Տիգրան Ստեփանյան
Տիգրան Ստեփանյան | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | Բարգավաճ Հայաստան | |
Կրթություն՝ | Հայաստանի ազգային ագրարային համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | սեպտեմբերի 1, 1961[1][2] (63 տարեկան) | |
Ծննդավայր | Ազատաշեն, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | Հայաստան |
Տիգրան Վաչիկի Ստեփանյան (սեպտեմբերի 1, 1961[1][2], Ազատաշեն, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ից ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան Ստեփանյանը ծնվել է Արարատի մարզի Ազատաշեն գյուղում՝ 1961 թվականի սեպտեմբերի 1-ին։
Միչև 2011 թվականը սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոնոմիայի ֆակուլտետը։ Ագրոնոմ է։
1989-1993 թվականներին աշխատել է Մասիսի նավթի բազայում որպես ավագ օպերատոր։ 1993-1997 թվականներին եղել է «Մասիս նավթամթերք» ընկերության ղեկավար, իսկ 2000-2007 թվականներին՝ «Մասիս նավթամթերք» ՓԲԸ գործադիր տնօրեն։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 16 ընտրատարածք)։ Անդամակել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովին և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը։ ԲՀԿ անդամ է։
2012-2017 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ)։ Անդամակցել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը։ ԲՀԿ անդամ է։
2017-2019 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 5 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք)։ Անդմակցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին և «Ծառուկյան» խմբակցությանը։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան Ստեփանյանը ամուսնացած է և ունի չորս զավակ։