Դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաստակերտ (այլ կիրառումներ)
Քաղաք
Դաստակերտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիք
ՔաղաքապետՆաիրի Ֆիլոսյան
Հիմնադրված է1951 թ.
Առաջին հիշատակումXII—XIII
Մակերես0,5 կմ²
ԲԾՄ1900—2050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն300[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդաստակերտցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (10)
Փոստային ինդեքս3509
Դաստակերտ (Հայաստան)##
Դաստակերտ (Հայաստան)

Դաստակերտ, քաղաք Հայաստանի Սյունիքի մարզում, Սիսիան գետի օժանդակ Այրի գետակի ակունքի մոտ, մարզկենտրոնից 122 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Քաղաքից մոտ 2 կմ հյուսիս, «Վարդապետի քար» կոչված ժայռաբեկորի վրա, կա վիմագիր արձանագրություն։ Շրջակայքում են գտնվում մի շարք գյուղատեղիներ։ Հանդիսանում է Հայաստանի ամենափոքր քաղաքը. 2011 թվականի մարդահամարի արդյունքներով ուներ 323 մշտական և 243 առկա բնակիչ[2]։ Քաղաքի կարգավիճակ է շնորհվել 1995 թվականին[3]։

Բնակչություն

Տարի 1908 1922 1959 1976 2001 2011 2015
Բնակիչ 555 358 2405 3655 287 323 300

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. Մարդահամար 2011
  3. «Դաստակերտ ՀՀ կառավարության պաշտոնական կայքի, Սյունիքի ենթակայք».