Էդգար Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդգար Առաքելյան Արմենի
Դիմանկար
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
Ծնվել է1983 թվականի ապրիլի 17
ԾննդավայրԵրևանում
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրթությունՀայ-ռուսական (սլավոնական) համալսարան
Մասնագիտությունքաղաքագետ
Աշխատանքքաղաքագետ, պատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
Ամուսինամուսնացած է
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Երեխաներերկու զավակ

Էդգար Առաքելյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքագետ[1]:

Կենսագրություն

Ծնվել է 1983 թվականի ապրիլի 17-ին Երևանում:

Միչև 2004 թվականը սովորել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, իսկ 2007 թվականին ավարտել է նույն բուհի ասպիրանտուրան: 2008 թվականին՝ «Առաջնորդների զարգացման կենտրոն» հիմնադրամի դասընթացը:

2007 թվականին եղել է «Երիտասարդական նվաճումներ» հասարակական կազմակերպության բանավեճերի ակումբների ծրագրի աշխատակից: 2008-2009 թվականներին՝ «Մեդիա Գրուպ» ՍՊԸ պատվիրատուների սպասարկման մենեջեր: 2010 թվականին՝ «Իդեա Լաբ» ՍՊԸ-ի տնօրեն: 2010-2011 թվականներին անդամակցել է «1in.am» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր կազմին և եղել է մարկետինգի և զարգացման պատասխանատու: 2011-2013 թվականներին՝ «Սաս Գրուպ» ընկերության առցանց մարկետինգի պատասխանատու, 2013-2016 թվականներին ղեկավարել է «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի մարկետինգի բաժինը: 2016-2017 թվականներին ՝ «Բի Վեբ Սիսթեմս» ընկերության ծրագրավորող, 2017-2018 թվականներին՝ «Թեոկեն» ՍՊԸ-ի ծրագրավորող:

2008 թվականին մասնակցել է «ՀԻՄԱ» երիտասարդական շարժմանը, 2010 թվականին իր շուրջ համախմբված համախոհների հետ ստեղծել է «Մենք դե՜մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը: 2019 թվականներին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Քաղաքական գործունեություն

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Ծանոթագրություններ

  1. «Էդգար Առաքելյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».