Հայկ Սարգսյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 9, 1992(1992-08-09)[1] (31 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունհաշվապահ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
Ամուսինամուսնացած է
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Հայկ Զարեհի Սարգսյան (առավել հայտնի է «Շիշ բռնող» մականունով[2][3][4][5][6][7][8]), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման և 8-րդ գումարման պատգամավոր[9][10], մասնագիտությամբ հաշվապահ[11]։

Կենսագրական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Սարգսյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 9-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։

Մինչև 2012 թվականը սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժինում։

2012-2014 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

2014 թվականին ղեկավարել է իր հիմնադրած «1-ին Ավտո» ընկերությանը։ 2018-2019 թվականներին աշխատել է Հայաստանի պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Սարգսյանի կուսակցական-քաղաքական գործունեությունը սկսվել է 2013 թվականին, երբ նա դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ։ 2015 թվականին անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում եղել է «Ելք» դաշինքի շտաբի պետ։ 2018 թվականին դարձել է «Իմ քայլը» դաշինքի անդամ։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակով թիվ 8 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր[9]։

Մամուլի քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր դառնալուց հետո Հայկ Սարգսյանը հաճախակի հայտնվել է հայաստանյան մամուլի քննադատության կենտրոնում[12][13][14][15][16][17][18][19][20]։ Նրա մասին հրապարակումներում հաճախ նա ներկայացվում է որպես Նիկոլ Փաշինյանի «ախրանիկ»[12][13][14][15][16] կամ «ջրի շիշ բռնող»[2][3][4][5][6][7][8][17][18]։

Հայկ Սարգսյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ մամուլի կողմից իրեն վերագրվող քննադատական երևույթների վերաբերյալ հայտնել է, որ չի ընդունում այդ մեղադրանքները[21][22]։

2021 թվականի հունիսի 4-ին Հայկ Սարգսյանը բռնի կերպով խլել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի աշխատանքային գործիքը` հեռախոսը, ջնջել ֆայլերը և վերադարձրել միայն ժամեր անց[23]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Սարգսյանը ամուսնացած է[9]։ Եղբայրը՝ Նաիրի Սարգսյանն աշխատում է ՀՀ կառավարությունում որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական[19]։ Նրա հայրը՝ Զարեհ Սարգսյանը, 1990-ական թվականներին ղեկավարել է ՀՀ պետական մի շարք բարձր պաշտոններ, մասնավորապես, 1996 թվականից՝ ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ, 1997 թվականից՝ կենսաթոշակային հիմնադրամ ղեկավար, 2000 թվականից՝ ՀՀ պետական գնումների գործակալության տնօրեն։ Վերջինը աշխատանքից հեռացվելուց հետո մեղադրվել է չարաշահումների, պետական միջոցների յուրացման մեջ[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1407&lang=eng
  2. 2,0 2,1 «Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքի քավորը եղել է Փաշինյանը. անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացվել» հոդված news.am կայքում, (արխիվացված 18․05․2022 թ․)։
  3. 3,0 3,1 ««Շիշ բռնողի» մասնակցությամբ հանցագործության դեպքը բացահայտվել է» հոդված yerevan.today կայքում, (արխիվացված 18․05․2022 թ․)։
  4. 4,0 4,1 ««Շիշ բռնողի» եղբայրը՝ «շիշ շպրտող»» հոդված yerevan.today կայքում, (արխիվացված 18․05․2022 թ․)։
  5. 5,0 5,1 «Քննչական կոմիտեն՝ Քանաքեռում սպանությունների ընթացքում Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) դեպքի վայրում գտնվելու մասին» հոդված 168.am կայքում, (արխիվացված 18․05․2022 թ․)։
  6. 6,0 6,1 ««Մեդիա պաշտպան». «Շիշ բռնող» մականունը ստացած պատգամավորից մեծ ակնկալիքներ ունենալն ավելի զավեշտալի կլինի» հոդված panorama.am կայքում, (արխիվացված 18․05․2022 թ․)։
  7. 7,0 7,1 «Կրքերը թեժ են Ազգային ժողովում. պատգամավորներն իրար վրա շշեր են նետում» հոդված aravot.am կայքում, (արխիվացված 18․05․2022 թ․)։
  8. 8,0 8,1 «Ո՞վ է Հայկ Սարգսյանի նշանածը․ մանրամասներ» հոդված armeniasputnik.am կայքում։
  9. 9,0 9,1 9,2 «Հայկ Սարգսյանի կենսագրական տվյալները ՀՀ ԱԺ կայքում որպես 7-րդ գումարման պատգամավոր» արխիվացված։
  10. «Հայկ Սարգսյանի կենսագրական տվյալները ՀՀ ԱԺ կայքում որպես 8-րդ գումարման պատգամավոր», (արխիվացված 18.05.2022 թ.)։
  11. «Հայկ Սարգսյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  12. 12,0 12,1 «Պատգամավոր Հայկ Սարգսյանը «դեբոշ» է սարքել Երևան-Մոսկվա ինքնաթիռում» (արխիվացված
  13. 13,0 13,1 «Փաշինյանի «ախրաննիկ», ապա «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը Նորատուսցի Ալիկի հետ մտերի՞մ է» ([1]):
  14. 14,0 14,1 «Փաշինյանի ախրանիկ-պատգամավոր. «Ինձ համար երեքհարկանի տունը դղյակ չէ, սովորական տուն է» (արխիվացված
  15. 15,0 15,1 «Փաշինյանի «ախրանիկ» պատգամավորը թիկնապահներով է շրջում» (արխիվացված
  16. 16,0 16,1 «Տեղեկատվություն ունենք, որ ախրանիկ-պատգամավոր Հայկ Սարգսյանը ընտրվել է վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով» (արխիվացված
  17. 17,0 17,1 «Փաշինյանի «շիշ բռնող» պատգամավորը կոչ է անում դուրս գալ Քոչարյանի դեմ բողոքի ակցիայի» (արխիվացված
  18. 18,0 18,1 «Զարմանք» Արխիվացված 2019-07-07 Wayback Machine (արխիվացված
  19. 19,0 19,1 19,2 «Զարեհ Սարգսյանի որդին՝ դուռ կոտրելու առաջամարտիկ» (արխիվացված
  20. «ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը Ծաղկաձորում ընկերոջ ծննդյան օրը հարբել է եւ ծեծկռտուք սարքել. Dejavu». news.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  21. «Հայկ Սարգսյանը՝ ՀՀ նախագահական աղջիկներ տանելու, իր հոր, հեղափոխությանը ֆինանսապես աջակցելու և մամուլի մասին»
  22. ««Ես վատ եմ զգում, որ ինձ «շիշ բռնող», «ախրանիկ պատգամավոր» են ներկայացնում. Հայկ Սարգսյանը՝ լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելու մասին»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
  23. «Իմքայլական Հայկ Սարգսյանը խլել է լրագրողի հեռախոսը ու ջնջել հարցազրույցի տեսագրությունը». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.