Հանքահոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանքահոր
Հանքահոր

Հանքահոր, հանքային ձեռնարկության արտադրական միավոր, որը կատարում է ստորգետնյա օգտակար հանածոների արդյունահանում և այն ուղարկում սպառողին կամ հարստացուցիչ ֆաբրիկա։ Հանքահորը ներառում է վերգետնյա կառույցները (վերհանքահորային շենքեր, պահեստներ, վարչա-կենցաղային կոմբինատներ և այլն) և ստորգետնյա հանքափորվածքները։ Մեծ հանքահորի ծառայության ժամկետը կազմում է տասնյակ տարիներ, իսկ տարեկան արդյունահանվող օգտակար հանածոների քանակությունը՝ մի քանի միլիոն տոննա։ Հանքահորի բոլոր փորվածքները միմյանց և երկրի մակերևույթի հետ կապված են առնվազն երկու ելքով։ Աշխարհի ամենախոր հանքահորերը (4-4, 5 կիլոմետր) գտնվում են Հնդկաստանում («Չեմպիոն-Ռիֆ») և Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում («Վիտվատերսրանդ»)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 232