Ցղունի
Գյուղ | |||
---|---|---|---|
Ցղունի | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Մուրխուզ | ||
ԲԾՄ | 1950 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 47[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ցղունեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Ցղունի, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի պաշտոնական անունը Ցղունի է։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում կոչվել է թուրքական Մարխուզ անունով[3]։ 1991 թվականի հուլիսի 8-ին վերանվանվել է Ցղունի։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Այրիգետի վերին հոսանքի շրջանում՝ գետի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 1950 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 124 կմ, Սիսիան քաղաքից հեռու է մոտ 17 կմ դեպի հարավ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Ցղունիի մշտական բնակչությունը կազմել է 47, առկա բնակչությունը՝ 41 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղը բնակեցվածն է եղել ադրբեջանցիներով, որոնք հեռացել են 1988-1989 թվականներին[4]։ 1989-1992 թվականներին գյուղում վերաբնակվել են հայեր։ Ստորև ներկայացված է Ցղունի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 138 | 60 | 164 | 190 | 283 | 349 | 328 | 0[5] | 71[6] | 47[2] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 908
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 161
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
|