Ռուբեն Ռուբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Ռուբինյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
 2019 հունվարի 14-ից
Արտաքին գործերի նախարարի տեղակալ
2018 մայիսի 28-ից - 2019 հունվարի 14
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (2010), Լոնդոնի համալսարանի քոլեջ (2011) և Կրակովի համալսարան (2012)
Մասնագիտություն՝ պետական գործիչ, քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր մարտի 8, 1990(1990-03-08)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Ռուբեն Կարապետի Ռուբինյան (մարտի 8, 1990(1990-03-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[2], ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, վարչության փոխնախագահ: ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի որդին[3][4]։

Կրթություն

2006-2010 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

2011թ. ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL)՝ ստանալով «քաղաքականություն և անվտանգություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։

2012թ. ավարտել է Լեհաստանի Յագելոնյան համալսարանը՝ ստանալով «եվրոպագիտություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում[5]։

2012-2014 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։

Աշխատանքային գործունեություն

2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ, 2016-2017 թվականներին՝ մամուլի խոսնակ[6][7]։

2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ[8]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է և Եվրոպայի խորհրդի խորհրադարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը[9]։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ, ապա՝ վարչության փոխնախագահ[10][11][12][13][14][15][16]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://pace.coe.int/en/members/8035
  2. «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները».
  3. «ԱԳ փոխնախարարի պաշտոնում Խոսրով Հարությունյանի որդուն փոխարինեց Կարապետ Ռուբինյանի որդին».
  4. «Ռուբեն Ռուբինյան - mfa.am».
  5. «Ռուբեն Ռուբինյանը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ». www.civilnet.am. Վերցված է 2020-03-06-ին.
  6. «ՔՊ կուսակցության վարչությունը հրաժարական է տվել». Armenian National Committee of America (ամերիկյան անգլերեն). 2016-10-03. Վերցված է 2020-03-06-ին.
  7. https://myHost.am; http://myHost.com. «Ռուբեն Ռուբինյանը` Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ». www.civilcontract.am. Վերցված է 2020-03-06-ին. {{cite web}}: External link in |last2= and |last= (օգնություն)
  8. «Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ».
  9. «Ռուբեն Ռուբինյանը` ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար». PanARMENIAN.Net. Վերցված է 2020-03-06-ին.
  10. «Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Սիմիդյանը ՔՊ վարչության փոխնախագահներ են ընտրվել». www.tert.am. Վերցված է 2020-03-06-ին.
  11. Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
  12. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
  13. ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
  14. Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
  15. ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
  16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․