Պարբերական աղյուսակի խումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պարբերական աղյուսակի համակարալված սյունակներից յուրաքանչյուրը մեկ խումբ է

Քիմիական տարրերի պարբերական համակարգի խումբ, ատոմների հաջորդականություն՝ դասավորված միջուկի լիցքի աճման կարգով, որոնք օժտված են արտաքին շերտում միանման էլեկտրոնային կառուցվածքով։

Խմբի համարը որոշվում է ատոմի արտաքին էլեկտրոնային շերտում էլեկտրոնների թվով (վալենտային էլեկտրոնները) և որպես կանոն, համապատասխանում է ատոմի առավելագույն վալենտականությանը։

Պարբերական համակարգի կարճ ձևում խմբերը դասակարգում են ենթախմբերի՝ գլխավոր (կամ Ա խմբեր), որոնց են պատկանում s և p տարրերը և երկրորդական (B ենթախումբ), որը ներառում է d-տարրերը։ Ենթախմբերը անվանում են նաև ամենափոքր միջուկի լիցք ունեցող տարրի անունով (որպես կանոն գլխավոր ենթախմբերի համար՝ երկրորդ պարբերության տարրերը, և երկրորդական ենթախմբի համար՝ չորրորդ պարբերության տարրերը)։ Միևնույն ենթախմբի տարրերը օժտված են նման հատկություններով։

Նույն խմբի տարրերի մոտ կարգաթվի աճմանը զուգընթաց աճում է էլեկտրոնային թաղանթների թիվը, մեծանում է ատոմային շառավիղը, ինչի հետևանքով էլեկտրաբացասականությունը թուլանում է, մետաղական հատկությունները ուժեղանում են, իսկ ոչ մետաղական հատկությունները՝ թուլանում։ Ուժեղանում են նրանց կողմից ձևավորվող նյութերի վերականգնիչ, և թուլանում օքսիդիչ հատկությունները։

Խմբերի համարակալում[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականից Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) որպես հիմնական տարբերակ հաստատել է պարբերական համակարգի երկար պարբերություններով ձևը[1]։ Ըստ այդմ IUPAC-ը առաջարկում է խմբերը համարակալել արաբական թվանշաններով՝ 1-18:

Չնայած դրան, շարունակում է կիրառվել ավանդական դարձած համարակալումը, որտեղ օգտագործվում են հռոմեական թվեր և լատինական տառեր, որը տարբերվում է Ամերիկայի և Եվրոպայի համար։

Ժամանակակից համակարգն ընդգրկում է հետևյալ խմբերը (հին համակարգերը, եվրոպականը և ամերիկյանը նշված են փակագծերում)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сайфуллин Р. С., Сайфуллин А. Р. Новая таблица Менделеева // Химия и жизнь.— 2003.— № 12.— С. 14—17.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]