Jump to content

Քիմիական տարրերի ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

2024 թվականի դրությամբ Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կողմից հայտնաբերվել և անվանվել են 118 քիմիական տարրեր։ Քիմիական տարրը ատոմի տեսակ է, որն իր միջուկում ունի հստակ քանակությամբ պրոտոններ (այս քանակը կոչում են ատոմական համար և նշանակում են Z-ով)[1]։

Քիմիական տարրերը ներկայացված են պարբերական աղյուսակում, որի պատմությունը պարբերական օրենքի սկզբունքի հետ միասին դարձել են ժամանակից քիմիայի զարգացման հիմքերից։

Քիմիական տարրերի ցանկ
Քիմիական տարրեր Անվան ծագում
[2][3]
Պարբերական աղյուսակի խումբ Պարբերություն (քիմիա) Պարբերական աղյուսակի բլոկ Ստանդարտ
ատոմային
զանգված
Ar°(E)
Խտություն Հալման ջերմաստիճան Եռման ջերմաստիճան Տեսակարար ջերմունակություն Էլ. բաց. Տարրերի
առատությունը
երկրակեղևում
Ծագում Վիճակը
Ատոմական համար
Z
Նշան Անուն (զ. ա. մ.) (գսմ3) (Կ) (Կ) (Ջգ ·Կ) (մգկգ)
 
1 H Ջրածին այերեն անվանումը պատճենում է լատիներեն անվանումից, որն իր հերթին ծագում է հին հունարեն՝ ὕδωρ` «ջուր» և γεννάω` «ծնում եմ» արմատներից[4]։ 1 1 s-բլոկ 1.0080 0.00008988 14.01 20.28 14.304 2.20 1400 նախասկզբնական գազ
2 He Հելիում Ծագում է հին հունարեն՝ ἥλιος (հելիոս)` «Արեգակ» բառից։ Այդպես է անվանվել այն պատճառով, որ առաջին անգամ հայտորոշվել է Արեգակի սպեկտրում վառ դեղին գծի միջոցով, որը չէր վերագրվում այդ ժամանակ հայտնի որևէ տարրի։ 18 1 s-բլոկ 4.0026 0.0001785 4.22 5.193 0.008 նախասկզբնական գազ
3 Li Լիթիում Ծագում է հին հունարեն՝ λίθος (լիթոս)` «քար» բառից, քանի որ հայտնաբերվել է միներալից, մինչդեռ այդ ժամանակ հայտնի մյուս ալկալիական մետաղները (նատրիում և կալիում) հայտնաբերվել էին բույսերի հյուսվածքներից։ 1 2 s-բլոկ 6.94 0.534 453.69 1560 3.582 0.98 20 նախասկզբնական պինդ
4 Be Բերիլիում Ծագում է բերիլ միներալի անվանումից։ «Բերիլ» անվանումն իր հերթին ծագում է հին հունարեն՝ βήρυλλος (բերիլլոս), «կապտականաչ բյուրեղ», պրակրիտ լեզուներով वॆरुलिय (վերուլիյա), պալի լեզվով वेलुरिय (վերուլիյա), भेलिरु (վելիրու) կամ भिलर् (վիլար) «գունատվել» ձևերից, որոնք վերաբերում էին բաց գույնի կիսաթանկարժեք բերիլ քարին[5]։ 2 2 s-բլոկ 9.0122 1.85 1560 2742 1.825 1.57 2.8 նախասկզբնական պինդ
5 B Բոր Անվանումը ծագել է արաբ․՝ بورق‎‎ (բուրակ) կամ պարս.՝ بوره (բուրաh) բառերից, որոնցով անվանում էին բորաքսը[6]։ 13 2 p-բլոկ 10.81 2.34 2349 4200 1.026 2.04 10 նախասկզբնական պինդ
6 C Ածխածին Հայերեն անվանումը պատճենում է լատիներեն անվանումից, որը ծագում է carbō` «ածուխ» բառից։ 14 2 p-բլոկ 12.011 2.267 >4000 4300 0.709 2.55 200 նախասկզբնական պինդ
7 N Ազոտ Հավանաբար ծագում է հին հունարեն՝ ἄζωτος (ազոտոս)՝ «անկենդան» բառից, սակայն հնարավոր է նաև սնդիկի ալքիմիական անվանումներից մեկից` ազոթ ձևից կամ անդալուսյան արաբերեն al-zuq բառից։ Լատիներեն անվանումը նշանակում է «սելիտրա ծնող»։ 15 2 p-բլոկ 14.007 0.0012506 63.15 77.36 1.04 3.04 19 նախասկզբնական գազ
8 O Թթվածին Հայերեն անվանումը պատճենում է հունարեն անվանումից, որը ծագում է հին հունարեն՝ ὀξύς ` «թթու» և γεννάω` «ծնում եմ» բառերից[7]։ 16 2 p-բլոկ 15.999 0.001429 54.36 90.20 0.918 3.44 461000 նախասկզբնական գազ
9 F Ֆտոր Ծագում է հին հունարեն՝ φθόρος (ֆթորոս)` «ոչնչացում» բառից։ Լատիներեն անվանումը ծագում է fluere՝ «հոսել» բայից, որը կապվում է ֆլյուորիտ միներալի (կալցիումի ֆտորիդ) հետ. այն օգտագործվում էր երկաթի ձուլման ժամանակ։ 17 2 p-բլոկ 18.998 0.001696 53.53 85.03 0.824 3.98 585 նախասկզբնական գազ
10 Ne Նեոն Ծագում է հին հունարեն՝ νέος (նեոս)` «նոր» բառից։ 18 2 p-բլոկ 20.180 0.0009002 24.56 27.07 1.03 0.005 նախասկզբնական գազ
11 Na Նատրիում Ծագում է արաբ․՝ نطرون‎‎ (նատրուն)` «փրփրող նյութ», եգիպտերեն netjeri և եբրայերեն՝ נתר‎` «ալկալի» (օճառային հեղուկ)[8] բառերից։ Ի սկզբանե այդպես էին անվանում բնական սոդան (նատրիումի կարբոնատ)։ Հունարենին է անցել νίτρον (նիտրոն) ձևով։ 1 3 s-բլոկ 22.990 0.968 370.87 1156 1.228 0.93 23600 նախասկզբնական պինդ
12 Mg Մագնեզիում Ծագում է Հունաստանի Թեսալիա մարզի Մագնեսիա (հին հունարեն՝ Μαγνησία, Մագնիսիա) շրջանի անունից, որի շրջակայքում հնագույն ժամանակներում հայտնաբերվել են մագնեզիտ միներալի հանքավայրեր։ 2 3 s-բլոկ 24.305 1.738 923 1363 1.023 1.31 23300 նախասկզբնական պինդ
13 Al Ալյումին Ծագում է լատին․՝ alumen` «պաղլեղներ» բառից։ Բառացի նշանակում է «դառը աղ»[9]։ 13 3 p-բլոկ 26.982 2.70 933.47 2792 0.897 1.61 82300 նախասկզբնական պինդ
14 Si Սիլիցիում Ծագում է լատին․՝ slilicium անվանումից, որն առաջացել է լատին․՝ silex` «կայծքարային ապարներ» բառից։ 14 3 p-բլոկ 28.085 2.3290 1687 3538 0.705 1.9 282000 նախասկզբնական պինդ
15 P Ֆոսֆոր Ծագում է հին հունարեն՝ φῶς (ֆոս)` «լույս» և φέρω (ֆերո)` «բերում եմ» բառերից[10]։ Բառացի նշանակում է «լուսաբեր», քանի որ սպիտակ ֆոսֆորը թթվածնի հետ շփումից թույլ լույս է արձակում։

