Գտնվում է Խոզնավար գետակի ափին՝ ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 100 կմ, իսկ Գորիս քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հյուսիս։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Խոզնավարի մշտական բնակչությունը կազմել է 396, առկա բնակչությունը՝ 349 մարդ[2]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում մինչև 191 թվականը գյուղում ապրել են նաև փոքրաթիվ ադրբեջանցիներ[4]։ Ստորև ներկայացված է Խոզնավար գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5].
↑Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
↑Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
↑Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, էջ 761