Գյուղն ունի սուրբ Ստեփանոս եկեղեցի (15-րդ դար), շրջակայքում՝ Միջնադաշտ և Մաճ կոչվող վայրերում պահպանվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի բնակավայրեր և դամբարան-քարայրեր։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Տանձավերի մշտական բնակչությունը կազմել է 211, առկա բնակչությունը՝ 226 մարդ[2]։ Ստորև ներկայացված է Տանձավեր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
↑Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
↑«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 31