Ֆոսֆորը նաև Վեներա մոլորակի կամ Հեսպերոսի հին անվանումն էր։

15 3 p-բլոկ 30.974 1.823 317.30 550 0.769 2.19 1050 նախասկզբնական պինդ
16 S Ծծումբ Հայերեն անվանումը կազմված է կրկնությամբ՝ այլուստ չհանդիպող *ծում արմատից՝ -բ-ի հավելմամբ։ Համեմատելի է վրացերեն փոխառյալ cumcuma, cumcuba, cuncuba բառերի հետ[11]։ Պարզ չէ, թե *ծում-ը կապ ունի արդյոք հնդեվրոպական *swelp-` «այրվել» արմատի հետ, որից հավանաբար ծագում է լատին․՝ sulp(h)ur` «ծծումբ» բառը[12]։ 16 3 p-բլոկ 32.06 2.07 388.36 717.87 0.71 2.58 350 նախասկզբնական պինդ
17 Cl Քլոր Ծագում է հին հունարեն՝ χλωρός (խլորոս)` «բաց դեղնականաչավուն» բառից։ Անվանումն ստացել է քլոր գազի գույնի պատճառով[13]։ 17 3 p-բլոկ 35.45 0.0032 171.6 239.11 0.479 3.16 145 նախասկզբնական գազ
18 Ar Արգոն Ծագում է հին հունարեն՝ ἀργός (արգոս)` «ծույլ», «դանդաղ» բառից։ 18 3 p-բլոկ 39.95 0.001784 83.80 87.30 0.52 3.5 նախասկզբնական գազ
19 K Կալիում Ծագում է արաբ․՝ القلي կամ القلية‎‎ (ալ-կալի)` «բույսերի մոխիր» բառից։ Հնում այդպես էին անվանում պոտաշը (կալիումի կարբոնատ), քանի որ այն ստանում էին ծառերի և խոտաբույսերի մոխրից։ 1 4 s-բլոկ 39.098 0.89 336.53 1032 0.757 0.82 20900 նախասկզբնական պինդ
20 Ca Կալցիում Ծագում է լատին․՝ calx ` «կիր» բառի calcis սեռական հոլովաձևից[14]։ Կալցիումը հայտնի էր դեռևս առաջին դարում, երբ հին հռոմեացիները ստանում էին կիր և կալցիումի օքսիդ։ 2 4 s-բլոկ 40.078 1.55 1115 1757 0.647 1.00 41500 նախասկզբնական պինդ
21 Sc Սկանդիում Անվանվել է Սկանդինավիայի լատիներեն Scandia անունով։ 3 4 d-բլոկ 44.956 2.985 1814 3109 0.568 1.36 22 նախասկզբնական պինդ
22 Ti Տիտան Անվանվել է հունական դիցաբանության կերպարների` տիտանների անունով։ 4 4 d-բլոկ 47.867 4.506 1941 3560 0.523 1.54 5650 նախասկզբնական պինդ
23 V Վանադիում Անվանվել է գեղեցկության սկանդինավյան աստվածուհի Ֆրեյայի Վանադիս (հին սկանդինավերեն` Vanadís` «Վաների դուստր») անունով։ Անվանումն ստացել է գեղեցիկ և բազմերանգ քիմիական միացությունների շնորհիվ։ 5 4 d-բլոկ 50.942 6.11 2183 3680 0.489 1.63 120 նախասկզբնական պինդ
24 Cr Քրոմ Ծագում է հին հունարեն՝ χρῶμα (խրոմա)` գույն բառից։ Անվանումն ստացել է բազմերանգ քիմիական միացությունների շնորհիվ[15]։ 6 4 d-բլոկ 51.996 7.15 2180 2944 0.449 1.66 102 նախասկզբնական պինդ
25 Mn Մանգան Ծագում է Հունաստանի Թեսալիա մարզի Մագնեսիա (հին հունարեն՝ Μαγνησία) շրջանի անունից, որտեղ հայտնաբերվել է։ Մագնեսիա բառը իտալերենում վերածվել է manganese, ֆրանսերենում՝ manganèse ձևերի, որից առաջացել է մանգան անվանումը։ 7 4 d-բլոկ 54.938 7.21 1519 2334 0.479 1.55 950 նախասկզբնական պինդ
26 Fe Երկաթ Հայերեն անվանումը հավանաբար ծագում է բնիկ հնդեվրոպական *d(i)u>*d(e)i - «փայլել, շողալ» արմատից՝ *u աճականով, և նույն զարգացմամբ, ինչ երկին բառում։ Երկաթ բառը կապվում է երկինք բառի հետ, քանի որ ստացվել է երկնաքարերից։ Հայերեն երկին ձևի հետ է կապվում նաև քարթվելական բառաձևերը՝ վրացերեն, մեգրելերեն՝ rkina, լազերեն՝ erkina, լատին․՝ ferrum[11]։ 8 4 d-բլոկ 55.845 7.874 1811 3134 0.449 1.83 56300 նախասկզբնական պինդ
27 Co Կոբալտ Ծագում է գերմ.՝ կոբոլդ բառից, որով անվանում էին ստորգետնյա հարստությունների պահապան ոգիներին։ Հանքագործներն այդպես են անվանել մետաղը, որը թունավոր էր և խնդրահարույց, քանի որ հանդիպում էր արդյունահանվող այլ տարրերի, օրինակ՝ նիկելի հետ։

Ըստ մեկ այլ վարկածի` անվանումը կապվում է արծաթի հանքագործների այն համոզմունքի հետ, որ կոբոլտները գողանում էին արծաթը և դրա փոխարեն կոբալտ թողնում։

Կան ենթադրություններ, որ անունը կարող է ծագած լինել հին հունարեն՝ κόβαλος (կոբալոս)` «հանք» բառից, որը կարող է ընդհանուր արմատներ ունենալ «կոբոլդ», «գոբլին» և «կոբալտ» բառերի հետ։

