Կոբոլդներ
Կոբոլդներ | |
---|---|
Տեսակ | mythical humanoid race? |
Ենթատեսակ | household sprite? |
Երևի համընկնում է | Տան ոգի և Kobolt? |
Kobolds Վիքիպահեստում |
Կոբոլդներ[1], տան ոգիներ, Հյուսիսային Եվրոպայի առասպելաբանություն մեջ հայտնի են նաև, որպես ստորգետնյա հարստությունների պահապան ոգիներ։ Բարեհոգի են, սակայն ի պատասխան արհամարհանքի կարող են նաև տանը քաոս ստեղծել։ Գերմանական առասպելաբանության մեջ կոբոլդները համարվում են էլֆերի կամ ալվերի տեսակ, թզուկների (դվերգ) բարեկամ։
Կոբոլդները առավելապես համարվում են տան ոգիներ, մոտավորապես համապատասխանում են սլավոնական առասպելաբանության մեջ հանդիպող տան ոգուն (դոմովոյ), իսկ երբեմն էլ այսպս են անվանում լեռնային ոգիներին։ Բավականին հաճախ կոբոլդներին է վերագրվում նաև մարդկաց ծաղրելը, նրաք մշտապես խառնաշփոթ են առաջացնում և աղմկում։ Նկարագրվում են որպես թզուկներ, սովորաբար անձև են, օջախի կրակի նման վառ կարմիր գույնի։ Կոբոլդ նշանակում է «տարածքի տիրակալ» (Kobe որտեղից առաջացել է բարձր գերմաներեն Kofen, որ նշանակում է տարածք, սենյակ, խրճիթ), կոբոլդները նույնացվում են նաև անգլոսաքսոնական cofgodas-ների հետ (տնային աստվածներ)։
Կոբլդների այլ տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանքափորերը կոբոլդ էին անվանում նաև հանքահորերում բնակվող ոգիներին։ Համարվում էր, որ ստորգետնյա կոբոլդները դժբախտություն էին բերում, կարող էին անիծել հանքաքարերը և դրանց մեջ խառնուրդներ ավելացնել (կոբալտ քիմիական տարրի անունն առաջացել է «կոբոլդ» բառից)։
Գյոթեի «Ֆաուստ» ողբերգություն մեջ կոբոլդները հիշատակվում են որպես թզուկների՝ Հողի տարերքի տարրերի հոմանիշ, ռուսերեն թարգմանվել են որպես «դոմովոյ (տան ոգի)» և «ինկուբ»[2]։ Այնուամենայնիվ միջնադարյան օկուլիստները «նենգ կոբոլդներին» թզուկներից տարբերում էին[3]։
Հյուսիսային և Բալթիկ ծովի նավաստիները հավատում էին նավերում ապրող ծովային կոբոլդների՝ կլաբաուտերմանների գոյությանը։
Ժամանակակից հանրաճանաչ մշակույթում կոբոլդներն առավել հաճախ պատկերվում են որպես մոխրագույն մաշկով ստորգետնյա բնակիչներ։ Հաճախակի ներկայացվում են սմբակներով, այծի ոտքերի նման բայց առանց մորթի ոտքերով, ձգված դեմքով։ Հաճախակի հանդես են գալիս որպես թզուկների թշնամիներ։ Երբեմն կոբելդներին վերագրում են վախ արևից։
Կապ կոբալտի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսեն պարունակող կոբալտե հանքանյութերի այրման ժամանակ առանձնանում են թռչող թունավոր արսենի օքսիդներ։ Հանքագործ բանվորներն այս հանքանյութերը պարունակող հանքաքարերն անվանում էին կոբալտի լեռնային ոգի։ Հին Նորվեգացիները արծաթի վերաձուլման ընթացքում ձուլագործների թունավորումը վերագրում էին այս չար ոգու հնարքներին։ Հավանաբար այս ոգու անունն առաջացել է հունարեն կոբալոս՝ ծուխ բառից։ Հույներն այսպես էին անվանում նաև ստախոս մարդկանց։
1735 թվականին շվեդ հանքագետ Գեորգ Բրանդը կարողացավ այս հանքից ստանալ նախկինում անհայտ մետաղ, որն էլ անվանեց կոբալտ։ Նա նաև պարեց որ, հենց այս տարրի միացության շնորհիվ է, որ ապակին դառնում է կապույտ, այս հատկությունից օգտվում էին դեռևս հին Ասորեստանում և Բաբելոնում։
Ինչպես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանական առասպելաբանության մեջ համավում են ստրգետնյա հանածոների պահապան, ձգտում են մարդկանց մոտ չթողնել ստորգետնյա հարստություններին, առաջացնելով փլվածքներ և այլ խոչնդոտներ։
- Միջնադարում նրանք համարվում էին լեռնաստորոտային արարարածներից ամենափոքրերը և չափսերով չէին գերազանցում երկու տարեկան երեխաներին։ Կոբոլդները ոչինչ չէին հայթայթում, նրանք միայն վնասում էին մարդկանց, կարող էին փլուզել հանքահորերը, մոլորեցնել հանքափորերին, կտրել թլերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Словари на ресурсе Грамота.ру» (ռուսերեն). Վերցված է 2014 թ․ մարտի 29-ին.
- ↑ Гёте Сцена 3. Кабинет Фауста // Фауст / пер. Н.Холодковского, 1878. — См. также примечание Холодковского: «Фауст заклинает здесь четыре стихии: огонь, воздух, воду и землю. Саламандра в этом заклятии олицетворяет стихию огня, так как, по легенде, это пресмыкающееся не горит в огне; Сильфида олицетворяет духов воздуха, Ундина — духов воды и Домовой — духов земли.» «Incubus (лат.) — название домового, домашнего духа, хранящего клады.»
- ↑ Поль Седир. Царство астрала // Магические зеркала = Les Miroirs magiques : 1894, 3-е изд. 1907 : [пер. с фр.] / Пер. А. В. Трояновского, 1907. — Вязьма : Издание В. Н. Запрягаева, типография Р. Писаревской, 1907. — 117 с. — «В подземных пещерах слышатся хрустальные молоты гномов и коварных кобольдов. В глубине невидимых кузниц пигмеи заключают чистые души в блестящие могилы из драгоценных камней», — «пигмеи» у Парацельса — синоним гномов.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոբոլդներ» հոդվածին։ |
|