ Գրեյս Հոլլ-Հեմինգուեյը, երաժիշտ։ Նրանք երկուսն էլ լավ կրթություն էին ստացել և հարգված էին Օուք պարկի պահպանողական համայնքում. մի համայնք, որի մասին մի ժամանակ այնտեղ բնակված Ֆրենկ Լլոյդ Ռայթն ասել է. «Այդքան շատ եկեղեցիներ այդքան շատ լավ մարդկանց համար»[16]։ Ամուսնությունից հետո Կլարենսն ու Գրեյսը կարճ ժամանակ ապրել են Գրեյսի հոր՝ Էռնեստ Հոլլի հետ, ում անունով էլ ամուսինները[17] կոչեցին իրենց առաջնեկին։ Հետագայում Էռնեստ Հեմինգուեյն ասում էր, որ իրեն դուր չի գալիս իր անունը[Ն 1], քանզի այն զուգորդվում է Օսկար Ուայլդի The Importance of Being Earnest «Լուրջ լինելու կարևորությունը»[18] թատերգության միամիտ, մինչև իսկ հիմար հերոսի հետ։ Ընտանիքը վերրջապես տեղափոխվում է յոթ սենյականոց իր բնակարանը՝ պատշաճ հարևանությամբ, Գրեյսի համար նախատեսված երաժշտական ստուդիայով և Կլարենսի բժշկական գրասենյակով[14]։

Հեմինգուեյի մայրը հաճախ էր մասնակցում գյուղերում կազմակերպվող համերգների։ Չափահաս տարիքում Հեմինգուեյը բացահայտ կերպով չէր սիրում իր մորը, չնայած նրա կենսագիր Մայքլ Ս. Ռեյնոլդսը նշում է, որ Հեմինգուեյին են փոխանցվել իր մոր էներգետիկան և խանդավառությունը[19]։ Նրանց կռիվների պատճառն այն էր, որ Գրեյսը ստիպում էր Էռնեստին թավջութակ նվագել սովորել: Հետագայում Հեմինգուեյը խոստովանել է, որ երաժշտության դասերը շատ օգտակար գտնվեցին գրելու գործում և որպես ապացույց բերում է «Ում մահն է գուժում զանգը» ստեղծագործության բազմամեղեդային կառուցվածքը[20] ։ Ընտանիքը ամառներն անց է կացնում Ուինդմեր ավանում՝ Ուալուն լճի ափին՝ Պետոսկիի մերձակայքում, որտեղ պատանի Հեմինգուեյին հայրը սովորեցնում էր որս անել, ձուկ բռնել, ճամբար խփել անտառներում և Հյուսիսային Միչիգանի լճերի մոտ։ Բնության հետ շատ վաղ հասակից շփումները դրսի արկածային կյանքի, ինչպես նաև հեռավոր ու մեկուսի վայրերում ապրելու կիրք առաջացրեցին նրա մեջ [21]։

Հեմինգուեյի ընտանիքը 1905 թվականին (ձախից աջ՝ Մարսելին, Սանի, Կլարենս, Գրեյս, Ուրսուլա և Էռնեստ)

