Հովան Սիմոնյան
Հովան Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | 1967[1] |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Հովան Սիմոնյան (1967[1], Բեյրութ, Լիբանան), հայոց պատմության, պատմական աշխարագրության և մշակույթի ոլորտների շվեյցարահայ ակադեմիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովան Սիմոնյանը ծնվել է 1967 թվականին Բեյրութում՝ հայկական ընտանիքում։ Նա հասակ է առել Շվեյցարիայում, որտեղ նրա ընտանիքը տեղափոխվել է 1975 թվականին, Լիբանանի քաղաքացիական պատերազմի սկզբին[2][3]։
Հովան Սիմոնյանն ունի Լոզանի համալսարանի բարձրագույն առևտրային հետազոտությունների դպրոցի գիտությունների տնտեսագիտական և սոցիալական արտոնագիր (1988 թվական), միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետից (1996 թվական) և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների մագիստրոսի ևս մեկ աստիճան՝ Լոնդոնի համալսարանի արևելյան և աֆրիկյան հետզոտությունների դպրոցի Մերձավոր և Միջին Արևելքի ուսումնասիրության կենտրոնից (1997 թվական)[3]։
Հովան Սիմոնյանը «Համշեն՝ պատմություն, ընկերություն և ինքնություն հյուսիսարևելյան Թուրքական բարձրավանդակում (անգլ.՝ The Hemshin: History, Society and Identity in the Highlands of Northeast Turkey) աշխատության խմբագիրն է։ Նա նաև «Տագնապած ջրեր՝ աշխարհաքաղաքականությունները Կասպից շրջանում» (անգլ.՝ Troubled Waters: the Geopolitics of the Caspian Region) աշխատության համահեղինակն է Ռիչարդ Դոքմեջյանի հետ[3]։
Նա նաև ԴՆԹ-ի հայկական նախագծի տնօրենն է Փիթեր Հրեշտակյանի և Մարկ Արսլանի հետ համատեղ[4]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքեր
- The Hemshin: History, Society and Identity in the Highlands of Northeast Turkey
- Troubled Waters: The Geopolitics of the Caspian Region. by Hrair Dekmejian and Hovann Simonian[5]
- Հրապարակումներ
- The vanished Khemshins: return from the brink. Journal of Genocide Research, Jan 1, 2002
- History and Identity among the Hemshin. ISIM Newsletter, Jan 1, 2004
- Hamshen before Hemshin, The prelude to Islamicization. The Hemshin, History, Society and Identity in the Highlands of Northeast Turkey, Jan 2007
- Hemshin from Islamicization to the End of the Nineteenth Century. The Hemshin, History, Society and Identity in the Highlands of Northeast Turkey, Jan 2007
- Interactions and Mutual Perceptions during the 1878-1923 Period: Muslims of Armenian Background and Armenians in the Pontus. The Hemshin, History, Society and Identity in the Highlands of Northeast Turkey, Jan 2007
- La Noblesse Armenienne
- History and Identity among the Hemshin. Armenian Pontus: The Trebizond-Black Sea Communities, 2009[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Hovann Simonian
- ↑ «Armenian DNA Project- Background». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Tufenkian Foundation | Hovann Simonian». www.tufenkian.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «DNA and Armenian Origin Subject of 18th Annual Vardanants Day Lecture». Library of Congress. Library of Congress. 2014 թ․ մարտի 20.
- ↑ 5,0 5,1 Hovann Simonian
|