Նազելի Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նազելի Հրաչի Բաղդասարյան
Դիմանկար
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
Ծնվել է1983 թվականի օգոստոսի 8
ԾննդավայրՇիրակի մարզ, Գյումրի
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիա
Մասնագիտությունիրավաբան
Աշխատանքիրավաբան, պատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով
Ամուսինամուսնացած է
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Երեխաներմեկ զավակ
 Nazeli Baghdasaryan Վիքիպահեստում

Նազելի Բաղդասարյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, իրավաբան[1], ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Կենսագրություն

Նազելի Բաղդասարյանը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 8-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում[1]:

Միչև 2005 թվականը նա սովորել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում, ունի իրավագիտության մագիստրոսի կոչում[1]:

2008 թվականին Ուկրաինայում մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության «Ռադիոցանցերի կառավարում» ռադիոմենեջերների, իսկ 2017 թվականին՝ Կիևի ժողովրդավարության և իրավունքի գերակայության ինստիտուտի մեդիա իրավագետների կրթական ծրագրերի դասընթացներին[1]:

1999-2006 թվականներին աշխատել է «Ցայգ» հեռուստաընկերությունում որպես հաղորդավար: 2003-2005 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի օգնական, 2005-2006 թվականներին աշխատել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի երևանյան մասնաճյուղում որպես դասախոս, 2005-2018 թվականներին՝ «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի ղեկավար: Նազելի Բաղդասարյանը 2006-2018 թվականներին աշխատել է «Ցայգ» ՍՊԸ-ում որպես իրավաբան: 2012 թվականից՝ «Ցայգ» հեռուստաընկերության «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ և վարող, 2012 թվականից՝ քաղաքական և կոմերցիոն արշավների մեդիափորձագետ: 2014-2019 թվականներին նա հիմանդրել է «Սթայլ Մեդիա» ՍՊԸ-ն, իսկ 2015 թվականից վարել է հանրային ելույթների և հրապարակախոսության դասընթացներ: 2018 թվականի օգոստոսի 21-ից միչև 2019 թվականի հունվարի 14-ը եղել է Հայաստանի Շիրակի մարզպետի խորհրդական[1]:

2011 թվականից Նազելի Բաղդասարյանն անդամակցում է լրագրողների միջազգային դաշնությանը, 2017 թվականից՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին: 2018 թվականից անդամակցում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի խորհրդատվական խորհրդին[1]:

Գիտական գործունեություն

Նազելի Բաղդասարյանը 2005 թվականին հեղինակել է «Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» գիտական աշխատությունը[1]:

Քաղաքական գործունեություն

2018 թվականի դեկտեմբերի 9-ին համապետական ընտրական ցուցակով նա ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում[1]:

Ընտանիք

Նազելի Բաղդասարկանն ամուսնացած է, ունի մեկ զավակ[1]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Նազելի Բաղդասարյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».