1913 -1917 թվականների ընթացքում Հեմինգուեյը հաճախել է Օուք պարկի և Ռիվեր Ֆորեստի ավագ դպրոց, որտեղ մասնակցել է մի շարք մարզաձևերի պարապմունքների ու մրցումների, ինչպիսիք են բռնցքամարտը, թեթև աթլետիկան, ջրագնդակը և ֆուտբոլը։ Նա գերազանց առաջադիմություն էր դրսևորում անգլերենից. Հեմինգուեյն իր քրոջ՝ Մարսելինի հետ երկու տարի ներգրավված է եղել դպրոցի նվագախմբում։ Պատանի հասակում նա լրագրության դասերի է հաճախել Ֆեննի Բիգսի մոտ[22], ինչպես նաև քրոջ՝ Մարսելինի հետ 2 տարի նվագել է դպրոցի նվագախմբում։[19]։ Դասերի ընթացքում գործում էր հետևյալ սկզբունքը. «Պատկերացնենք, որ դասարանը ամսագրի խմբագրություն է»։ Լավագույն գրողներն իրենց ստեղծագործությունները հանձնում էին «Տրապեզ» դպրոցական ամսագրին։ Ե՛վ Հեմիգուեյը, և՛ Մարսելինն ունեն այնպիսի աշխատանքներ, որոնք հանձնվել են «Տարպեզ»-ին։ Հեմիգուեյի առաջին գործը, որը տպագրվել է 1916 թվականի հունվարին, Չիկագոյի սիմֆոնիկ երգչախմբի ելույթի մասին էր[23]։ Նա շարունակում էր հոդվածներ գրել ու խմբագրել «Տրապեզ»-ը և «Տաբուլա»տարեգիրքը։ Այդ հոդվածներում նա փորձում էր նմանակել սպորտային մեկնաբաններին և օգտագործում էր Ring Lardner, Jr. գրական կեղծանունը՝ հիշեցնելով ,,Չիկագո թրիբյունի,, Ring Lardner-ին, ով մակագրում էր Line O'Type։ Ինչպես Մարկ Տվենը, Ստեֆեն Քրեյնը, Թեոդոր Դրայզերը և Սինքլեր Լյուիսը՝ Հեմինգուեյը նույնպես վիպասան դառնալուց առաջ լրագրող էր[24]։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո Հեմինգուեյն աշխատանքային փորձաշրջան անցավ «Քանզաս Սիթի Սթար» (The Kansas City Star) ամսագրում՝ որպես խմբագիր։ Չնայած այնտեղ աշխատեց ընդամենը վեց ամիս՝ նա իր համար որդեգրեց ամսագրի գրելաոճը. «Օգտագործել կարճ նախադասություններ, օգտագործել կարճ, դյուրընթեռնելի պարբերություններ։ Ապավինել ճկուն անգլերենին։ Լինել դրական, ո՛չ բացասական»[25]։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմինգուեյը զինվորական հանդերձանքով Միլանում, 1918

1918 թվականի սկզբին Հեմինգուեյն արձագանքեց Կարմիր խաչի՝ կամավոր մարտիկների հավաքագրման կոչին Կանզաս քաղաքում և գրանցվեց Իտալիայում շտապ օգնության վարորդ դառնալու համար։[26] Նա Նյու Յորքը լքեց մայիսին և ժամանեց Փարիզ, երբ քաղաքը գտնվում էր գերմանական հրետանու ռմբակոծության տակ։[27] Հունիս ամսին արդեն իտալական ճակատում էր։ Հավանաբար հենց այդ ժամանակ նա առաջին անգամ հանդիպեց Ջոն Դոս Պասոսին, ում հետ տասնամյակներ շարունակ ջերմ բարեկամական հարաբերությունների մեջ էր։[28] Միլանում, հենց առաջին օրը, Հեմինգուեյին ուղարկեցին պայթեցված զինամթերքի գործարանի վայր, որտեղ փրկարարները հավաքում էին մահացած կին աշխատողների մարմինների մասերը։ Այս միջադեպը նա նկարագրել է իր «Մահ կեսօրին» վավերագրական գրքում. «Ես հիշում եմ, որ մահացածների ամբողջական մարմինները փնտրելուց հետո, մենք հավաքում էինք մարմինների մասեր»։[29] Մի քանի օր անց նրան տեղափոխեցին Ֆոսալտա դի Պիավա։