9 4 d-բլոկ 58.933 8.90 1768 3200 0.421 1.88 25 նախասկզբնական պինդ
28 Ni Նիկել Ծագում է շվեդ.՝ kopparnickel բառից, որը նշանակում է «պղնձագույն հանքաքար»։ Խոսքը վերաբերում էր նիկոլիտ հանքաքարին, որից այն ստացվել էր[16]։ 10 4 d-բլոկ 58.693 8.908 1728 3186 0.444 1.91 84 նախասկզբնական պինդ
29 Cu Պղինձ Փոխառություն է իրանական աղբյուրից, հավանաբար մեդերենից։ Համեմատելի է պարս.՝ birinĵ բառի հետ[11]։

Լատիներեն անվանումը գալիս է Կիպրոս կղզու (հին հունարեն՝ Κύπρος, լատին․՝ Cuprum) անունից, որտեղ արդյունահանվում էր պղինձ[17]։

11 4 d-բլոկ 63.546 8.96 1357.77 2835 0.385 1.90 60 նախասկզբնական պինդ
30 Zn Ցինկ Ծագում է ունի գերմ.՝ Zinken ` «ծայր» բառից՝ հավանաբար վերաբերելով ցինկի սրածայր բյուրեղներին։ Կարող է ծագած լինել հին պարսկերենից։ 12 4 d-բլոկ 65.38 7.14 692.88 1180 0.388 1.65 70 նախասկզբնական պինդ
31 Ga Գալիում Գալիումը որպես ազատ մետաղ ստացել է քիմիկոս Լեկոկ դը Բուաբոդրանը, որն այն անվանել է իր հայրենի երկրի` Ֆրանսիայի անունով, որի լատիներեն անվանումն էր Գալիա (լատին․՝ Gallia): Ավելի ուշ մեղադրանքներ են հնչել, թե նա քիմիական տարրն անվանել էր իր անունով, քանի որ նրա անունը` Լեկոկ, նույն կերպ է հնչում, ինչ ֆր.՝ le coq` «աքաղաղ» բառը։ Այդպես է թարգմանվում նաև լատին․՝ gallus բառը։ Սակայն նա պնդել է, որ այդպիսի մտադրություն չի ունեցել[18]։ 13 4 p-բլոկ 69.723 5.91 302.9146 2673 0.371 1.81 19 նախասկզբնական պինդ
32 Ge Գերմանիում Անվանվել է Գերմանիայի անունով։ 14 4 p-բլոկ 72.630 5.323 1211.40 3106 0.32 2.01 1.5 նախասկզբնական պինդ
33 As Մկնդեղ Ծագում է հին հունարեն՝ ἀρσενικόν (արսենիկոն) բառից, որն իր հերթին փոխառություն էր ասորերեն՝ ܠܫܢܐܠܐ ܙܐܦܢܝܐ (ալ-զարնիկա)[19] և պարս.՝ زرنيخ (զարնիխ)` «դեղին աուրիպիգմենտ» բառերից։ Առնչվում է նաև հին հունարեն՝ ἀρσενικός (արսենիկոս)` «ուժեղ», «առնական» բառի հետ։

Արսենի հայերեն մեկ այլ անվանումը կապված է նրա միացությունների օգտագործման հետ։ Դրանք կիրառում էին մկների և առնետների դեմ պայքարելու նպատակով, որտեղից էլ ծագել է «մկնդեղ» անվանումը։

15 4 p-բլոկ 74.922 5.727 1090 887 0.329 2.18 1.8 նախասկզբնական պինդ
34 Se Սելեն Ծագում է հին հունարեն՝ σελήνη (սելենե)` Լուսին բառից։ Այդպես էր կոչվում նաև Լուսնի աստվածուհին հունական դիցարանում։

Տարրն այդպես է անվանակոչվել այն պատճառով, որ նման է տելուր տարրին, որն իր անվանումն ստացել է Երկիր մոլորակի անունով, որի արբանյակն է Լուսինը։

