Սերգեյ Ատոմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Ատոմյան
ԱԺ պատգամավոր
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կրթություն՝ Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1986, հուլիսի 6
Ծննդավայր Արարատ, Դվին գյուղ

Սերգեյ Սամվելի Ատոմյան (հուլիսի 6, 1986, Արարատ, Դվին գյուղ), հայ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։

Կենսագրություն

Ծնվել է 1986 թվականի հուլիսի 6-ին Արարատի մարզի Դվին գյուղում: 2004-2006 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում: Եղել է պահեստազորի ավագ լեյտենանտ: 2010 թվականինն ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2017 թվականին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան[1]։ 2012-2014 թվականներին աշխատել է ՀՀ ոստիկանության Արմավիրի վարչության, այնուհետև՝ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ: 2014-2018 թվականներին աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ: Արդարադատության առաջին դասի խորհրդական, կապիտան է: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[2]:

Ընտանիք

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Ծանոթագրություններ

  1. «Parliament Monitoring - Ատոմյան Սերգեյ Սամվելի». parliamentmonitoring.am (անգլերեն). Վերցված է 2019-06-17-ին.
  2. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019-06-17-ին.