Էդգար Առաքելյան
Էդգար Առաքելյան Արմենի | |
---|---|
Ծնվել է | 1983 թվականի ապրիլի 17 |
Ծննդավայր | Երևանում |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան |
Մասնագիտություն | քաղաքագետ |
Աշխատանք | քաղաքագետ, պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով (Բաղրամյան 19 փողոց) |
Ամուսին | ամուսնացած է |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Երեխաներ | երկու զավակ |
Էդգար Առաքելյան (ապրիլի 17, 1983[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քաղաքագետ։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1983 թվականի ապրիլի 17-ին Երևանում։
Միչև 2004 թվականը սովորել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, իսկ 2007 թվականին ավարտել է նույն բուհի ասպիրանտուրան։ 2008 թվականին՝ «Առաջնորդների զարգացման կենտրոն» հիմնադրամի դասընթացը։
2007 թվականին եղել է «Երիտասարդական նվաճումներ» հասարակական կազմակերպության բանավեճերի ակումբների ծրագրի աշխատակից։ 2008-2009 թվականներին՝ «Մեդիա Գրուպ» ՍՊԸ պատվիրատուների սպասարկման մենեջեր։ 2010 թվականին՝ «Իդեա Լաբ» ՍՊԸ-ի տնօրեն։ 2010-2011 թվականներին անդամակցել է «1in.am» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր կազմին և եղել է մարկետինգի և զարգացման պատասխանատու։ 2011-2013 թվականներին՝ «Սաս Գրուպ» ընկերության առցանց մարկետինգի պատասխանատու, 2013-2016 թվականներին ղեկավարել է «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի մարկետինգի բաժինը։ 2016-2017 թվականներին ՝ «Բի Վեբ Սիսթեմս» ընկերության ծրագրավորող, 2017-2018 թվականներին՝ «Թեոկեն» ՍՊԸ-ի ծրագրավորող։
2008 թվականին մասնակցել է «ՀԻՄԱ» երիտասարդական շարժմանը, 2010 թվականին իր շուրջ համախմբված համախոհների հետ ստեղծել է «Մենք դե՜մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը։ 2019 թվականներին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու զավակ։