16 4 p-բլոկ 78.971 4.81 453 958 0.321 2.55 0.05 նախասկզբնական պինդ
35 Br Բրոմ Ծագում է հին հունարեն՝ βρῶμος (բրոմոս)` «գարշահոտություն» բառից[20]։ Անվանումն ստացել է բնորոշ հոտի պատաճառով։ 17 4 p-բլոկ 79.904 3.1028 265.8 332.0 0.474 2.96 2.4 նախասկզբնական հեղուկ
36 Kr Կրիպտոն Ծագում է հին հունարեն՝ κρυπτός (կրիպտոս)` «թաքնված» բառից։ Այդ անվանումն է ստացել անգույն, անհոտ, անհամ լինելու և գազային հատկությունների, ինչպես նաև բնության մեջ հազվադեպ հանդիպելու պատճառով։ 18 4 p-բլոկ 83.798 0.003749 115.79 119.93 0.248 3.00 1×10−4 նախասկզբնական գազ
37 Rb Ռուբիդիում Ծագում է լատին․՝ rubidus` «մուգ կարմիր» բառից, սպեկտրալ գծի գույնի պատճառով։ 1 5 s-բլոկ 85.468 1.532 312.46 961 0.363 0.82 90 նախասկզբնական պինդ
38 Sr Ստրոնցիում Անվանվել է ստրոնցիանիտ հանքանյութի անունով, որն այդպես է կոչվել Շոտլանդիայում գտնվող Ստրոնթիան բնակավայրի անունով, որտեղ այն առաջին անգամ հայտնաբերվել է։ 2 5 s-բլոկ 87.62 2.64 1050 1655 0.301 0.95 370 նախասկզբնական պինդ
39 Y Իտրիում Ծագում է իտերբիտ միներալի անունից, որից առաջին անգամ առանձնացվել է իտրիումը։ Միներալն իր հերթին անվանվել է Շվեդիայի Իտերբի բնակավայրի անունով[Ն 1]։ 3 5 d-բլոկ 88.906 4.472 1799 3609 0.298 1.22 33 նախասկզբնական պինդ
40 Zr Ցիրկոնիում Անվանվել է ցիրկոն միներալի անունով, որից առաջին անգամ ստացվել է։ Ցիրկոն բառն իր հերթին ծագում է ասորերեն՝ ܙܐܪܓܥܢܥ (զարգոնո)[21], արաբ․՝ زركون‎‎ (զարքուն) կամ պարս.՝ زرگون (զարգուն) բառերից, որոնք նշանակում են «ոսկեգույն»։ 4 5 d-բլոկ 91.224 6.52 2128 4682 0.278 1.33 165 նախասկզբնական պինդ
41 Nb Նիոբիում Անվանվել է հին հունական դիցաբանության հերոսուհի Նիոբեի՝ Տանտալոսի դստեր անունով` նիոբիում և տանտալ քիմիական տարրերի նմանության պատճառով։ 5 5 d-բլոկ 92.906 8.57 2750 5017 0.265 1.6 20 նախասկզբնական պինդ
42 Mo Մոլիբդեն Ծագում է հին հունարեն՝ μόλυβδος (մոլիբդոս)` «կապար» բառից։ Այդպես է անվանվել մոլիբդենիտի (որից առաջին անգամ առանձնացվել է մոլիբդենի օքսիդը) և գալենիտի` կապարի սուլֆիդի արտաքին նմանության պատճառով։ 6 5 d-բլոկ 95.95 10.28 2896 4912 0.251 2.16 1.2 նախասկզբնական պինդ
43 Tc Տեխնեցիում Ծագում է հին հունարեն՝ τεχνητός (տեխնետոս)` «արհեստական» բառից, քանի որ առաջին արհեստականորեն ստացվող տարրն էր։ 7 5 d-բլոկ [97] 11 2430 4538 1.9 ~ 3×10−9 քայքայումից պինդ
44 Ru Ռութենիում Անվանվել է Ռուսաստանի անունով, Կիևյան Ռուսիայի լատիներեն էկզոնիմ Ռուտենիայի (լատին․՝ Ruthenia) անունով[22]։ 8 5 d-բլոկ 101.07 12.45 2607 4423 0.238 2.2 0.001 նախասկզբնական պինդ
45 Rh Ռոդիում Ծագում է հին հունարեն՝ ῥόδον (ռոդոն)` «վարդ» բառից, քանի որ ռոդիումի միացություններին բնորոշ է մուգ բոսորագույնը։ 9 5 d-բլոկ 102.91 12.41 2237 3968 0.243 2.28 0.001 նախասկզբնական պինդ
46 Pd Պալադիում Անվանվել է Պալաս աստղակերպի անունով, որը հայտնաբերվել էր տարրից երկու տարի առաջ։ Աստղակերպն իր հերթին անվանվել է իմաստության և հաղթանակի աստվածուհի Աթենաս Պալասի անունով։ Պալադիում բառը ծագում է Παλλάδος սեռական հոլովաձևից[23]։ 10 5 d-բլոկ 106.42 12.023 1828.05 3236 0.244 2.20 0.015 նախասկզբնական պինդ
47 Ag Արծաթ Հայերեն արծաթ, ինչպես և հին հունարեն՝ ἄργυρος (արգիրոս) անվանումը, ծագում է բնիկ հնդեվրոպական * arg՛ «փայլուն, սպիտակավուն» արմատից (-աթ-ով համընկնում է երկաթ բառի հետ)։ Համեմատելի է հին հնդկերեն rajatám, ավեստերեն՝ ərəzata, լատին․՝ argentum, հին իռլանդերեն arggat` «արծաթ» բառերի հետ[11]։ 11 5 d-բլոկ 107.87 10.49 1234.93 2435 0.235 1.93 0.075 նախասկզբնական պինդ
48 Cd Կադմիում Անվանվել է այն միներալի հին հունարեն՝ καδμεία (կադմեյա) անունով, որից ստանում էին կադմիում։ Միներալն իր անունը ստացել է հին հունական դիցաբանական հերոս Կադմոսի անունից։ 12 5 d-բլոկ 112.41 8.65 594.22 1040 0.232 1.69 0.159 նախասկզբնական պինդ
49 In Ինդիում Անվանվել է ինդիումի սպեկտրալ գծի ինդիգո գույնի անունով։ Ինդիգո բառն իր հերթին ծագում է իսպ.՝ indico և հոլանդերեն indigo (պորտուգալերեն endego-ից), լատին․՝ indicum, հին հունարեն՝ ἰνδικόν (ինդիկոն) ձևերից, որոնք նշանակում են «կապույտ ներկ Հնդկաստանից»։ 13 5 p-բլոկ 114.82 7.31 429.75 2345 0.233 1.78 0.25 նախասկզբնական պինդ
50 Sn Անագ Հայերեն անվանումը փոխառություն է խուռիերեն anagi ձևից, որն իր հերթին հավանաբար ծագում է շումերերեն, ապա աքքադերեն՝ anāku ձևից[11]։

Լատիներեն անվանումը հավանաբար ունի կելտական ծագում[24]։

14 5 p-բլոկ 118.71 7.265 505.08 2875 0.228 1.96 2.3 նախասկզբնական պինդ
51 Sb Ծարիր Հայերեն անվանումը փոխառություն է ասորերեն՝ səδiδā բառից[11]։

Լատիներեն անվանումը ծագում է հին հունարեն՝ στίβι (ստիբի), στίμμι (ստիմմի) ձևերից, որոնք հավանաբար ծագում են արաբերեն կամ եգիպտերեն sdm արմատից, որը նշանակում է «աչքի ներկ»։

