Սեդրակ Թևոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թևոնյան Սեդրակից)
Սեդրակ Թևոնյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
2019 - 2021
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
2021 - 2022
ՀՀ Արարատի մարզպետ
 2022-ից
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, խմորման արտադրությունների և գինեգործության մասնագետ
Ծննդյան օր փետրվարի 16, 1990(1990-02-16)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Արալեզ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]

Սեդրակ Թևոնյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր[2]։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2022 թվականի հունվարի 13-ից` ՀՀ Արարատի մարզպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդրակ Թևոնյանը ծնվել է 1990 թվականի փետրվարի 16-ին Արարատի մարզի Արալեզ գյուղում։

Միչև 2011 թվականը սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն ֆակուլտետում, ապա ստանալով տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրի աստիճան «խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությամբ։

2011 թվականից զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ խաղողագործության և այգեգործության ոլորտում։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդրակ Թևոնյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցոցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում։

2021 թվականի օգոստոսի 2-ից մինչև 2022 թվականի հունվարի 11-ը ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2022 թվականի հունվարի 13-ին նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդրակ Թևոնյան ամուսնացած է և ունի մեկ զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1394&lang=eng
  2. «Սեդրիկ Թևոնյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».