Հայկ Սարգսյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Զարեհի Սարգսյան
Դիմանկար
Ծնվել է1992 թվականի օգոստոսի 9
ԾննդավայրԵրևանում
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունհաշվապահ
Աշխատանքպատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
Ամուսինամուսնացած չէ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Հայկ Սարգսյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, հաշվապահ[1]: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Կենսագրություն

Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 9-ին Երևանում:

2012-2014 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում:

Միչև 2012 թվականը սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինում:

2014 թվականին ղեկավարել է «1-ին Ավտո» ընկերությանը, որի հիմնադիրը ինքն էր: 2018-2019 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ:

Քաղաքական գործունեություն

2013 թվականին՝ «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ, 2015 թվականից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: 2017 թվականին խորհրդարանական ընտրություններում եղել է «Ելք» դաշինքի շտաբի պետ: 2018 թվականին՝ «Իմ քայլը» նախաձեռնության անդամ:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ընտանիք

Ամուսնացած չէ:

Ծանոթագրություններ

  1. «Հայկ Սարգսյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».