15 5 p-բլոկ 121.76 6.697 903.78 1860 0.207 2.05 0.2 նախասկզբնական պինդ
52 Te Տելուր Ծագում է լատին․՝ tellus ` Երկիր բառի telluris սեռական հոլովաձևից։ 16 5 p-բլոկ 127.60 6.24 722.66 1261 0.202 2.1 0.001 նախասկզբնական պինդ
53 I Յոդ Ծագում է հին հունարեն՝ ἰώδης ` «մանուշակագույն» բառից[25], որը կապված է ծովային ջրիմուռների մոխրի և խիտ ծծմբական թթվի հետ ֆրանսիացի քիմիկոս Բեռնար Կուրտուայի կատարած փորձերի ընթացքում ստացված գոլորշու գույնի հետ։ 17 5 p-բլոկ 126.90 4.933 386.85 457.4 0.214 2.66 0.45 նախասկզբնական պինդ
54 Xe Քսենոն Ծագում է հին հունարեն՝ ξένος ` «օտար» բառից։ 18 5 p-բլոկ 131.29 0.005894 161.4 165.03 0.158 2.60 3×10−5 նախասկզբնական գազ
55 Cs Ցեզիում Ծագում է լատին․՝ caesius «երկնագույն կապույտ» բառից։ Տարրի հայտորոշումն առաջին անգամ կատարվել է սպեկտրի երկու վառ կապույտ գծերի միջոցով։ Ցեզիումն առաջին տարրն է, որը հայտնաբերվել է սպեկտրասկոպի միջոցով[26]։ 1 6 s-բլոկ 132.91 1.93 301.59 944 0.242 0.79 3 նախասկզբնական պինդ
56 Ba Բարիում Ծագում է հին հունարեն՝ βαρύς ` «ծանր», քանի որ բարիումի օքսիդն ունի այդպիսի նյութերի համար անսովոր բարձր խտություն։ Հեմֆրի Դևին տարրն այդպես է անվանել, քանի որ այն ի սկզբանե գտնվել է բարիտ միներալում[27]։ 2 6 s-բլոկ 137.33 3.51 1000 2170 0.204 0.89 425 նախասկզբնական պինդ
57 La Լանթան Ծագում է հին հունարեն՝ λανθάνω ` «թաքնվում եմ» բառից։ f-block groups 6 f-բլոկ 138.91 6.162 1193 3737 0.195 1.1 39 նախասկզբնական պինդ
58 Ce Ցերիում Անվանվել է ի պատիվ Սերես աստղակերպի, որը հայտնաբերվել էր երկու տարի առաջ։ Աստղակերպը, որն այժմ դասակարգվում է որպես գաճաճ մոլորակ, անվանվել է հռոմեական դիցարանի պտղաբերության աստվածուհի Կերեսի անունով։ «Կերես» բառը ծագում է հնդեվրոպական նախալեզվի *ker արմատից, որը նշանակում է «աճել»[28][29]։ f-block groups 6 f-բլոկ 140.12 6.770 1068 3716 0.192 1.12 66.5 նախասկզբնական պինդ
59 Pr Պրազեոդիմ Ծագում է հին հունարեն՝ πράσιος ` «բաց կանաչ» и δίδυμος` «երկվորյակ» բառերից։ Անվանումն ստացել է այն պատճառով, որ պրազեդիումը և նեոդիմն անջատվում են դիդիմիում նյութից[Ն 2]։ f-block groups 6 f-բլոկ 140.91 6.77 1208 3793 0.193 1.13 9.2 նախասկզբնական պինդ
60 Nd Նեոդիմ Ծագում է հին հունարեն՝ νέος ` «նոր» и δίδυμος` «երկվորյակ» բառերից, քանի որ պրազեդիումը և նեոդիմն անջատվում են դիդիմիում նյութից[Ն 2]։ f-block groups 6 f-բլոկ 144.24 7.01 1297 3347 0.19 1.14 41.5 նախասկզբնական պինդ
61 Pm Պրոմեթիում Տարրն անվանվել է առասպելական հերոս Պրոմեթևսի անունով, որը Զևսից կրակ էր գողացել և փոխանցել մարդկանց։ f-block groups 6 f-բլոկ [145] 7.26 1315 3273 1.13 2×10−19 քայքայումից պինդ
62 Sm Սամարիում Անվանումը կապված է սամարսկիտ միներալի հետ, որից այն առաջին անգամ առանձնացվել է։ Վերջինս իր հերթին անվանվել է ինժեներ Վասիլի Սամարսկի-Բիխովեցի անունով։ f-block groups 6 f-բլոկ 150.36 7.52 1345 2067 0.197 1.17 7.05 նախասկզբնական պինդ
63 Eu Եվրոպիում Անվանվել է Եվրոպա մայրցամաքի անունով, որտեղ այն հայտնաբերվել է։ Մայրցամաքն իր հերթին անվանվել է փյունիկյան առասպելական արքայադուստր Եվրոպայի անունով։ f-block groups 6 f-բլոկ 151.96 5.244 1099 1802 0.182 1.2 2 նախասկզբնական պինդ
64 Gd Գադոլինիում Անվանվել է ի պատիվ ֆինն քիմիկոս Յոհան Գադոլինի[30], որը Հյուսիսային Եվրոպայի երկրներում քիմիայի հիմնադիրներից է և հայտնաբերել է իտրիումը։ Նրա անունով է կոչվում նաև գադոլինիտ միներալը։ f-block groups 6 f-բլոկ 157.25 7.90 1585 3546 0.236 1.2 6.2 նախասկզբնական պինդ
65 Tb Տերբիում Անվանվել է Շվեդիայի Իտերբի բնակավայրի անունով[Ն 1]։ f-block groups 6 f-բլոկ 158.93 8.23 1629 3503 0.182 1.2 1.2 նախասկզբնական պինդ
66 Dy Դիսպրոզիում Ծագում է հին հունարեն՝ δυσπρόσιτος ` «դժվարամատչելի» բառից։ f-block groups 6 f-բլոկ 162.50 8.540 1680 2840 0.17 1.22 5.2 նախասկզբնական պինդ
67 Ho Հոլմիում Անվանվել է Ստոկհոլմքաղաքի հին լատիներեն Հոլմիա (Holmia) անվանմամբ։ f-block groups 6 f-բլոկ 164.93 8.79 1734 2993 0.165 1.23 1.3 նախասկզբնական պինդ
68 Er Էրբիում Անվանվել է Շվեդիայի Իտերբի բնակավայրի անունով[Ն 1]։ f-block groups 6 f-բլոկ 167.26 9.066 1802 3141 0.168 1.24 3.5 նախասկզբնական պինդ
69 Tm Թուլիում Անվանվել է հեռավոր հյուսիսում գտնվող առասպելական երկրի հին հռոմեական և հունական Թուլե (հին հունարեն՝ Θούλη) անունով, որը հավանաբար Սկանդինավիան էր։ f-block groups 6 f-բլոկ 168.93 9.32 1818 2223 0.16 1.25 0.52 նախասկզբնական պինդ
70 Yb Իտերբիում Անվանումը ստացել է իտերբիայից՝ իտերբիումի օքսիդային միացությունից։ Իտերբիան իր հերթին անվանվել է Շվեդիայի Իտերբի բնակավայրի անունով[Ն 1]։ f-block groups 6 f-բլոկ 173.05 6.90 1097 1469 0.155 1.1 3.2 նախասկզբնական պինդ
71 Lu Լուտեցիում Անվանվել է Փարիզի անունով` քաղաքի լատիներեն Լյուտեցիա (Lutetia) անունով (գալերենից թարգմանաբար նշանակում է «ցեխոտ տեղ»)։ 3 6 d-բլոկ 174.97 9.841 1925 3675 0.154 1.27 0.8 նախասկզբնական պինդ
72 Hf Հաֆնիում Անվանվել է Կոպենհագենի անունով` քաղաքի լատիներեն Հաֆնիա (Hafnia) անունով։ 4 6 d-բլոկ 178.49 13.31 2506 4876 0.144 1.3 3 նախասկզբնական պինդ
73 Ta Տանտալ Տարրն անվանվել է հին հունական դիցաբանության հերոս Տանտալոսի անունով[31]։ 5 6 d-բլոկ 180.95 16.69 3290 5731 0.14 1.5 2 նախասկզբնական պինդ
74 W Վոլֆրամ Ծագում է գերմ.՝ Wolf Rahm` «գայլի փրփուր» անվանումից, ինչը պայմանավորված է նրանով, որ անագի հանքաքարերի հետ հանդիպող վոլֆրամը խանգարում էր անագի հալույթի ստացմանը` այն վերածելով խարամների փրփուրի)։ 6 6 d-բլոկ 183.84 19.25 3695 5828 0.132 2.36 1.3 նախասկզբնական պինդ
75 Re Ռենիում Ծագում է Հռենոս գետի լատիներեն Rhenus անվանումից 7 6 d-բլոկ 186.21 21.02 3459 5869 0.137 1.9 7×10−4 նախասկզբնական պինդ
76 Os Օսմիում Ծագում է հին հունարեն՝ ὀσμή ` «հոտ» բառից` օսմիումի քառօքսիդիգարշահոտ լինելու պաճառով։ 8 6 d-բլոկ 190.23 22.59 3306 5285 0.13 2.2 0.002 նախասկզբնական պինդ
77 Ir Իրիդիում Ծագում է հին հունարեն՝ ἶρις ` «ծիածան» բառից` իրիդիումի աղերի բազմերանգ գույների պատճառով։ 9 6 d-բլոկ 192.22 22.56 2719 4701 0.131 2.20 0.001 նախասկզբնական պինդ
78 Pt Պլատին Անունը տրվել է իսպանացի կոնկիստադորների կողմից, որոնք 16-րդ դարի կեսերին Հարավային Ամերիկայում առաջին անգամ հանդիպեցին նոր մետաղի, որը նման էր արծաթի (իսպ.՝ plata)։ Տարրի անվանումը բառացիորեն նշանակում է «փոքրիկ արծաթ», «արծաթիկ»[32]։ Պլատինը երկար ժամանակ կիրառություն չէր գտնում բացառիկ դժվարահալության պատճառով և արծաթից երկու անգամ էժան էր գնահատվում[33]։ 10 6 d-բլոկ 195.08 21.45 2041.4 4098 0.133 2.28 0.005 նախասկզբնական պինդ
79 Au Ոսկի Հայերեն անվանումը չունի հավաստի ստուգաբանություն․ կասկածելի են և՛ հնդեվրոպական մեկնաբանությունները (օրինակ՝ *aues- «լուսավորել» արմատից), և՛ ոչ հնդեվրոպական (փոխառության) վարկածները (հմմտ․ ֆիններեն՝ aske «պղինձ» և շումերերեն guškin «ոսկի»)[11]։

