Կալցիումի ֆտորիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալցիումի ֆտորիդ
Fluorite crystals 270x444.jpg
Fluorite-unit-cell-3D-ionic.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում Կալցիումի ֆտորիդ
Քիմիական բանաձև CaF2
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակ անգույն բյուրեղներ
Մոլային զանգված 78,07 գ/մոլ
Խտություն 3,18 գ/սմ³
Ջերմային հատկություններ
Տրոհման ջերմաստիճան 1418 °C
Գոյացան էնթալպիա -1221 կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում 0,0015 (18 °C) գ/100 մլ
Դասակարգում
CAS համար 1305-62-0
PubChem 24617
EINECS համար 232-188-7
SMILES
RTECS EW1760000
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կալցիումի ֆտորիդը, քիմիական բանաձը՝ CaF2, ֆտորաջրածնական թթվի կալցիումական աղ է։ Անգույն բյուրեղային նյութ է, խտությունը՝ 3180 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1360 °C։ Ջրում գործնականորեն չի լուծվում[1]։

Ստացումը[խմբագրել]

Բնության մեջ հանդիպում է ֆլյուորիտ միներալի տեսքով, որը պարունակում է մինչև 90-95% CaF2 և 3, 5-8% SiO2։ Ստացվում է կալցիումի քլորիդի լուծույթի վրա նատրիումի կամ ամոնիումի ֆտորիդով ազդելիս[2]։

CaCl2 + 2NH4F → CaF2 ↓ + 2NH4Cl

Լաբորատորիայում ստացվում է կալցիումի կարբոնատի և պլավիկյան թթվի ռեակցիայի հետևանքով։

CaCo3 + 2HF → CaF2 ↓ + CO2 ↑ + H2O

Ստացվում է նաև նոսր պլավիկյան թթվի և կալցիումի օքսիդի փոխազդելու հետևանքով[3]։

CaO + 2HF → CaF2 ↓ + H2O

Կալցիումի ֆտորիդ ստանում են նաև պարզ նյութերից։

Ca + F2 → CaF2

Կիրառություն[խմբագրել]

Կիրառվում է որպես ելանյութ HF և ֆտորի այլ միացություններ ստանալու համար, ինչպես նաև մետալուրգիայում՝ որպես ֆլյուս, նաև հատուկ ապակիներ, կերամիկա, եմալ, օպտիկական և լազերային նյութեր ստանալու համար[4]։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. G. L. Miessler and D. A. Tarr “Inorganic Chemistry” 3rd Ed, Pearson/Prentice Hall publisher, ISBN 0-13-035471-6.
  2. Aigueperse, Jean; Mollard, Paul; Devilliers, Didier; Chemla, Marius; Faron, Robert; Romano, Renée; Cuer, Jean Pierre (2005), "Fluorine Compounds, Inorganic", Ullmann's Encyclopedia of Industrial Chemistry, Weinheim: Wiley-VCH, p. 307, doi:10.1002/14356007.a11_307.
  3. Aigueperse, Jean (2005), «Fluorine Compounds, Inorganic», Ullmann's Encyclopedia of Industrial Chemistry, Weinheim: Wiley-VCH, doi:10.1002/14356007.a11_307 
  4. Holleman, A. F.; Wiberg, E. "Inorganic Chemistry" Academic Press: San Diego, 2001. ISBN 0-12-352651-5.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png