Մարթա Գելլհորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարթա Գելլհորն
անգլ.՝ Martha Gellhorn
Martha Gellhorn (1941).jpg
Ծնվել էնոյեմբերի 8, 1908(1908-11-08)[1][2][3][4]
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[5]
Մահացել էփետրվարի 15, 1998(1998-02-15)[1][2][3][4] (89 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնաթեիզմ
ԿրթությունJohn Burroughs School? և Բրին Մար քոլեջ[5]
Մասնագիտությունլրագրող, վիպասան, գրող և ռազմական թղթակից
ԱշխատավայրThe New Republic?[5], United Press?, The Atlantic? և Collier's?
ԱմուսինԷռնեստ Հեմինգուեյ[5], Thomas Stanley Matthews?[5] և Bertrand de Jouvenel?[6]
Ծնողներմայր՝ Edna Fischel Gellhorn?[5]
Պարգևներ և
մրցանակներ
Օ․ Հենրիի մրցանակ
Կայքgellhornmartha.blogspot.com
Martha Gellhorn Վիքիպահեստում

Մարթա Էլլիս Գելլհորն (անգլ.՝ Martha Ellis Gellhorn, նոյեմբերի 8, 1908(1908-11-08)[1][2][3][4], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[5] - փետրվարի 15, 1998(1998-02-15)[1][2][3][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկացի լրագրողուհի, գրող, XX-րդ դարի մեծագույն ռազմական թղթակիցներից մեկը[7][8]։ Նա պարզաբանում էր աշխարհի գրեթե բոլոր մեծ կոնֆլիկտները, որոնք կատարվում էին իր վաթսունամյա կարիերայի ընթացքում։ 1940-1945 թվականներին նա եղել է Էռնեստ Հեմինգուեյի երրորդ կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթա Գելլհորնը ծնվել է 1908 թվականի նոյեմբերի ութին, ԱՄՆՍենթ Լուիս քաղաքում: Հայրը՝ Ջորջ Գելլհորնը, գերմանական արմատներով բժիշկ-գինեկոլոգ էր[9], մայրը՝ Էդնա Ֆիշելլը, կանանց իրավունքների ակտիվ պաշտպան էր: Երկու ծնողներն էլ կիսով չափ հրեա էին: Փոքր ժամանակից նա գրում էր բանաստեղծություններ և կարճ պատմվածքներ: 1926 թվականին ավարտել է դպրոցը: Սովորել է Բրին-Մար քոլեջում, բայց 1927 թվականին ուսումն անավարտ է թողել: Քոլեջից հետո սկսել է աշխատել «The New Republic» թերթում, այնուհետև տեղափոխվել է Եվրոպա:

Ֆրանսիայում աշխատել է «United Press International» և «Vogue» թերթերում: Փարիզում սիրավեպ է ունեցել Բերտրան դե Ժուվենելի հետ: Ոչ պաշտոնական աղբյուրներից՝ նրանք ամուսնացել են, բայց փաստաթղթերով դա հաստատված չէ[10]: Եվրոպայում նա դառնում է Պացիֆիզմի հետևորդ, ինչի մասին գրում է «What Mad Pursuit» (1934) գրքում:

Ամերիկա վերադառնալուց հետո Մարթան ընկերանում է նախագահի կնոջ՝ Էլեոնոր Ռուզվելտի հետ[11]: Բացի ընդանուր հետաքրքրություններից, նրանք պարզում են, որ առաջին տիկինը ճանաչում է Մարթայի մորը՝ Էդնա Ֆիշշերին, որի հետ սովորել է նույն քոլեջում: Էլեոնոր Ռուզվելտի միջոցով Գելլհորնը ծանոթանում է Հարրի Հոբկինսի հետ, որը վարձում է Մարթային որպես ռազմական տեսաբան Օգնության դաշնային արտակարգ կազմակերպությունում (FERA-ում): Նախագահի հանձնարարությամբ Մարթա Գելլհորնը մեկնում է Ամերիկայի քաղաքներ և գրում մի շարք ակնարկներ այն մասին, թե ինչ հետևանքներ է թողել Մեծ ճգնաժամը բնակչության տարբեր խավերի վրա: Հետազոտության արդյունքները նա ոչ միայն հրապարակում է հոդվածներում, այլ նաև անգլ.՝ The Trouble I've Seen (1936) գրքում: Այս պատմվածքների հավաքածուն Մարթա Գելլհորնի առաջին գրական ստեղծագործությունն է:

