Օսմիումի (VIII) օքսիդ
Օսմիումի (VIII) օքսիդ | |
---|---|
![]() | |
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | Օսմիումի (VIII) օքսիդ |
Քիմիական բանաձև | O₄Os |
Մոլային զանգված | 4,3E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 5,1 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 12,6 ± 0,1 Էլեկտրոն-վոլտ[2] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 105 ± 1 ℉[2] °C |
Եռման ջերմաստիճան | 266 ± 1 ℉[2] °C |
Գոյացան էնթալպիա | −386 կՋ/մոլ[3] կՋ/մոլ |
Գոլորշու ճնշում | 7 ± 1 mm Hg[2] |
Քիմիական հատկություններ | |
Բյուրեղային կառուցվածք | Մոնոցիկլիկ բյուրեղային համակարգ |
Դասակարգում | |
CAS համար | 20816-12-0 |
PubChem | 30318 |
EINECS համար | 244-058-7 |
SMILES | O=[Os](=O)(=O)=O |
ЕС | 244-058-7 |
RTECS | RN1140000 |
ChEBI | 28158 |
IDLH | 1 ± 1 mg/m³[2] |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Օսմիումի (VIII) օքսիդ (օսմիումի քառօքսիդ)՝ օսմիումի բարձրագույն օքսիդն է: Քիմիական բանաձևը՝ OsO4 է:
Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորական պայմաններում օսմիումի (VIII) օքսիդը դեղնաշագանակագույն, բնորոշ հոտով, մոնոկլինային կառուցվածքով բյուրեղային նյութ է: Անկայուն է՝ սենյակային ջերմաստիճանում ենթարկվում է սուբլիմացիայի: Գոլորշիները խիստ թունավոր են: Օսմիումի (VIII) օքսիդը օրգանական լուծիչներում և ջրում լավ է լուծվում: Փոխազդում է ջրի հետ առաջացնելով՝ [Os(H2O)2O4], ռեակցիան դարձելի է: Մաքուր օսմիումի (VIII) օքսիդը անգույն է, իսկ օսմիումի (IV) օքսիդ առկայությամբ ստանում է դեղնավուն երանգ: Օսմիումի (VIII) օքսիդի մոլեկուլները ոչ բևեռային են և ունեն քառանիստային կառուցվածք:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Օսմիումի (VIII) օքսիդը սրվակում:
-
Օսմիումի (VIII) օքսիդը սրվակում:
-
OsO4 խորանարդային բյուրեղացանց
Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օսմիումի (VIII) օքսիդը փոխազդում է խիտ աղաթթվի հետ:
- Օսմիումի (VIII) օքսիդը փոխազդում է հիմքերի հետ առաջացնելով օսմատներ (H4OsO6 թթվի աղեր)
- Օսմիումի (VIII) օքսիդը 250 C-ում ջրածննով վերականգնվում է մինչև օսմիումի (IV) օքսիդի:
- Ազոտի (II) օքսիդով 6000 C-ում վերականգնվում է առաջացնելով Օսմիումի (IV) օքսիդ
- Ոչ բևեռային օրգանական լուծիչներում օսմիումի (VIII) օքսիդը առաջացնում է օսմիումական թթվի (H2OsO4) ցիկլիկ եթեր, որը հիդրոլիզվում է մինչև ցիս-դիոլներ (սին-հիդրօքսիլացում):
Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օսմիումի տետրօքսիդ կարելի է ստանալ օսմատները (որոնցում օսմիումի օքսիդացման աստիճանը +6 է) ազոտական թթվով օքսիդացնելիս:
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կիրառվում է որպես ներկանյութ Մանրադիտման համար
- Օգտագործվում է էլեկտրոնային մանրադիտակի մեջ` որպես ամրացնող և հակադրվող նյութ:
Թունավորություն և անվտանգության տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսմիումի (VIII) օքսիդը ցնդող, խիստ թունավոր նյութ է, պահվում է փակ սրվակներում:
Ռուս հայտնի քիմիկոս Կարլ Կարլովիչ Կլաուսը (1796—1864), ով հետազոտում էր պլատինային շարքի մետաղները, առաջինը ստացավ օսմիումի քառօքսիդ: Նա գրում է, որ «այս միացության համը կծու է», 1845-ի ապրիլին, Կլաուսը թունավորվել է այս նյութի գոլորշիներով և ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը երկու շաբաթով[4]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Рабинович В. А., Хавин З. Я. «Краткий химический справочник». — Л.: Химия, 1977. — С. 89.
- «Неорганическая химия» под ред. Ю.Д.Третьякова. Том 3 : Химия переходных элементов. Кн.2: учебник для студ. высш. учеб. заведений/[А.А.Дроздов, В.П.Зломанов,Г.Н.Мазо,Ф.М.Спиридонов]. - М.: Издательский центр «Академия», 2007. - С. 49
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 OSMIUM TETROXIDE
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0473.html
- ↑ 3,0 3,1 Holleman A. F. (unspecified title) — 103 — De Gruyter. — Vol. 2. — P. 1975.
- ↑ Красицкий В. А. Химия и химики: цена открытий // Химия и химики : журнал. —М., 2009. — № 5. — С. 22—55. (Ստուգված է 10 Նոյեմբերի 2009)