Լատիներեն Aurum անվանումը նշանակում է «շողացող լուսաբաց»։

11 6 d-բլոկ 196.97 19.3 1337.33 3129 0.129 2.54 0.004 նախասկզբնական պինդ
80 Hg Սնդիկ Հայերեն անվանման ստուգաբանությունն անհայտ է[11]։

Լատիներեն անվանումը ծագում է հին հունարեն՝ ὕδωρ ջուր և ἀργυρός արծաթ (hydor and argyros) բառերից և բառացիորեն թարգմանվում է «հեղուկ արծաթ», քանի որ սենյակային ջերմաստիճանում հեղուկ վիճակում է և ունի արծաթյա փայլ։

12 6 d-բլոկ 200.59 13.534 234.43 629.88 0.14 2.00 0.085 նախասկզբնական հեղուկ
81 Tl Թալիում Ծագում է հին հունարեն՝ θαλλός` «կանաչ, մատղաշ ճյուղ» բառերից։ Անվանումն ստացել է սպեկտրի բնորոշ կանաչ գծերի և բոցի կանաչ գույնի պատճառով։ 13 6 p-բլոկ 204.38 11.85 577 1746 0.129 1.62 0.85 նախասկզբնական պինդ
82 Pb Կապար Հայերեն անվանումը փոխառություն է ասորերեն՝ qapār կամ իրանական *kapar ձևերից։ Ավելի քիչ հավանական է հին հունարեն՝ καππαρις բառից, որն ունի կրկնակ π։ Կապպար ձևը ծագում է արաբ․՝ qabbār‎‎ ձևից[11]։

Հյուբշմանը համարում է փոխառություն հունարենից, Աճառյանը՝ ասորերենից կամ պահլավերենից։