Հունիսի 8-ին, երբ Հեմինգուեյը ճաշարանից առաջին գծում կանգնած զինվորների համար շոկոլադ և ծխախոտ էր բերում, լրջորեն վիրավորվեց ականանետի կրակից։[29] Չնայած իր վերքերին՝ Հեմինգուեյը շարունակում էր օգնել իտալացի զինվորներին, ինչի համար պարգևատրվեց իտալական բանակի Քաջության արծաթե մեդալով։[30][Ն 2] Դեռևս 18 տարեկան լինելով՝ Հեմինգուեյը այս առիթով ասել է. «Երբ երիտասարդ տղան գնում է պատերազմ, նա անմահության մասին մեծ պատրանքներ ունի։ Մարդիկ մահանում են, բայց ոչ դու... Իսկ երբ առաջին անգամ վիրավորվում ես, կորցնում ես այդ պատրանքը և հասկանում, որ դա կարող է նաև քեզ հետ պատահել»։[31] Նա երկու ոտքից վիրավորվեց, վիրահատվեց և հինգ օր անցկացրեց դաշտային հիվանդանոցում, մինչ նրան կտեղափոխեին Միլանի Կարմիր խաչի հիվանդանոց վերականգնման համար։[32] Վեց ամիս անցկացրեց հիվանդանոցում, որտեղ հանդիպեց Դորման Սմիթին և նրա հետ ամուր կապ հաստատեց, որը տևեց տասնամյակներ։ Այստեղ նա Ամերիկայի Արտաքին ծառայության ապագա սպա, դեսպան և գրող Հենրի Սերանո Վիլարդի հետ նույն սենյակում էր մնում։[33]

Վերականգնման ընթացքում նա առաջին անգամ սիրահարվեց Կարմիր խաչի բուժքույր Ագնես ֆոն Կուրովսկիին, ով իրենից յոթ տարով մեծ էր։ Ագնեսը և Հեմինգուեյը որոշում են մի քանի ամսվա ընթացքում ամուսնանալ Ամերիկայում, երբ Հեմինգուեյը 1919 թվականի հունվարին կզորացրվեր և կվերադառնար Միացյալ Նահանգներ։ Սակայն մարտ ամսին Ագնեսը գրում է, որ նշանվել է իտալացի սպայի հետ։ Հեմինգուեյի կենսագիր Ջեֆրի Մեյերսը պնդում է, որ Հեմինգուեյը խորը հիասթափություն էր ապրում Ագնեսի մերժումի պատճառով և իր հետագա հարաբերություններում նա հետևում էր այդ նույն օրինակին՝ լքելով կանանց, մինչ նրանք կլքեին իրեն։[34]

Տորոնտո և Չիկագո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմինգուեյը պատերազմից վերադարձավ 1919 թվականին։ Չլինելով դեռ 20 տարեկան՝ նա ձեռք էր բերել բավական հասունություն, ապրում էր առանց աշխատանքի և կարիք ուներ ուժերը վերականգնելու[35]: Ինչպես բացատրում էր Ռեյնոլդսը. «Հեմինգուեյը իսկապես չէր կարող բացատրել իր ծնողներին, թե ինչ անցավ իր մտքով, երբ տեսավ արյունոտ իր ծունկը: Չէր կարողանում փոխանցել այն, թե ինչքան վախեցած էր՝ գտնվելով այլ երկրում, վիրաբույժներով շրջապատված, ովքեր չէին կարող իրեն անգլերենով բացատրել՝ կկորցնի նա իր ոտքը, թե ոչ»[36]: Սեպտեմբերին Հեմիգուեյը գնում է արշավի, ձուկ որսալու դպրոցական իր ընկերների հետ Միչիգանի վերին թերակղզի[31]: Այդ ուղևորությունը դարձավ Հեմինգուեյի «Մեծ, երկսիրտ գետը» պատմվածքի ոգեշնչման աղբյուրը, որտեղ Նիկ Ադամս անունով հերոսը պատերազմից հետո վերադառնում է քաղաք՝ հանգստություն փնտրելու, մեկուսանալու ցանկությամբ[37]: Ընտանիքին մոտ մի բարեկամ նրան աշխատանք է առաջարկում Տորոնտո քաղաքում, որը նա ընդունում է, քանի, որ այլ զբաղմունք պարզապես չուներ։ Ավելի ուշ նա դառնում է ֆրիլանսեր, վարձատրվող գրող, աշխատում է «Տորոնտո Սթար Ուիքլի»-ում որպես արտասահմանյան թղթակից։ Միչիգիան նա վերադարձավ մեկ տարի անց՝ հունիսին[35] և այնուհետև տեղափոխվեց Չիկագո 1920 թվականի սեպտեմբերին՝ ապրելու իր ընկերների հետ, սակայն շարունակում էր հոդվածներ տրամադրել «Տորոնտո Սթար» ամսագրին[38]:

Passport photograph
Հեմինգուեյի անձնագրի լուսանկարը, 1923 թ.

