Jump to content

Պոլ Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պոլ Կիրակոսյան
Ի ծնեՊոլ Մանուկի Կիրակոսյան
Ծնվել է1926
ԾննդավայրԵրուսաղեմ
Վախճանվել է1993, նոյեմբերի 20
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Լիբանան
Մասնագիտությունվիզուալ արտիստ և նկարիչ
ԱշակերտներՍեդա Մանուկյան
Կայքpaulguiragossian.com(անգլ.)

Պոլ Մանուկի Կիրակոսյան (դեկտեմբերի 25, 1926(1926-12-25)[1][2][3][…], Երուսաղեմ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 20, 1993(1993-11-20)[1], Բեյրութ, Լիբանան), հայ նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին ավարտել է Երուսաղեմի «Պիետրո Ժակոբետտի» գեղարվեստի ուսումնարանը։ 1946-1954 թվականներին ստեղծագործել է Բեյրութում, 1954 թվականին մեկնել է Ֆլորենցիա՝ գեղարվեստի ակադեմիայում կատարելագործվելու։ 1961 թվականից հաստատվել է Բեյրութում[4]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է դիմանկարի, բնանկարի և թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերի բնագավառներում («Արաքսի դիմանկարը», «Այգաբաց», «Քաղաք», «Այց ծննդկանին», «Լիբանանյան բնանկար», «Սպասում», «Ընտանիք», «Ագարակ», «Գյուղի աղջիկը», «Զրույց», «Համեստ ընտանիք», «Ընթերցողը» և այլն[6]

Իր կտավներում Կիրակոսյանն արտացոլել է նաև աստանական հայության կյանքն ու կենցաղը («Դեր Զոր», «Գաղթ», «Կարպետագործը»), որոնց բնորոշ են հյութեղ երփնագիրը, գույնի նուրբ զգացողությունը։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է անհատական ցուցահանդեսներ՝ Բեյրութում, Ֆլորենցիայում, Փարիզում, Վաշինգտոնում, Երևանում (1972) և այլուր։

Պարգևատրվել է Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյանի անվան մրցանակով (1981

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. http://www.paulguiragossian.com/en/DynamicPages/biography/biography
  3. Artnet — 1998.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան. 2005.
  5. Պոլ Կիրակոսյանի աշխատանքները ՀԱՊ-ում
  6. Հայության կյանքն ու կենցաղը` հյութեղ գույներով, Պոլ Կիրակոսյան