Jump to content

Վարդան Աթաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Աթաբեկյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 20, 1981(1981-04-20) (43 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Վարդան Նելսոնի Աթաբեկյան (ապրիլի 20, 1981(1981-04-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ին դարձել է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]:

Կենսագրություն

Վադան Աթաբեկյանը ծնվել է Երևանում՝ 1981 թվականի ապրիլի 20-ին:

Չի զորակոչվել ՀՀ զինված ուժեր, քանի որ զոհված ազատամարտիկի միակ զավակ է: Միչև 2002 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:

2002-2004 թվականներին աշխատել է որպես «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի սահմանագծման և սահմանազատման բաժնի ճարտարագետ-հողաշինարար: 2005-2007 թվականներին եղել է «Ինտրաքոմ Հայաստան» ՍՊԸ շինարարական բաժնի ճարտարագետ: 2008-2010 թվականներին՝ «Բարսիս» ՍՊԸ տնօրենի օգնական: 2012-2014 թվականներին՝ «Courier.am» սուրհանդակային ծառայության գործադիր տնօրեն, իսկ 2014-2018 թվականներին հիմնադրել է «ArmCourier» սուրհանդակային ծառայությունը և եղել գործադիր տնօրեն[1]:

Քաղաքական գործունեություն

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[1]:

Ընտանիք

Վարդան Աթաբեկյանը ամուսնացած է և ունի մեկ զավակ[1]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Վարդան Աթաբեկյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».