«Անի Սամսոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 11. Տող 11.


== Կրթություն ==
== Կրթություն ==
2007-2011 թվականներին սովորել է [[Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան]]ի Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժինում։
2007-2011 թվականներին սովորել է [[Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան]]ի Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնում։


2011-2013 թվականներին սովորել է [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա]]յի Միջազգային գիտակակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնում<ref name="bio">{{Cite web |url=https://brightarmenia.am/am/7/149/ani-samsonyan.htm/ |title=Անի Սամսոնյան, Լուսավոր Հայաստան}}</ref>։
2011-2013 թվականներին սովորել է [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա]]յի Միջազգային գիտակակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնում<ref name="bio">{{Cite web |url=https://brightarmenia.am/am/7/149/ani-samsonyan.htm/ |title=Անի Սամսոնյան, Լուսավոր Հայաստան}}</ref>։

08:50, 23 Նոյեմբերի 2020-ի տարբերակ

Անի Սամսոնյան
Պատկեր:Ani Samsonian.jpg
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ Լուսավոր Հայաստան
Կրթություն՝

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա

ՀՀ պետական կառավարման ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր փետրվարի 10, 1990(1990-02-10) (34 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Անի Տաճատի Սամսոնյան (փետրվարի 10, 1990(1990-02-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ[2]:

Կրթություն

2007-2011 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնում։

2011-2013 թվականներին սովորել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային գիտակակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնում[3]։

2019- ցայսօր սովորում է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության բաժնի մագիստրատուրայում[2]։

Աշխատանքային գործունեություն

2010-2012 թթ. եղել է Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գիտաշխատող:

2012-2013 թթ. աշխատել է «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող:

2012-2013 թթ. եղել է «Diplomat.am» վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատերազմներ և քարոզչություն» խորագրով հոդվածաշար)։

2013-2014 թթ. եղել է «Հայնյուզ» մամուլի ակումբի համակարգող[2]։

2015 թվականին «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության, այնուհետև «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության մամուլի խոսնակ։

2017 թվականի Երևանի ավագանու ընտրություններում ընտրվել է ավագանու անդամ, եղել է ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Լույս» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ[4]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով։

Ծանոթագրություններ

  1. «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
  2. 2,0 2,1 2,2 «Անի Սամսոնյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  3. «Անի Սամսոնյան, Լուսավոր Հայաստան».
  4. «Հայտնի են Երևանի ավագանու ԲՀԿ և «Լույս» խմբակցության անդամները».