Արուսյակ Ջուլհակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջուլհակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արուսյակ Թովմասի Ջուլհակյան | |
---|---|
Ծնվել է | 1983 թվականի հունվարի 21 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան |
Մասնագիտություն | հանրային կառավարման մագիստրոս |
Աշխատանք | պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով |
Ամուսին | ամուսնացած չէ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Արուսյակ Ջուլհակյան (հունվարի 21, 1983[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, հանրային կառավարման մագիստրոս[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արուսյակ Ջուլհակյանը ծնվել է 1983 թվականի հունվարի 21-ին Երևանում։
Միչև 2003 թվականը սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի սոցիալ-քաղաքական առարկաների և ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետում, իսկ 2005 թվականին ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Ստացել է հանրային կառավարման մագիստրոսի կոչում։ 2010 թվականին Լեհաստանում ավարտել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ մարդու իրավունքներ մասնագիտացմամբ։
2005-2013 թվականներին դասախոսել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական, իսկ 2007-2009 թվականներին՝ Տնտեսագիտության և իրավագիտության (USEL) համալսարաններում։ 2011-2014 թվականներին եղել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ծրագրի օգնական, ապա իրավական փորձագետ։ 2014-2018 թվականներին աշխատել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության մի շարք ծրագրերում։
2015-2018 թվականներին անդամակցել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանական թիմին։ 2015-2018 թվականներին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության մի շարք ծրագրերում որպես իրավաբան։
2010 թվականի մարտից միչև հունիս համագործակցել է Լեհաստանի «Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ»-ի հետ։ 2016 թվականին մասնակցել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը («Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ» (European Platform for Democratic Elections) դիտորդական կազմակերպությունների միջազգային կոալիցիա), իսկ 2018 թվականի հոկտեմբերից միչև նոյեմբեր ԱՄՆ-ում՝ «ԱՄՆ ընտրական գործընթացներ» ծրագրին (International Visitors Leadership Program):
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում 2018 թվականի սեպտեմբերի 23-ից միչև 2019 թվականի հունվարի 11-ը եղել է Երևանի ավագանու անդամ, Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2018 թվականին եղել է «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամի համահիմնադիր։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արուսյակ Ջուլհակյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին համապետական ընտրական ցոցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արուսյակ Ջուլհակյանը ամուսնացած չէ։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արուսյակ Ջուլհակյանը համահեղինակ է ընտրական իրավունքի ոլորտի երկու ձեռնարկի։ Հեղինակել է նաև մի շարք հոդվածներ։