1936 թվականի ճամփորդության ժամանակ, Ֆլորիդա նահանգի Կի-Վեստ քաղաքում, Մարթան ծանոթանում է Էռնեստ Հեմինգուեյի հետ: Նրանք որոշում են միասին մեկնել Իսպանիա, որպեսզի հետևեն քաղաքացիական պատերազմի ընթացքին: 1937 թվականին նրանք միասին նշում են Սուրբ Ծննունդը Բարսելոնայում[11]: Հարաբերություններից 4 տարի հետո՝ 1940 թվականի դեկտեմբերին, Էռնեստ Հեմինգուեյն ու Մարթա Գելլհորնն ամուսնանում են[11]: Սակայն հաճախակի ուղևորությունների պատճառով Հեմինգուեյն ուլտիմատում է ներկայացնում՝ «Կա՛մ դու թղթակից ես այս պատերազմում, կա՛մ՝ կին իմ անկողնում»: 1945 թվականին ամուսինները բաժանվում են[11]: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մարթա Գելլհորն աշխատում է «The Atlantic Monthly» թերթում՝ ներկայացնում է Վիետնամի պատերազմը, Վեցօրյա պատերազմը և Կենտրոնական Ամերիկայի քաղաքական պատերազմները:

1954 թվականին Մարթա Գելլհորնն ամուսնանում է «The Times»-ի գլխավոր խմբագրի՝ Թոմաս Սթենլի Մետյուսի հետ: Նրանք ամուսնալուծվում են 1963 թվականին, երբ Մարթան իմանում է այլ սիրավեպի մասին[12]: Այսքանից հետո Մարթա Գելլհորնը վերջնականապես հիասթափվում է ամուսնություններից և այլևս երբեք չի ամուսնանում:

81 տարեկան հասակում Մարթան մեկնում է Պանամա, որտեղ գրում է ԱՄՆ-ի զորքի ներխուժման մասին: Ձվարանի քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո՝ 1998 թվականի փետրվարի 15-ին, Մարթա Գելլհորնը ինքնասպանություն է գործում՝ կուլ տալով ցիանիդի հաբ[13]:

Հայտնի մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականից տրվում է Մարթա Գելլհորնի անվան ամենամյա լրագրողական մրցանակ: 2008 թվականի ապրիլի 22-ին ի պատիվ Մարթա Գելլհորնի բաց է թողնվել փոստային նշիչ: 2012 թվականին «Հեմինգուեյ և Գելլհորն» կինոնկարում Մարթա Գելլհորնին մարմնավորել է Նիկոլ Քիդմանը:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • What Mad Pursuit (1934);
  • The Trouble I’ve Seen (1936, 2012);
  • A Stricken Field (1940);
  • The Heart of Another (1941);
  • Liana (1944);
  • The Undefeated (1945);
  • Love Goes to Press: A Comedy in Three Acts (1947);
  • The Wine of Astonishment (1948);
  • The Honeyed Peace: Stories (1953);
  • Two by Two (1958);
  • The Face of War (1959);
  • His Own Man (1961);
  • Pretty Tales for Tired People (1965);
  • Vietnam: A New Kind of War (1966);
  • The Lowest Trees Have Tops (1967);
  • Travels with Myself and Another: A Memoir (1978, 2002);
  • The Weather in Africa (1978, new edition by Eland, 2006);
  • The View From the Ground (1989; new edition by Eland, 2016);
  • The Short Novels of Martha Gellhorn (1991);
  • The Novellas of Martha Gellhorn (1993);
  • Selected Letters of Martha Gellhorn (2006).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hardy Dorman, Angelia (2012). Martha Gellhorn: Myth, Motif and Remembrance.[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 FemBio
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 416.
  6. https://www.lexpress.fr/culture/livre/martha-gellhorn_811046.htmlL'Express, 2006.
  7. «Martha Gellhorn: War Reporter, D-Day Stowaway», American Forces Press Service. Retrieved 2 June 2011
  8. «Iraqi journalist wins Martha Gellhorn prize», The Guardian, 11 April 2006. Retrieved 2 June 2011
  9. Review by Kirkus (UK) of Caroline Muirhead: Martha Gellhorn (2003)
  10. Moorehead 2003, էջ. 38 , New York edition.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Kert, Bernice — The Hemingway Women: Those Who Loved Him — the Wives and Others, W.W. Norton & Co., New York, 1983.
  12. «I didn't like sex at all»։ Salon։ August 12, 2006։ Վերցված է 23 February 2012 (անգլ.)
  13. Sturges India (July 10, 2016)։ «John Simpson on his plan to commit suicide – and why he refuses to be an old bore»։ The Daily Telegraph։ Արխիվացված օրիգինալից April 2, 2017-ին։ Վերցված է April 2, 2017 
  14. Angelia Hardy Dorman։ «Martha Gellhorn: Myth, Motif and Remembrance eBook»։ Kindle Store 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]