Քննարկում:Հայկ Սարգսյան (քաղաքական գործիչ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մամուլի քննադատություն բաժին[խմբագրել կոդը]

Հոդվածը ընդհանուր առմամբ ունի շաբլոնային բնույթ (* թվին այսինչ բանն է դարձել, ** թվին՝ այնինչ բանը և այլն), որը բավականաչափ բազմակողմանի տեղեկատվություն չի տալիս ընթերցողին: Հայկ Սարգսյանը դարձել է հանրագիտարանային նշանակելի անձ, երբ դարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Հոդվածի «Քաղաքական գործունեություն» բաժնում չպետք է սահմանափակվենք արդեն նշածս շաբլոնային բնույթի տեղեկատվության հրապարակումով, այլ նաև բազմակողմանիությունը ապահովելու համար ճիշտ է ներկայացնենք, թե որպես ՀՀ ԱԺ պատգամավոր առավելապես ինչպես է ներկայացվում/ներկայանում: Իսկ մամուլում նա ներկայացված է մի շարք քննադատական պատմություններով, որոնք կարծես թե ավելի շատ են, քան թե նրա քաղաքական գործունեությանն առնչվող տեղեկությունները: Այնպես որ այդպիսի քննադատական տեղեկատվության արտացոլումը Հայերեն Վիքիպեդիայում նրա մասին հոդվածում բնական է: --Գարդմանահայ (քննարկում) 17:21, 7 Հուլիսի 2019 (UTC)[reply]

Ողջույն Գարդմանահայ ջան: Իհարկե համամիտ եմ քո հետ: Հոդվածը պետք է մի քանի տեսանկյունից ներկայացվի, իսկ ինչ վերաբերում է շաբլոնությանը (x թվին y պաշտոն և այլն), ապա կցանկանամ նշել, որ դրա պատճառը աղբյուրների սակավությունն է, իսկ միակ հավաստի աղբյուրը ներկա պահին այս է, որտեղ միայն թվակններն են ներկայացված: Շնորհակալություն բարելավման համար:--Nooberella (քննարկում) 05:36, 8 Հուլիսի 2019 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Գարդմանահայ։ «Ախրանիկ-պատգամավոր» և «շիշ բռնող» պիտակների հղումների հետ կապված․ 168 ժամը վերատպել է hraparak-ի այս նյութը։ Hraparak-ը վստահելի երկրորդական աղբյուր չի կարող լինել, քանի որ բազում են այնտեղ կեղծ և պատվիրված նյութերը։ Միայն «Նիկոլ Փաշինյանի երբեմնի «ախռանիկ»» ձևակերպումը բավական է կայքի լրատվական լինելու մասին պատկերացում կազմելու համար։ news.am-ը նույնպես հղում է անում hraparak-ին։ Ի դեպ․ Հայկ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել hraparak-ին այդ հրապարակումների համար։ Հղումը՝ aravot.am։ Հղումների հաջորդ խումբը iravunk-ն է, կամ հղում է անում iravunk-ին, օրինակ politik.am-ը։ Վերջինս նույնպես վստահելի աղբյուր չէ։ Միայն նշեմ, որ օրեր առաջ դատարանը այդ կայքի գլխավոր խմբագրին զրպարտության համար պարտավորեցրել է 1 մլն դրամ վճարել Տիգրան Ավինյանին։ Հղումը՝ hetq.am։ galatv-ն ամբողջությամբ մեջբերել է ֆեյսբուքյան օգտատեր Դանիել Իոանիսյանին։ Դա նույնպես չենք կարող համարել աղբյուր։ iravunk-ի և մասնավորապես հոդվածագիր Հովհաննես Գալաջյանի մասին միայն բերեմ զրպարտության օրինակներ՝Հովհաննես Գալաջյանին դատարանի որոշմամբ պարտավորեցնում են հրապարակայնորեն ներողություն խնդրել, Դատարանի որոշմամբ «Իրավունքը» պետք է ներողություն խնդրի «սև ցուցակի» համար։ Նույն կայքի և հոդվածագրի հարցով այս պահին հայց կա նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ ՄԻԵԴ-ը քաղաքացիների գանգատի հիման վրա կոմունիկացրել է «Իրավունք» թերթի և Հովհաննես Գալաջյանի գործը։ Ուստի առնվազն նշածս աղբյուրները ենթակա են հեռացման, իսկ պիտակումների համար կամ վստահելի աղբյուրներ գտնել կամ քննարկել դրանք նույնպես հեռացնելու հարցը։--Ավետիսյան91 (քննարկում) 07:02, 11 Հուլիսի 2019 (UTC)[reply]

