Ակտինիդներ

Ակտինիդներ, ակտինոիդներ, տարրերի պարբերական համակարգի 7-րդ պարբերության 3-րդ խմբում ակտինիումից հետո տեղավորված ռադիոակտիվ տարրերի ընտանիք։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակտինիդներ քիմիական հատկություններով նման են իրար, քանի որ մի տարրից մյուսին անցնելիս էլեկտրոնները լրացնում են ոչ թե վերջին՝ յոթերորդ, այլ հինգերորդ Էլեկտրոնային թաղանթը։ Թորիում-լոուրենցիում շարքում էլեկտրոններն աստիճանաբար զբաղեցնում են 5 էներգետիկ մակարդակը, ուր կարող է տեղավորվել 14 էլեկտրոն։ Այդ պատճառով ակտինիդներ, չանթանիդների (որոնց մոտ լրացվում է 4 մակարդակը) նման, թվով 14 են։
* | 89 Ac |
90 Th |
91 Pa |
92 U |
93 Np |
94 Pu |
95 Am |
96 Cm |
97 Bk |
98 Cf |
99 Es |
100 Fm |
101 Md |
102 No |
103 Lr |
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրանին հաջորդող Ակտինիդներ ստացվել են արհեստականորեն և կոչվում են։ Բնության մեջ հանդիպում են թորիում, պրոտակտինիում, ուրան (չնչին քանակներով նաև նեպտունիում, պլուտոնիում)։ Առայժմ կիրառվում են միայն ուրանը, թորիումը և պլուտոնիումը՝ որպես միջուկային վառելանյութեր և ատոմային պայթուցիկ նյութեր։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակտինիդներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 230)։ ![]() |