Չիկագոյում նա աշխատում էր որպես «Cooperative Commonwealth» ամսագրի գլխավոր խմբագիր, որտեղ էլ հանդիպում է վիպասան Շերվուդ Անդերսոնին[38]: Երբ Սենթ Լուիսի բնակչուհի Հեդլի Ռիչարդսոնը եկավ Չիկագո՝ այցելելու Հեմինգուեյի սենյակակցի քրոջը, նա պարզապես կուրորեն սիրահարվեց և հայտարարեց հետևյալը. «Ես գիտեի, որ նա այն աղջիկն էր, ում հետ ես կամուսնանամ»[39]: Հեդլին կարմրահեր էր, ուժեղ բնազդով և ութ տարով մեծ էր Հեմինգուեյից[39]: Չնայած տարիքային նման տարբերությանը, Հեդլին, ով մեծացել էր իր մոր գերպաշտպանության ներքո, այնքան էլ հասուն չէր թվում իր տարիքի կանանց համեմատ[40]: «Հեմինգուեյի կանայք» գրքի հեղինակ Բերնիս Կերտը փաստում է, որ Հեդլին հիշեցնում էր Ագնեսին, սակայն նրան բնորոշ էր մանկական բնավորությունը, որից Ագնեսը զուրկ էր։ Էռնեստն ու Հեդլին, լինելով նամակագրական կապի մեջ, որոշեցին ամուսնանալ և ճանապարհորդել Եվրոպայով[39]: Նրանք ուզում էին լինել Հռոմում, բայց Շերվուդ Անդերսոնը համոզեց նրանց այցելել Փարիզ՝ երիտասարդ զույգի համար հանձնարարական նամակներ գրելով[41]: Նրանք ամուսնացան 1921 թվականի սեպտեմբերի 3-ին, իսկ երկու ամիս անց Հեմինգուեյին վարձում են որպես «Տորոնտո Սթար» ամսագրի գլխավոր խմբագիր, և զույգը տեղափոխվում է Փարիզ։ Հեդլիի հետ Հեմինգուեյի ամուսնության մասին Մեյերսը ասում է. «Հեմինգուեյը Հեդլիի հետ ստացավ այն ամենը, ինչին հույս ուներ հասնել Ագնեսի հետ՝ գեղեցիկ կնոջ սեր, արժանի եկամուտ և կյանք Եվրոպայում»[42]:

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես լրագրող։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեկնելով Եվրոպա՝ դարձել է պատերազմի կամավոր մասնակից և ծանր վիրավորվել։ Ապաքինվելուց հետո սկսել է զբաղվել գրական գործունեությամբ և Փարիզում լույս է ընծայել «Մեր Ժամանակներում» կոչվող պատմվածքների առաջին ժողովածուն, որտեղ մանկության ու պատանեկության տարիների հուշերի կողքին տեղ են գտել նաև պատերազմի թեմաներով գրված պատմվածքներ։ Պատերազմի թեման իր արտացոլումն է գտել նաև Հեմինգուեյի հետագա ստեղծագործություններում։ Այդ գործերից ամենանշանակալիցը նրա «Հրաժեշտ զենքին» վեպն էր, որը լայն տարածում գտավ աշխարհի բազմահազար ընթերցողների շրջանում՝ մեծ հռչակ բերելով գրողին։ Ուշագրավ են նաև նրա «Կիլիմանջարոյի ձյուները», «Մադրիդի վարորդները», «Կղզի օվկիանոսում» ստեղծագործություները։ Իր ստեղծած գրականության ոճով և արծարծած խնդիրներով նա նոր երևույթ էր։ Գրում էր սեղմ, ազդեցիկ ու պատկերավոր, պարզ, բայց և խորը։ Ազատ ժամերին Հեմինգուեյը սիրում էր զբաղվել որսորդությամբ, հատկապես ձկնորսությամբ։ Եվրոպայում ապրելու տարիներին նա մասնակցում է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Կյանքի և պատերազմների բովով անցած, ստեղծագործելու անսպառ եռանդով լցված գրողը Եվրոպայից վերադարձել է Կուբա՝ իր նախնիների հայրենիքը։ Այստեղ է նա գրել է իր հանրահայտ վիպակը՝ Ծերունին և ծովը։ Այս և մյուս ստեղծագործությունների համար 1954 թվականին նրան շնորհվում է նոբելյան մրցանակ։

