Դավիթ Մանուկյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Մանուկյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Մանուկյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 29, 1984(1984-02-29)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]

Դավիթ Անդրանիկի Մանուկյան (փետրվարի 29, 1984(1984-02-29)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ին դարձել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Մանուկյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգում՝ 1984 թվականի փետրվարի 29-ին։

2003-2005 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

Միչև 2003 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինում, իսկ 2007 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Քաղաքագետ է։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017-2019 թվականներին՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 10 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք)։ Եղել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ 2017-2019 թվականներին՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Անդրանիկ Մանուկյան։

Դավիթ Մանուկյանը ամուսնացած է և ունի չորս զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1325&lang=eng
  2. «Դավիթ Մանուկյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».