14 6 p-բլոկ 207.2 11.34 600.61 2022 0.129 1.87 (Օքսիդացման աստիճան)
2.33 (4+)
14 նախասկզբնական պինդ
83 Bi Բիսմութ Ծագում է գերմ.՝ Wismuth բառից, որը հավանաբար weisse Masse` «սպիտակ զանգված» արտահայտության աղավաղված ձևն է։ 15 6 p-բլոկ 208.98 9.78 544.7 1837 0.122 2.02 0.009 նախասկզբնական պինդ
84 Po Պոլոնիում Անվանվել է տարրը հայտնաբերողներից Մարի Կյուրիի հայրենիքի` Լեհաստանի անունով` երկրի լատիներեն Պոլոնիա (Polonia) անվանումով։ 16 6 p-բլոկ [209] 9.196 527 1235 2.0 2×10−10 քայքայումից պինդ
85 At Աստատ Ծագում է հին հունարեն՝ ἄστατος (աստատոս)` «անկայուն» բառից։ 17 6 p-բլոկ [210] (8.91–8.95) 575 610 2.2 3×10−20 քայքայումից unknown phase
86 Rn Ռադոն Անվանումն ստացվել է radium emanation բառերի կրճատումից, քանի որ ռադոնն առաջանում է ռադիում տարրի ռադիոակտիվ քայքայումից։ 18 6 p-բլոկ [222] 0.00973 202 211.3 0.094 2.2 4×10−13 քայքայումից գազ
87 Fr Ֆրանցիում Անվանվել է Ֆրանսիայի անունով, որտեղ առաջին անգամ ստացվել է Փարիզի Կյուրի ինստիտուտում։ 1 7 s-բլոկ [223] (2.48) 281 890 >0.79[34] ~ 1×10−18 քայքայումից անհայտ
88 Ra Ռադիում Ծագում է լատին․՝ radius` «ճառագայթ» բառից` ճառագայթաակտիվ լինելու պատճառով։ 2 7 s-բլոկ [226] 5.5 973 2010 0.094 0.9 9×10−7 քայքայումից պինդ
89 Ac Ակտինիում Ծագում է հին հունարեն՝ ἀκτίς` «ճառագայթ» բառից։ f-block groups 7 f-բլոկ [227] 10 1323 3471 0.12 1.1 5.5×10−10 քայքայումից պինդ
90 Th Թորիում Անվանվել է սկանդինավյան դիցարաբանությունում ամպրոպի աստված Թորի անունով։ f-block groups 7 f-բլոկ 232.04 11.7 2115 5061 0.113 1.3 9.6 նախասկզբնական պինդ
91 Pa Պրոտակտինիում Տարրն այդպես է անվանվել, քանի որ 231Pa-ի α-քայքայման ժամանակ առաջանում է ակտինիում (227Ac)։ f-block groups 7 f-բլոկ 231.04 15.37 1841 4300 1.5 1.4×10−6 քայքայումից պինդ
92 U Ուրան (տարր) Անվանվել է Ուրան մոլորակի անունով, որը հայտնաբերվել էր ութ տարի առաջ՝ 1781 թվականին։ Մոլորակն անվանվել է հունական դիցարաբանության երկնքի աստված Ուրանոսի (հին հունարեն՝ Οὐρανός) անունով։ f-block groups 7 f-բլոկ 238.03 19.1 1405.3 4404 0.116 1.38 2.7 նախասկզբնական պինդ
93 Np Նեպտունիում Անվանումն ստացել է Նեպտուն մոլորակի անունից, որն իր հերթին անվանվել է հռոմեական դիցարանի օվկիանոսների աստված Նեպտունի անունով։ f-block groups 7 f-բլոկ [237] 20.45 917 4273 1.36 ≤ 3×10−12 քայքայումից պինդ
94 Pu Պլուտոնիում Անվանվել է Արեգակնային համակարգի Պլուտոն մոլորակի անունով[Ն 3]` ուրանի և նեպտունիումի համանմանությամբ։ Մոլորակն իր հերթին անվանումն ստացել է Պլուտոն աստծո անունից։ f-block groups 7 f-բլոկ [244] 19.85 912.5 3501 1.28 ≤ 3×10−11 քայքայումից պինդ
95 Am Ամերիցիում Անվանվել է Ամերիկա աշխարհամասի անունով (եվրոպիումի համանմանությամբ), քանի որ հայտնաբերվել է Միացյալ Նահանգներում։ «Ամերիկա» անվանումն իր հերթին ծագում է ֆլորենտացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչիի անունից։ f-block groups 7 f-բլոկ [243] 12 1449 2880 1.13 սինթեզված պինդ
96 Cm Կյուրիում Անվանվել է Պիեռ և Մարի Կյուրիների անունով, որոնք հայտնաբերել են ռադիումը և ռադիոակտիվությունը։ f-block groups 7 f-բլոկ [247] 13.51 1613 3383 1.28 սինթեզված պինդ
97 Bk Բերկլիում Անվանվել է Բերքլի քաղաքի անունով, որտեղ առաջին անգամ ստացվել է Կալիֆոռնիայի համալսարանում։ Քաղաքն անվանվել է Ջորջ Բերքլիի անունով։ f-block groups 7 f-բլոկ [247] 14.78 1259 2900 1.3 սինթեզված պինդ
98 Cf Կալիֆորնիում Անվանվել է Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի անունով, որտեղ առաջին անգամ ստացվել է։ Ինչպես գրել են հեղինակները, այս անունն ընտրելով` նրանք ցանկանում էին նշել, որ իրենց համար նույնքան դժվար էր նոր տարր հայտնաբերելը, որքան մեկ դար առաջ Ամերիկայի նորաբնակների համար Կալիֆոռնիա հասնելը։ f-block groups 7 f-բլոկ [251] 15.1 1173 (1743) 1.3 սինթեզված պինդ
99 Es Էյնշտեյնիում Անվանվել է ի պատիվ Ալբերտ Այնշտայնի, տեսական ֆիզիկայի բնագավառում կատարած աշխատանքի համար։ f-block groups 7 f-բլոկ [252] 8.84 1133 (1269) 1.3 սինթեզված պինդ
100 Fm Ֆերմիում Անվանվել է ի պատիվ իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիի։ f-block groups 7 f-բլոկ [257] (9.7) (1125)[35]
(1800)[36]
1.3 սինթեզված անհայտ
101 Md Մենդելեվիում Անվանվել է ի պատիվ Դմիտրի Մենդելեևի, որը ստեղծել է քիմիական տարրերի պարբերական աղյուսակը։ f-block groups 7 f-բլոկ [258] (10.3) (1100) 1.3 սինթեզված անհայտ
102 No Նոբելիում Անվանվել է ի պատիվ Ալֆրեդ Նոբելի։ f-block groups 7 f-բլոկ [259] (9.9) (1100) 1.3 սինթեզված անհայտ
103 Lr Լոուրենսիում Անվանվել է ի պատիվ ցիկլատրոնի հայտնագործող, ֆիզիկոս Էռնեստ Լոուրենսի։ 3 7 d-բլոկ [266] (14.4) (1900) 1.3 սինթեզված անհայտ
104 Rf Ռեզերֆորդիում Անվանվել է ի պատիվ անգլիացի մեծանուն ֆիզիկոս Էռնեստ Ռեզերֆորդի։ 4 7 d-բլոկ [267] (17) (2400) (5800) սինթեզված անհայտ
105 Db Դուբնիում Անվանվել է Դուբնա քաղաքի անունով։ Այստեղ է գտնվում է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը, որտեղ հայտնաբերվել է տարրը։ 5 7 d-բլոկ [268] (21.6) սինթեզված անհայտ
106 Sg Սիբորգիում Անվանվել է ի պատիվ ամերիկացի ֆիզիկոս Գլեն Սիբորգի, որը մասնակցել է պլուտոնիումի և ինը այլ տրանսուրան տարրերի հայտնաբերմանը, առաջարկել ակտինիդների տեսությունը։ 6 7 d-բլոկ [269] (23–24) սինթեզված անհայտ
107 Bh Բորիում Անվանվել է ի պատիվ դանիացի ֆիզիկոս Նիլս Բորի, որը հիմնարար ներդրում է ունեցել ատոմի կառուցվածքի և քվանտային մեխանիկայի ուսումնասիրության բնագավառում։ 7 7 d-բլոկ [270] (26–27) սինթեզված անհայտ
108 Hs Հասիում Անվանվել է ի պատիվ Գերմանիայի Հեսսեն երկրամասի։ Հասսիան ( լատին․՝ Hassia) միջնադարյան Հեսսեն իշխանության լատիներեն անվանումն է։ Հասիում տարրը սինթեզվել է Ծանր իոնների հետազոտության կենտրոնում, որը գնվում է Հեսսեն երկրամասի կենտրոն Դարմշտադտ քաղաքում։ 8 7 d-բլոկ [269] (27–29) սինթեզված անհայտ
109 Mt Մայտներիում Անվանվել է ի պատիվ ավստրիացի ֆիզիկոս Լիզա Մայտների, որը մասնակցել է միջուկի ճեղքման հայտնաբերմանը։ 9 7 d-բլոկ [278] (27–28) սինթեզված անհայտ
110 Ds Դարմշտադտիում Անվանվել է ի պատիվ Դարմշտադտ քաղաքի, որտեղ հայտնաբերվել է Ծանր իոնների հետազոտության կենտրոնում։ 10 7 d-բլոկ [281] (26–27) սինթեզված անհայտ
111 Rg Ռենտգենիում Անվանվել է ի պատիվ հայտնի գերմանացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիլհելմ Ռենտգենի, որը հայտնաբերել է ռենտգենյան ճառագայթները։ 11 7 d-բլոկ [282] (22–24) սինթեզված անհայտ
112 Cn Կոպեռնիցիում Անվանվել է ի պատիվ Նիկոլայ Կոպեռնիկոսի։ 12 7 d-բլոկ [285] (14.0) (283±11) (340±10) սինթեզված անհայտ
113 Nh Նիհոնիում Անվանվել է ի պատիվ Ճապոնիայի։ Նիհոն անվանումը Ճապոնիայի ինքնանվանումն է, որը նշանակում է «ծագող արևի երկիր»։ 13 7 p-բլոկ [286] (16) (700) (1400) սինթեզված անհայտ
114 Fl Ֆլերովիում Անվանվել է ի պատիվ խորհրդային միջուկային ֆիզիկայի բնագավառում առաջատար գիտնական և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հիմնադիր Գեորգի Ֆլյորովի, որի գլխավորած խումբը սինթեզել է պարբերական աղյուսակի 102-110 կարգաթվով տարրերը։ 14 7 p-բլոկ [289] (11.4±0.3) (284±50) սինթեզված անհայտ
115 Mc Մոսկովիում Անվանվել է ի պատիվ Մոսկվայի մարզի, որտեղ հայտնաբերվել է Դուբնա գիտական քաղաքում։ 15 7 p-բլոկ [290] (13.5) (700) (1400) սինթեզված անհայտ
116 Lv Լիվերմորիում Անվանվել է ի պատիվ Կալիֆոռնիայի Լիվերմոր քաղաքում գտնվող Լոուրենսի անվան Լիվերմորի ազգային լաբորատորիայի, որը մասնակցել է տարրի հայտնաբերմանը։ Քաղաքն իր հերթին անվանվել է կալիֆոռնիացի ագարակատեր Ռոբերտ Լիվերմորի անունով։ 16 7 p-բլոկ [293] (12.9) (700) (1100) սինթեզված անհայտ
117 Ts Թենեսսին Անվանվել է ի պատիվ ԱՄՆ-ի Թենեսի նահանգի, որտեղ գտնվում են Օք Ռիջի ազգային լաբորատորիան, Վանդերբիլթի համալսարանը և Թենեսիի համալսարանը, որոնք մեծ ներդրում են ունեցել գերծանր տարրերի սինթեզման գործում։

