Կարինե Պողոսյան
Կարինե Պողոսյան | ||
| ||
---|---|---|
Կրթություն՝ | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1995) | |
Մասնագիտություն՝ | ֆիզիկոս, մանկավարժ և քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | մայիսի 27, 1973 (50 տարեկան) | |
Ծննդավայր | Մխչյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կարինե Պողոսյան (մայիսի 27, 1973, Մխչյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ից ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]:
Կենսագրություն
Կարինե Պողոսյանը ծնվել է Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 1973 թվականի մայիսի 27-ին:
Մինչև 1995 թվականը սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում: Ֆիզիկոս և մանկավարժ է:
1994-2004 թվականներին աշխատել է Արտաշատի թիվ 6 միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցչուհի, իսկ 2004-2009 թվականներին` փոխտնօրեն: 2009-2012 թվականներին տնօրինել է Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
2011 թվակնին պարգևատրվել է Արարատի մարզպետի «Լավագույն տնօրեն» պատվոգրով, 2012 թվականին՝ «Պարույր Սևակ» հուշամեդալով, 2016 թվականին պաշտպանության նախարարի կողմից՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով:
Քաղաքական գործունեություն
2012-2017 թվակններին եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 17 ընտրատարածք): Եղել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Անդամակցել է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցությանը և եղել է ՀՀԿ անդամ:
2017-2019 թվականներին՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): Անդամակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին և «Ծառուկյան» խմբակցությանը:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[2]:
Գիտական գործունեություն
Հեղինակել է գիտամանկավարժական հոդվածներ:
Ընտանիք
Կարինե Պողոսյանը ամուսնացած է և ունի երկու զավակ:
Ծանոթագրություններ
- ↑ «Կարինե Պողոսյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
- ↑ «Կարինե Համլետի Պողոսյան – Deputat» (անգլերեն). Վերցված է 2019-07-19-ին.