Շաքի (Սյունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շաքի (այլ կիրառումներ)
Գյուղ
Շաքի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՎահան Ղազարյան
Առաջին հիշատակումV դար
Մակերես60,67 կմ²
ԲԾՄ1720 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1197 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Շաքի (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Շաքի (Սյունիքի մարզ) (Հայաստան)

Շաքի, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում։ Գտնվում է Սիսիան քաղաքից մոտ 5 կմ հյուսիս-արևմուտք, Երևան-Գորիս ավտոմայրուղու աջ կողմում։ Գյուղը գտնվում է Կապանից 103 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1710 մ բարձրության վրա։ Գյուղի միջով է հոսում համանուն գետը, որի վրա էլ գտնվում են Շաքիի ջրվեժը (գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա) և Շաքիի ՀԷԿը։

Ցարական Ռուսաստանի ժամանակներում գյուղը Շեկի անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում [1]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Սիսիանի շրջանի։ 1995 թվից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011թ. ՀՀ մարդահամարի տվյալներով Շաքիի մշտական բնակչությունը կազմում էր 1197, առկա բնակչությունը` 1061 մարդ[2]։

Շաքիի ազգաբնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է ստորև[3].

Տարի 1831 1873 1897 1912 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 48 445[4] 1191 1639 [5] 792 1159 1385 1704 1698 1449 1390 1197 [2]

Գյուղում մինչև 1989 թ. ապրել են հայեր և ադրբեջանցիներ։ 1988-89 թթ. սկսված հայ-ադրբեջանական բախումներից հետո գյուղի ադրբեջանցի բնակիչները հեռացել են Ադրբեջան, իսկ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից գյուղ են տեղափոխվել 138 տուն` 587 հայեր [1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաքիի մասին առաջին հիշատակումներ են նկատվում V դարի հայ պատմիչների աշխատություններում։ 1829 թվականին Շաքիում են վերաբնակվում Պարսկաստանից գաղթած 25 հայ ընտանիք։ Շաքիի շրջակայքում պահմանվել են վանքի ավերակներ, խաչքար, մատուռ, հին գերեզմանոց, ինչպես նաև Շամախիի բերդը՝ համանուն գյուղատեղիով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղում բխում են հորդառատ ու սառնորակ աղբյուրներ, որոնք կազմում են Շաքի գետակը, որի գետաբերանի մոտ գտնվում է Շաքիի ջրվեժը։ Ունի ընտիր բազալտի հանքեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 98
  2. 2,0 2,1 2011 թ. ՀՀ մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 154»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 26 
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. Кавказский календарь на 1912 год. — Тифлис: Типография канцелярии Е.И.В. на Кавказе, казенный дом, 1912. — С. 228.