«Թենեսի» անվանումը ծագում է չերոկիական Թանասի (չերոկի` ᏔᎾᏏ) բնակավայրի անունից։

17 7 p-բլոկ [294] (7.1–7.3) (700) (883) սինթեզված անհայտ
118 Og Օգանեսոն Անվանվել է ի պատիվ մեծանուն ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանի, որի գլխավորած խումբը սինթեզել է պարբերական աղյուսակի 114-118 կարգաթվով տարրերը։ Հովհաննիսյանն այժմ կենդանի միակ գիտնականն է, որի անունով քիմիական տարր է անվանակոչվել։ 18 7 p-բլոկ [294] (7) (325±15) (450±10) սինթեզված անհայտ

Քիմիական տարրեր

  1. 1,0 1,1 1,2 1,3 Շվեդիայի Իտերբի բնակավայրի մոտակայքում գտնվող հանքում հայտնաբերվել են մի շարք քիմիական տարրեր։ Բնակավայրի անունով չորս տարր է անվանվել՝ իտրիում (Y), տերբիում (Tb), էրբիում (Er), իտերբիում (Yb):
  2. 2,0 2,1 Դիդիմիում նյութը սկզբում սխալմամբ համարվել է առանձին քիմիական տարր։ Ավելի ուշ պարզվել է, որ նրա քայքայումից ստացվում են պրազեդիում (Pr) և նեոդիմ (Nd) տարրերը։ Մետաղներն ունեն տարբեր գույնի աղեր, որոնք օգնում են տարբերել դրանք։
  3. Պլուտոնիումի անվանակոչման ժամանակ Պլուտոնը դեռևս համարվում էր Արեգակնային համակարգի իններորդ մոլորակը։ 2006 թվականին Միջազգային աստղագիտական միության որոշմամբ Պլուտոնը դասվել է գաճաճ մոլորակների շարքին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. IUPAC, Compendium of Chemical Terminology, 2nd ed. (the "Gold Book") (1997). Online corrected version:  (2006–) "chemical element". doi:10.1351/goldbook.C01022
  2. «Periodic Table – Royal Society of Chemistry». www.rsc.org (անգլերեն).
  3. «Online Etymology Dictionary». etymonline.com (անգլերեն).
  4. Harper, Douglas. «hydrogen | Etymology, origin and meaning of hydrogen by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  5. Harper, Douglas. «beryl | Etymology, origin and meaning of beryl by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  6. Shipley, Joseph T. (2001). The Origins of English Words: A Discursive Dictionary of Indo-European Roots. JHU Press. ISBN 9780801867842.
  7. Harper, Douglas. «oxygen | Etymology, origin and meaning of oxygen by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  8. Библейская симфония с еврейским и греческим словарём
  9. Harper, Douglas. «aluminum | Etymology, origin and meaning of aluminum by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  10. Harper, Douglas. «phosphorus | Etymology, origin and meaning of phosphorus by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 Ջահուկյան, Գ. Բ. (2010). Հայերեն ստուգաբանական բառարան. Երևան: Ասողիկ. ISBN 978-9939-50-121-5. OCLC 787877496.
  12. Mallory & Adams (2006). The Oxford introduction to Proto-Indo-European and the Proto-Indo-European world. Oxford University Press.
  13. Harper, Douglas. «chlorine | Etymology, origin and meaning of chlorine by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  14. Harper, Douglas. «calcium | Etymology, origin and meaning of calcium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  15. Harper, Douglas. «chromium | Etymology, origin and meaning of chromium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  16. Harper, Douglas. «nickel | Etymology, origin and meaning of nickel by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  17. Harper, Douglas. «copper | Etymology, origin and meaning of copper by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  18. Weeks, Mary Elvira (1932-09). «The discovery of the elements. XV. Some elements predicted by Mendeleeff». Journal of Chemical Education. 9 (9): 1605. doi:10.1021/ed009p1605. ISSN 0021-9584.
  19. Harper, Douglas. «arsenic | Etymology, origin and meaning of arsenic by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  20. Harper, Douglas. «bromine | Etymology, origin and meaning of bromine by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  21. Pearse, Roger. «Oriental Fathers: Syriac Literature». www.tertullian.org. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  22. Magocsi, Paul R. (1996 թ․ հունվարի 1). A History of Ukraine (անգլերեն). University of Toronto Press. ISBN 978-0-8020-7820-9.
  23. Harper, Douglas. «palladium | Etymology, origin and meaning of palladium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  24. «Tin | The American Heritage Dictionary entry:». www.ahdictionary.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  25. Harper, Douglas. «iodine | Etymology, origin and meaning of iodine by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  26. Harper, Douglas. «cesium | Etymology, origin and meaning of cesium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  27. Harper, Douglas. «barium | Etymology, origin and meaning of barium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  28. Campbell, Mike. «Meaning, origin and history of the name Ceres». Behind the Name (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  29. Harper, Douglas. «cereal | Etymology, origin and meaning of cereal by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  30. Pyykkö, Pekka (2015-08). «Magically magnetic gadolinium». Nature Chemistry (անգլերեն). 7 (8): 680–680. doi:10.1038/nchem.2287. ISSN 1755-4349.
  31. Harper, Douglas. «tantalus | Etymology, origin and meaning of tantalus by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  32. Woods, Ian (2004). The Elements: Platinum. Benchmark Books. ISBN 978-0-7614-1550-3.
  33. Harper, Douglas. «platinum | Etymology, origin and meaning of platinum by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  34. Originally assessed as 0.7 by Pauling but never revised after other elements' electronegativities were updated for precision. Predicted to be higher than that of caesium.
  35. Konings, Rudy J. M.; Beneš, Ondrej. «The Thermodynamic Properties of the 𝑓-Elements and Their Compounds. I. The Lanthanide and Actinide Metals». Journal of Physical and Chemical Reference Data. doi:10.1063/1.3474238.
  36. «Fermium». RSC.