Լիլիթ Ստեփանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիլիթ Ստեփանյան Սասունի | |
---|---|
Ծնվել է | 1981 թվականի մարտի 24 |
Ծննդավայր | Հրազդանում |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքագետ |
Աշխատանք | քաղաքագետ, պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով (Բաղրամյան 19 փողոց) |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Երեխաներ | մեկ զավակ |
Լիլիթ Ստեփանյան (մարտի 24, 1981[1], Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քաղաքագետ։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր[2] (2018-2021)։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1981 թվականի մարտի 24-ին Հրազդանում։
Միչև 2002 թվականին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ 2004 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի քաղաքագիտություն բաժնի մագիստրատուրան։ 2011-2015 թվականներին եղել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հայցորդ։
«Եվրոպական իրավունք» (2016 թվական, Օութսենհաուզեն համալսարան, Գերմանիա) դասընթացին, «Սիվիտաս-Հայաստան», «Ապագան քոնն է», «Մարդը կարիքի մեջ է» «Հույսի կամուրջ», «Կրթություն առանց սահմանների» հասարակական կազմակերպություների և UNDP, USAID կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների իրականացրած ծրագրերի մասնակից։
2002-2003 թվականներին աշխատել է Հրազդան քաղաքապետարանում որպես կադաստրի բաժնի մասնագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) Կոտայքի մասնաճյուղում՝ պատմության և հասարակագիտության մասնագետ։ 2013-2014 թվականներին եղել է Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցիհասարակագիտության ուսուցչուհի։ 2010-2017 թվականներին աշխատել է ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղում՝ որպես գլխավոր մասնագետ։ 2017-2018 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավորի օգնական, «ՀԱՊԿ և Եվրազես» համալսարանի դասախոս։ 2017 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի հուլիս եղել է ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղի տնօրենը։ 2018 թվականի հուլիսի 10-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 21-ը աշխատել է որպես Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 2018 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2019 թվականի հունվարի 14-ը աշխատել է Կոտայքի մարզպետարանում որպես կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար։ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ՀՀ ԲՈԿ-ի կողմից ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի աստիճան։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ընտրվել է ԱԺ պատգամավոր։
2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի մեկ դուստր։