Սեդրակ Թևոնյան
Սեդրակ Թևոնյան | ||
| ||
---|---|---|
2019 - 2021 | ||
| ||
2021 - 2022 | ||
| ||
2022-ից | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, խմորման արտադրությունների և գինեգործության մասնագետ | |
Ծննդյան օր | փետրվարի 16, 1990[1] (34 տարեկան) | |
Ծննդավայր | Արալեզ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Սեդրակ Թևոնյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր[2]։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2022 թվականի հունվարի 13-ից` ՀՀ Արարատի մարզպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեդրակ Թևոնյանը ծնվել է 1990 թվականի փետրվարի 16-ին Արարատի մարզի Արալեզ գյուղում։
Միչև 2011 թվականը սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն ֆակուլտետում, ապա ստանալով տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրի աստիճան «խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությամբ։
2011 թվականից զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ խաղողագործության և այգեգործության ոլորտում։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեդրակ Թևոնյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցոցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում։
2021 թվականի օգոստոսի 2-ից մինչև 2022 թվականի հունվարի 11-ը ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2022 թվականի հունվարի 13-ին նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեդրակ Թևոնյան ամուսնացած է և ունի մեկ զավակ։