Գայանե Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանե Աբրահամյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություն՝ լրագրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 2, 1979(1979-06-02) (44 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Գայանե Ասքանազի Աբրահամյան (հունիսի 2, 1979 թվական, Երևան), լրագրող, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1][2]:

Կենսագրական տվյալներ

Գայանե Աբրահամյանը ծնվել է 1979 թվականի հունիսի 2-ին Երևանում:

1986-1996 թվականներին սովորել է Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցում:

Սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի պատմության և տեսության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ:

2009 թվականին սովորել է Վաշինգտոնի Լրագրության միջազգային կենտրոնում (ICFJ): Աշխատանքային պրակտիկան անցկացրել է Boston Globe և Washington Post թերթերում:

1997-2001 թվականներին աշխատել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայում՝ որպես ծրագրերի համակարգող, մինչև 18 տարեկանը եղել է երգչախմբի երգչուհի:

Լրագրողական գործունեություն

2001-2002 թվականներին աշխատել է Armenian International Magazine ամսագրում:

2002-2013 թվականներին Armenianow.com առցանց լրատվական կայքում[3] աշխատել է որպես լրագրող:

2006 թվականից թղթակցում է միջազգային One Magazine ամսագրին, որը տպագրվում է ԱՄՆ-ում:

2006-2018 թվականներին հանդիսացել է Eurasianet.org միջազգային պարբերականի հայաստանյան թղթակիցը[4]:

2008-2009 թվականներին աշխատել է «Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ» (IREX) կազմակերպությունում` որպես «Լրատվամիջոցների աջակցման ծրագրի» դասընթացավար և խմբագիր:

2008-2010 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրում (UNDP)՝ որպես «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացման ծրագրի» հաղորդակցության գծով փորձագետ:

2013-2017 թվականներին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում նախաձեռնել և իրականացրել է «Կլոր սեղան» հաղորդաշարը, որի շրջանակներում բարձրաձայնել է քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական և մարդու իրավունքների խնդիրները[5]: 2016 թվականին հիմնադրել և նախագահել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպությունը[6][7]:

2015-2017 թվականներին թղթակցել է միջազգային The Guardian պարբերականին[8]:

Գայանե Աբրահամյանը 2017 թվականից Factor.am կայքում իրականացրել է «ՀանրաԴիտակ» հաղորդաշարը[9], որի գործունեության առանցքը կառավարության տարբեր ծրագրերում և գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերն ու խնդիրները բացահայտելն ու հետաքննելն է[6][10][11]:

Հոդված 3 ակումբ

2016 թվականի ապրիլին հիմնադրել և ղեկավարել է «Հոդված 3» ակումբը[12]: Ակումբի գործունեությունն ուղղված է երիտասարդների և լրագրողական համայնքի այլընտրանքային կրթության, իրավագիտակցության և կարողությունների բարձրացման հնարավորությունների ստեղծմանը[13]: Ակումբը հեղափոխության օրերին երիտասարդների հավաքատեղին էր, միջազգային կառույցների և լրագրողների տեղեկատվության փոխանակման կենտրոն: Հեղափոխության օրերին ակումբում էին իրականացվում բերման ենթարկվածներին իրավական աջակցման, թեժ գծի ու արագ արձագանքման աշխատանքները[փա՞ստ]:

Քաղաքական գործունեություն

2018 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների ժամանակ ընդգրկված է եղել «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկում և ընտրվել է ավագանու անդամ[14][15]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 2 607 ձայն[16][17][18]:

2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը[2][19][20]:

Պարգևներ և մրցանակներ

Գայանե Աբրահամյանն արժանացել է տեղական և միջազգային լրագրողական տասը մրցանակների, այդ թվում՝ հանդիսանում է ԱՄՆ-ում անցկացվող համաշխարհային «Catholic Press Award 2010» մրցույթի առաջին և գլխավոր մրցանակակիրը:

Ընտանիք

Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Տես նաև

  1. «Հոդված 3» ակումբ

Ծանոթագրություններ

  1. «Գայանե Աբրահամյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  2. 2,0 2,1 [1]
  3. [2]
  4. [3]
  5. [4]
  6. 6,0 6,1 [5]
  7. [6]
  8. [7]
  9. [8]
  10. [9]
  11. [10]
  12. [11]
  13. [12]
  14. http://ankakh.com/article/104092/vovqyer-klinyen-yeryevani-avaganium-%C2%ABim-qayle%C2%BB-dashinqi-57-andamnyere
  15. Քաղաքապետարանի ավագանու նորընտիր կազմը․ ովքեր են նրանք - Հրապարակ
  16. [13]
  17. [14]
  18. [15]
  19. [16]
  20. [17]