Վահե Հովհաննիսյան (քաղաքական գործիչ, բժիշկ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահե Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Վահե Հովհաննիսյան | |||
| |||
---|---|---|---|
2007 - 2008 | |||
| |||
2012 - մինչ օրս | |||
Կուսակցություն՝ | Բարգավաճ Հայաստան կուսակցություն | ||
Կրթություն՝ | Երևանի պետական բժշկական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | հոգեբույժ | ||
Ազգություն | հայ | ||
Դավանանք | Քրիստոնեություն | ||
Ծննդյան օր | 1974, հունիսի 10 | ||
Ծննդավայր | ![]() |
Վահե Լավրենտիի Հովհաննիսյան (1974, հունիսի 10, Երևան, Հայաստան), հայ պետական և քաղաքական գործիչ, մասնագիտությամբ՝ հոգեբույժ, բժիշկ[1]:
2012-2017 թվականներին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ձախակողմյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահե Հովհաննիսյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 10-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Նախնական կրթություն ստանալուց հետո 1997 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական գործ ֆակուլտետը, իսկ 1999 թվականին՝ ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրան՝ ստանալով հոգեբույժի որակավորում։
1999 թվականին ծառայել է Հայաստանի զինված ուժերում և 2001 թվականին ավարտել ծառայությունը։ Բանակից վերադառնալուց մեկ տարի անց՝ 2002 թվականին, դարձել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտը։ 2009-2012 թվականներին եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի տնօրենը։
Ղեկավարել է «Հստակ քայլեր տարածաշրջանային անվտանգության ճանապարհին», «Նոր հարևաններ» տարածաշրջանային նախագծերը։
2007-2008 թվականներին Վահե Հովհաննիսյանը եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ)։ Եղել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ։
2009 թվականին համալրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության շարքերը: Որպես անկուսակցական 2008 թվականի մայիսին հրաժարվել է պատգամավորական մանդատից։
2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։
Վահե Հովհաննիսյանը Գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների և երկու գիրք-ժողովածուի հեղինակ է։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2016-07-17