«Ադրբեջան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 4527237 խմբագրումը, որի հեղինակն է՝ 217.64.30.140 (քննարկում) մասնակիցը
Տող 8. Տող 8.
| զինանշան = [[Պատկեր:Coat of arms of Azerbaijan.svg|130px|Ադրբեջանի զինանշան]]
| զինանշան = [[Պատկեր:Coat of arms of Azerbaijan.svg|130px|Ադրբեջանի զինանշան]]
| զինանշանիհոդված = Ադրբեջանի զինանշան
| զինանշանիհոդված = Ադրբեջանի զինանշան
| տեղադրություն = [[Պատկեր:Europe location AZE.png|270px|Ադրբեջանի տեղադրությունը Անդրկովկասում (փաստացի տարածքով)]]
| տեղադրություն = [[Պատկեր:Europe location AZN1.png|270px|Ադրբեջանի տեղադրությունը Անդրկովկասում (փաստացի տարածքով)]]
| լեզուներ = [[ադրբեջաներեն]]
| լեզուներ = [[ադրբեջաներեն]]
| մայրաքաղաք = [[Բաքու]]
| մայրաքաղաք = [[Բաքու]]

14:43, 1 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադրբեջան (այլ կիրառումներ)
Ադրբեջան
Ադրբեջանի դրոշ Զինանշան
Ադրբեջանի դրոշ
Ադրբեջանի զինանշան
Լուսանկար տիեզերքից (NASA)
Կարգավիճակինքնիշխան պետություն և երկիր
Ներառում էԱպշերոնի շրջան, Աղջաբեդի շրջան, Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Աղդաշի շրջան, Աղստևի շրջան, Աղսուի շրջան, Շիրվան, Աստարայի շրջան, Բաքու, Balakan District?, Barda District?, Բայլականի շրջան, Bilasuvar District?, Ջեբրաիլի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Jalilabad District?, Դաշկեսանի շրջան, Շաբրանի շրջան, Ֆիզուլիի շրջան, Գետաբեկի շրջան, Գանձակ, Գերանբոյի շրջան, Goychay District?, Հաջիգաբուլի շրջան, Imishli District?, Ismayilli District?, Քելբաջարի շրջան, Kurdamir District?, Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Lankaran District?, Լենքորան, Lerik District?, Masally District?, Մինգեչաուր, Նաֆթալան, Neftchala?, Վարդաշենի շրջան, Գաբալայի շրջան, Qakh District?, Ղազախի շրջան, Gobustan District?, Guba District?, Կուբաթլուի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Qusar District?, Saatly District?, Sabirabad District?, Շաքիի շրջան, Շաքի, Սալյանի շրջան, Շամախիի շրջան, Շամխորի շրջան, Samukh District?, Սիազանի շրջան, Սումգայիթ, Շուշիի շրջան, Շուշի, Թարթառի շրջան, Թովուզի շրջան, Ujar District?, Khachmaz District?, Ստեփանակերտ, Գոյգյոլի շրջան, Խըզիի շրջան, Խոջալուի շրջան, Մարտունու շրջան, Yardimli District?, Եվլախի շրջան, Եվլախ, Զանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Զաքաթալայի շրջան և Zardab, Azerbaijan?
Պետական լեզուադրբեջաներեն[1]
ՄայրաքաղաքԲաքու
Պետական կարգՆախագահական հանրապետություն
Օրենսդիր մարմինԱդրբեջանի ազգային ժողով
Երկրի ղեկավարԻլհամ Ալիև
Կառավարության ղեկավարԱլի Ասադով
Ջրային %1,7[2]% ջրային
Ազգաբնակչություն9.552.500 (2014)[3]
8.922.447[4][5] (2009)
Խտություն110 (2014) մարդ/կմ²
Կրոնիսլամ 93.4%
քրիստոնեություն 4,9
հուդայականություն 0,4
այլք 1,4%
ՀիմնAzərbaycan!
ԿարգախոսBir kərə yüksələn bayraq, bir daha enməz!
Հիմնադրված է1991 թ.
Արժույթմանաթ
Կենտրոնական բանկԱդրբեջանի Հանրապետության կենտրոնական բանկ
Ազգային տոնմայիսի 28 (հանրապետության օր)
մարտի 20-21 (նովրուզ)
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+994
Ինտերնետ-դոմեն.az
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,745[6]
mfa.gov.az/en

