Ծնվել է Հալեպում, ուր հաճախել է հայկական դպրոց։ Բարձրագույն կրթությունը և գիտական աստիճանները ստացել է ԱՄՆ-ի համալսարաններում։ Քաղաքական գիտություններ է դասավանդել ԱՄՆ-ի համալսարաններում։ Ուսումնասիրում է Հայաստանի քաղաքական պատմությունը, հայերի ցեղասպանության, հայ քրիստոնեության պատմության հարցերը, որոնց նվիրել է մի շարք աշխատություններ, այդ թվում՝ «Իսլամը և հեղափոխությունը, ֆունդամենտալիզմը արաբական աշխարհում» (անգլ., 1985) երկը։ Մասնակցել է ցեղասպանությանը նվիրված միջազգային կոնֆերանսների, 1982 թ. Թել Ավիվում հանդես է եկել «Ցեղասպանության բնորոշումը, հայերի և հրեաների օրինակների ուսումնասիրությունը» զեկուցումով։ 1985 թվականից Դ. Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական հարց հանրագիտարանից։