«Ծերունին և ծովը» վիպակի հերոսը, որ մեծ կենսափորձ ունեցող և կյանքի դժվարությունները հաղթահարող ընդհանրացված կերպար է, ինչ-որ չափով հիշեցնում է նաև հեղինակին՝ Հեմինգուեյին։ Հերոսի կամքի ուժը, ոգու արիությունը, դժվարություններից չընկճվելը ուսանելի օրինակ են բոլորիս համար։ Վիպակը մի քանի անգամ էկրանավորվել է։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ վեց բառանոց պատմվածք կհորինի, որը նախկինում բոլոր գրվածներից կլինի ամենահուզիչը։ Նա հաղթեց գրազը։

«Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած»։ (անգլերեն՝ «For sale: baby shoes, never used.»)

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hemingway had five siblings: Marcelline (1898); Ursula (1902); Madelaine (1904); Carol (1911); and Leicester (1915). See Reynolds (2000), 17–18
  2. On awarding the medal, the Italians wrote of Hemingway: "Gravely wounded by numerous pieces of shrapnel from an enemy shell, with an admirable spirit of brotherhood, before taking care of himself, he rendered generous assistance to the Italian soldiers more seriously wounded by the same explosion and did not allow himself to be carried elsewhere until after they had been evacuated." See Mellow (1992), 61

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Nationalencyklopedin — 1999.
  6. 6,0 6,1 https://www.loc.gov/item/today-in-history/july-21/
  7. 7,0 7,1 7,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118549030 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  8. 8,0 8,1 8,2 https://www.hemingwaybirthplace.com/
  9. 9,0 9,1 9,2 The New York Times Manhattan: The New York Times Company, 1851. — ISSN 0362-4331
  10. 10,0 10,1 10,2 https://www.ocregister.com/2015/08/12/ernest-hemingways-idaho-house-listed-on-national-register-of-historic-places/
  11. http://data.bnf.fr/ark:/12148/cb11907208v
  12. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1954/
  13. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  14. 14,0 14,1 Reynolds (2000), 17–18
  15. Oliver (1999), 140
  16. Meyers (1985), 4
  17. Oliver (1999), 134
  18. Meyers (1985), 8
  19. 19,0 19,1 Reynolds (2000), 19
  20. Meyers (1985), 3
  21. Beegel (2000), 63–71
  22. Mellow (1992), 21
  23. Griffin (1985), 25
  24. Meyers (1985), 19–23
  25. "Star style and rules for writing". The Kansas City Star. KansasCity.com. Retrieved 30 November 2011.
  26. Mellow (1992), 48–49
  27. Meyers (1985), 27–31
  28. Pizer (1986)
  29. 29,0 29,1 Mellow (1992), 57–60
  30. Mellow (1992), 61
  31. 31,0 31,1 Putnam, Thomas. "Hemingway on War and Its Aftermath". The National Archives. Retrieved November 30, 2011
  32. Desnoyers, 3
  33. Meyers (1985), 37–42, 34
  34. Meyers (1985), 37–42
  35. 35,0 35,1 Meyers (1985), 45–53
  36. Reynolds (1998), 21
  37. Mellow (1992), 101
  38. 38,0 38,1 Meyers (1985), 56–58
  39. 39,0 39,1 39,2 Kert (1983), 83–90
  40. Oliver (1999), 139
  41. Baker (1972), 7
  42. Meyers (1985), 60–62

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են