Մասնակից:Աննա Մկրտումյան/Ավազարկղ 1
Աննա Մկրտումյան/Ավազարկղ 1 | ||
| ||
---|---|---|
Ստեփան Սամվելի Ստեփանյան (), հայ քաղաքական գործիչ, Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1988 թվականին մայիսի 30-ին Երևանում[2]: 1995-2005 թվականներին սովորել է Երևանի թիվ 29 դպրոցում։ 2005-2010 թվականներին սովորել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը՝ որակավորվելով որպես քաղաքագետ-միջազգայնագետ: 2012-2016 թվականներին սովորել է ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնում որպես ասպիրանտ։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականից դասավանդում է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում: 2014-2016 թվականներին դասավանդել է Հայաստանի ֆրանսիական քոլեջում։ 2011-2018 թվականներին աշխատել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ–ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Ունի 12 գիտական աշխատանքներ, որոնք տպագրված են տեղական և միջազգային գիտական ամսագրերում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ստեփան Ստեփանյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
- ↑ «ԿԸՀ-ն Մանե Թանդիլյանի պատգամավորական մանդատը տրամադրեց Ստեփան Ստեփանյանին». armenpress.am. Վերցված է 2020-08-31-ին.