Ադրբեջան (ադրբեջաներեն՝ Azərbaycan, պաշտոնապես Azərbaycan Respublikası[7], Ադրբեջանական Հանրապետություն[8]) հանրապետություն է Հարավային Կովկասում, Կասպից ծովի արևմտյան ափամերձ շրջանում։ Սահմանակցում է Հայաստանին և Արցախին արևմուտքում, Վրաստանին հյուսիսարևմուտքում, Ռուսաստանին հյուսիսում և Իրանին հարավում։ Ադրբեջանի կազմի մեջ է մտցված նաև Նախիջևանը, որը սահմանակցում Հայաստանին, Իրանին և Թուրքիային (7 կմ լայնությամբ միջանցքով)։

Անվանում

Երկիրն ադրբեջաներեն կոչվում է Ազերբայջան, որը կազմված է պարսկերեն ազեր «կրակ» և բայջան «երկիր» բառերի միացումից, այսինքն նշանակում է «կրակե երկիր»։ Ենթադրում են, որ անվանումը կապված է գետնի տակից դուրս եկող գազերի այրման երևույթի հետ (այդ գազերի այրման վայրերում հնագույն ժամանակներում ստեղծվել են կրակապաշտների տաճարներ)։[փա՞ստ] Երկրի հայերեն անվանման հիմքում ընկած է պարսկերեն ադուր բառը, որը նույնպես նշանակում է «կրակ» (հայերենի սղման օրենքով բարդության սկզբում դարձել է ադր)։ Երկրի հարավային մասը հին հունական աղբյուրներում կոչվում է Ատրոպատենե, հայկականում՝ Ատրպատական։[փա՞ստ] Այդպես է կոչվել Փոքր Մարաստանում Աքեմենյանների սատրապ Ատրոպատեսի անունով (նա մ.թ.ա. 321-ին Փոքր Մարաստանը հռչակել է անկախ թագավորություն և դարձել հարստության հիմնադիր թագավորը)։ Ադրբեջանցի ժողովուրդը մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը հայտնի էր թուրքեր կամ Կովկասի թաթարներ անունով, այնուհետև կոչվեցին ադրբեջանական թուրքեր, ապա՝ ադրբեջանցիներ (ինքնանվանումը՝ ազերբայջանլար)։[9]

Պատմություն

Այժմյան Ադրբեջանի տարածքը ներառում է պատմական Աղվանքը, Մեծ Հայքի Ուտիք, Փայտակարան, մասամբ նաև Սյունիք և Այրարատ նահանգները։ Իսկ «Ադրբեջան» տեղանունը, որն Իրանի հյուսիսարևմտյան երկրամասի պատմական անվանումն էր, մինչև 1918 թ․ չի տարածվել իր տարածքի վրա։ Ադրբեջանի ժողովրդի ձևավորումն սկսվել է XI դարի վերջից, երբ Այսրկովկաս են ներխուժել թուրքալեզու քոչվոր ցեղերը։ Այն ընթացել է թուրքալեզու և իրանալեզու տարրերի համախմբման պայմաններում, տնտեսական և կրոնամշակույթային ընդհարնությունների հիմքի վրա։ Մինչև 1920-ական թվահանները ադրբեջանցիները հայտնի էին թուրքեր կամ Կովկասի թաթարներ։ XVI դարի սկզբին ժամանակակից Ադրբեջանի տարածքը մտնում էր Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ, և այստեղ ձևավորվեցին մի քանի խանություններ՝ Շիրվանի, Շաքիի, Գանձակի, Ղուբայի և այլն։ XIX դարի սկզբին Ադրբեջանի տարածքը միացվեց Ռուսական կայսրությանը: Ադրբեջանական ազգային պետականությունը ձևավավովել է 1918 թ–ի մայիսին, երբ Ռուսական կայսրությունից անջատված Այսրկովկասում ստեղծեցին Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունները։ Ադրբեջանական Հանրապետությունը գոյություն ունեցավ մինչև 1920 թ–ի ապրիլի 28-ը, երբ այստեղ՝ հաստատվեցին խորհրդային կարգերը: Աշխարհագրականորեն բուն Ադրբեջանից անջատված է նրա կազմի մեջ մտնող Նախիջևանի Հանրապետությունը, որի տարածքը կազմել է Մեծ Հայքի մի մասը և մտել է նրա տարբեր աշխարհների (Այրարատ, Սյունիք, Վասպուրական) կազմերի մեջ, սակայն 1921 թ–ին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված պայմանագրով այն Ադրբեջանին է բռնակցվել (ավելի ուշ՝ 1924 թ–ին, այստեղ ստեղծվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը)։ Նույն՝ 1921 թ–ին, Մոսկվայի պայմանագրով Ադրբեջանին էր միացվել նաև Արցախը (1923 թ–ին այստեղ կազմավորվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որը 1991 թ–ի սեպտեմբերի 2–ին հռչակեց իր անկախությունը)։ 1991 թ–ին Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը, որն առաջին ճանաչեց Թուրքիան։ 2003 թ–ից նախագահը Իլհամ Ալիևն է։

