Տանձավեր
Արտաքին տեսք
Գյուղ | |||
---|---|---|---|
Տանձավեր | |||
Տանձավերի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Մակերես | 3.72 կմ² | ||
ԲԾՄ | 1650 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 211[2] մարդ (2011) | ||
Խտություն | 57 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | տանձավերցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
| |||
Տանձավեր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Քաշունի գետի հովտում՝ ծովի մակարդակից 1650 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 33 կմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի սուրբ Ստեփանոս եկեղեցի (15-րդ դար), շրջակայքում՝ Միջնադաշտ և Մաճ կոչվող վայրերում պահպանվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի բնակավայրեր և դամբարան-քարայրեր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Տանձավերի մշտական բնակչությունը կազմել է 211, առկա բնակչությունը՝ 226 մարդ[2]։ Ստորև ներկայացված է Տանձավեր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի | 1886 | 1919 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 75 | 173 | 55 | 93 | 204 | 310 | 246 | 193 | 147 | 263 | 178 | 211[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 31
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 15» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանձավեր» հոդվածին։ |
|
|