Մասնակից:Աննա Մկրտումյան/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Մկրտումյան/Ավազարկղ 1
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 

Ստեփան Սամվելի Ստեփանյան (), հայ քաղաքական գործիչ, Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1988 թվականին մայիսի 30-ին Երևանում[2]: 1995-2005 թվականներին սովորել է Երևանի թիվ 29 դպրոցում։ 2005-2010 թվականներին սովորել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը՝ որակավորվելով որպես քաղաքագետ-միջազգայնագետ: 2012-2016 թվականներին սովորել է ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնում որպես ասպիրանտ։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից դասավանդում է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում: 2014-2016 թվականներին դասավանդել է Հայաստանի ֆրանսիական քոլեջում։ 2011-2018 թվականներին աշխատել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ–ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Ունի 12 գիտական աշխատանքներ, որոնք տպագրված են տեղական և միջազգային գիտական ամսագրերում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ստեփան Ստեփանյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  2. «ԿԸՀ-ն Մանե Թանդիլյանի պատգամավորական մանդատը տրամադրեց Ստեփան Ստեփանյանին». armenpress.am. Վերցված է 2020-08-31-ին.


Կատեգորիա:ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