Մասնակից:Հակոբջանյան Լիլիթ/Ավազարկղ10
Հակոբջանյան Լիլիթ/Ավազարկղ10 | ||
| ||
---|---|---|
Արտյոմ Ռաֆայելի Ծառուկյան (), հայ քաղաքական գործիչ, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1987 թվականին մայիսի 28-ին Երևանում: 2008 թվականին ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետը: 2016 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան: Ամուսնացած չէ:
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին աշխատել է «ԱրմենՏել» ՓԲԸ խոշոր բիզնեսի հետ զբաղվող բաժնի ավագ մասնագետ: 2013-2017թ թվական՝ ՀՀ վերահսկիչ պալատի առաջատար մասնագետ: 2018 թվականի հունվարից մինչև 2019 թվականի հունվարը եղել է «Սոֆթկոնստրակտ» ՍՊԸ-ում ապրանքատեր: 2017 թվականին եղել է «Հավասարություն» հկ նախագահ: 2010 թվականից եղել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի (ՀՀՖ) նախագահության անդամ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Պարգևատրվել է ՀՀՖ ոսկյա կրծքանշանով (2013 թվական), ՀՀ ՊՆ շնորհակալագրով (2016 թվական): Մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիա:ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
Կատեգորիա:ԲՀԿ անդամներ