Տորունիք
Գյուղ | |||
---|---|---|---|
Տորունիք | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Մակերես | 18,61 կմ² | ||
ԲԾՄ | 1840 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 120[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | տորունիքցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Տորունիք, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի պաշտոնական անունը Տորունիք է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում գյուղն ունեցել է թուրքական Շխլար անունը[3]։ Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ 1940 թվականին, այն վերանվանվել է թուրքական Ղզըլշաֆակ անունով։ Տորունիք է վերանվանվել 1991 թվականին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տորունիք գյուղը գտնվում է Այրիգետ գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1780-1840 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 118 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հարավ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրն ունի բազմադարյա պատմություն։ Հայտնի է դեռևս միջնադարյան ժամանակաշրջանում։ Բազմիցս հիշատակվել է Ստեփանոս Օրբելյանի կողմից։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Տորունիքի մշտական բնակչությունը կազմել է 120, առկա բնակչությունը՝ 111 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղը բնակեցվածն է եղել ադրբեջանցիներով, որոնք հեռացել են 1988-1889 թվականներին[4]։, որոնց արտագաղթից հետո գյուղում բնակություն են սկսել հաստատել Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած 34 տուն (78 անձ) հայեր[5]։ Ստորև ներկայացված է Տորունիք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 44 | 312 | 544 | 392 | 433 | 577 | 629 | 181[6] | 120[2] |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 120
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 558
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
|