Հարգելի Ավետիսյան91, ինչո՞ւ hraparak.am-ը վստահելի աղբյուր չէ: Նաև խնդրում եմ պատասխանեք, թե արդյո՞ք պնդում եք, որ Հայերեն Վիքիպեդիայում hraparak.am-ն այլևս աղբյուրների հավաքման ու կիրառման գործընթացում չպետք է օգտագործենք:--Գարդմանահայ (քննարկում) 09:25, 13 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Ես կողմ եմ լինի առանձին քննարկում, ոչ վստահելի, ոչ պրոֆեսիոնալ հայկական լրատվականների ցանկ որոշենք, որից հետո բոտապահներին խնդրենք հեռացնեն դրանք ողջ նախագծից։ Օրինակ տասնյակներով հղումներ ունենք blognews.am-ին։ Իսկ hraparak֊ի պահով․ մի երկու նյութ բերեմ՝ «ԻՄ ՔԱՅԼԸ» ՆՈՐ ԱՊՈՒՇՈՒԹՅԱՄԲ Է ԶԲԱՂՎԱԾ։ Սա առնվազն ոչ պրոֆեսիոնալիզմ է, եթե չասեմ ակնհայտ հակաքարոզչություն։ Կամ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ Կայքի ու թերթի մասին՝ «Հրապարակ» օրաթերթը կեղծել է IRI-ի հարցման արդյունքները։ --Ավետիսյան91 (քննարկում) 11:34, 13 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91, քո կարծիքով հայկական լրատվադաշտից ո՞ր լրատվամիջոցներն են վստահելի:--Գարդմանահայ (քննարկում) 14:11, 13 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Այդ քննարկումն առանձին կանենք՝ խորհրդարանում, կներկայացնեմ նաև վստահելիների իմ ցանկը։ Կոնկրետ այստեղ խոսքը ոչ վստահելիների ու ոչ պրոֆեսիոնալ կայքերի մասին է, որոնց հիշատակել ու հղումներ եմ տեղադրել։--Ավետիսյան91 (քննարկում) 15:09, 13 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Քո նշած հղումները (հրապարակ.ամ-ի հոդվածների «գռեհիկ» հնչող վերնագրեր) դեռ չեն ապացուցում, որ այդ լրատվական կայքը վստահելի չէ Հայերեն Վիքիպեդիայի համար: Քո գնահատականը քո կարծիքն է, որն իրավունք ունի գոյություն ունենալ: Մեկ այլ կարծիք է այն, որ եթե հայտնի տարբեր կայքեր վերցնում և արտատպում են հրապարակ.ամ-ի հոդվածը, ապա այդպիսով հիմնավորում են վերջինի հեղինակային, վստահելի լինելը: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ախրանիկ պիտակին, ապա այն ոչ միայն մամուլն է հնչեցնում, այլ նաև հասարակության բազմաթիվ անդամներ, որոնցից մեկն էլ հենց Դանիել Իոնեսյանն է: Հիշե՛նք, որ մենք ժամանակակից, ճկուն և բազմակողմանի հանրագիտարանի խմբագիրներ ենք, ինչն էլ ենթադրում է, որ չպետք է սահմանափակվենք կաղապարային (շաբլոնային) բնույթի տեղեկատվության հրապարակումով: Եթե փաստը կա, որ այդպես է հայտնի, ապա նշվում է: Կա տվյալ անհատի հակափաստարկը կամ դեմ խոսքը, ապա նույնպես կարող ենք նշել: Այստեղ չի կարող որևէ խոսք լինել այն մասին, որ վիքիխմբագիրները վիրավորական արտահայտություններ են գրում, որովհետև կա հղումներ, որոնց հիման վրա գրվել են տվյալ նախադասությունները: Իմ կարծիքով նախ պետք է քո ասած վստահելիների ցանկը հաստատես Խորհրդարանում, ապա նոր միայն այս քննարկումը շարունակենք:--Գարդմանահայ (քննարկում) 17:40, 13 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Ի դեպ, այնպես չէ, որ ես կտրականապես դեմ եմ հոդվածից ախրանիկ ու շիշ բռնող արտահայտությունների հեռացմանը, կարող ես հեռացնել, բայց լավ կլինի փոխարենը գրես տվյալ անձնավորության քաղաքական գործունեության մասին: Իսկ եթե այդ խմբագրումները Հայերեն Վիքիպեդիայի որևէ կանոնի խախտմամբ են կատարվել, ապա կանոնի ներկայացման դեպքում, ինքս կջնջեմ:--Գարդմանահայ (քննարկում) 20:22, 13 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Խոսքը պիտակների հեռացման մասին չէր, այլ դրանք հավաստող աղբյուրների։ Ամեն դեպքում, տվյալ հարցը սկզբունքային չէ ինձ համար, կարող է և մնալ, իսկ կայքերը կշարունակեմ ոչ վստահելի համարել։--Ավետիսյան91 (քննարկում) 08:23, 14 Հուլիսի 2019 (UTC)[reply]