Բնակչությունը

Տես նաև՝ Ադրբեջանցիներ

Ազգային կազմը միատարր է. ադրբեջանցիները կազմում են երկրի բնակչության 91.6%-ը։[10] փոքրամասնություններից են թալիշները, թաթերը, լեզգիները, ռուսները, հրեաները, ուկրաինացիները, քրդերը և այլք, մինչև 1991 թ.–ը՝ նաև հայերը ։

Ադրբեջանցիներ (ինքնանվանումը՝ ազերբայջանլըլար, տարածված է նաև ազերիլեր, ադրբ.՝ azərbaycanlılar, azərilər, azərbaycan/azəri türkləri) ժողովուրդ է, որ հիմնականում բնակվում է Ադրբեջանում և ըստ որոշ աղբյուրների Պարսկաստանի հյուսիս-արևմուտքում[11] [12] [13]։ Ընդհանուր թիվը աշխարհում մոտ 22-27 մլն. է, որից Ադրբեջանում մոտ 8,1 մլն., Իրանում 12-17 մլն., Թուրքիայում 800 հազար, Ռուսաստանում 600 հազար, Վրաստանում մոտ 280 հազար և այլն։

Ադրբեջանում բնակվում են հետևյալ ազգությունների ներկայացուցիչները[14][15]՝

Ադրբեջանի բնակչությունը ըստ ժողովրդագրության 1926–2009
Ազգություն 19261 19392 19593 19704 19795 19896 19996 2009[10]
թվաքանակ % թվաքանակ % թվաքանակ % թվաքանակ % թվաքանակ % թվաքանակ % թվաքանակ % թվաքանակ %
Ադրբեջանցիներ 1,437,977 62.1 1,870,471 58.4 2,494,381 67.5 3,776,778 73.8 4,708,832 78.1 5,804,980 82.7 7,205,464 90.6 8,172,800 91.6
Լեզգիներ 37,263 1.6 111,666 3.5 98,211 2.7 137,250 2.7 158,057 2.6 171,395 2.4 178,021 2.2 180,300 2.02
Հայեր 282,004 12.2 388,025 12.1 442,089 12.0 483,520 9.4 475,486 7.9 390,5058 5.6 0 - 0 -
Ռուսներ 220,545 9.5 528,318 16.5 501,282 13.6 510,059 10.0 475,255 7.9 392,304 5.6 141,687 1.8 119,300 1.35
Թալիշներ 77,323 3.3 87,510 2.7 85 0.0 21,169 0.3 76,841 1.0 112,000 1.26
Ավարներ 19,104 0.8 15,740 0.5 17,254 0.5 30,735 0.6 35,991 0.6 44,072 0.6 50,871 0.6 49,800 0.56
Թուրքեր 95 0.0 600 0.0 202 0.0 8,491 0.2 7,926 0.1 17,705 0.3 43,454 0.5 38,000 0,43
Թաթարներ 9,948 0.4 27,591 0.9 29,370 0.8 31,353 0.6 31,204 0.5 28,019 0.4 30,011 0.4 25,900 0,29
Թաթեր 28,443 1.2 2,289 0.1 5,887 0.2 7,769 0.2 8,848 0.1 10,239 0.1 10,922 0.1 25,200 0.28
Ուկրաինացիներ 18,241 0.8 23,643 0.7 25,778 0.7 29,160 0.6 26,402 0.4 32,345 0.5 28,984 0.4 21,500 0,24
Ցախուրներ 15,552 0.7 6,464 0.2 2,876 0.1 6,208 0.1 8,546 0.1 13,318 0.2 15,877 0.2 12,300 0.14
Ուտիներ 2,445 0.1 3,202 0.1 5,492 0.1 5,841 0.1 6,125 0.1 4,152 0.1 3,800 0.04
Վրացիներ 9,500 0.4 10,196 0.3 9,526 0.3 13,595 0.3 11,412 0.2 14,197 0.2 14,877 0.2 9,900 0.11
Հրեաներ 20,578 0.9 41,245 1.3 40,198 1.1 48,652 1.0 35,487 0.6 30,792 0.4 8,916 0.1 9,100 0.1
Քրդեր 41,1937 1.8 6,005 0.2 1,487 0.0 5,488 0.1 5,676 0.1 12,226 0.2 13,075 0.2 6,100 0.07
այլ 94,360 4.1 85,387 2.7 25,889 0.7 22,531 0.4 31,552 0.5 31,787 0.5 9,541 0.1 9,500 0.11
ընդհանուր 2,314,571 3,205,150 3,697,717 5,117,081 6,026,515 7,021,178 7,832,693 8,795,500
1 աղբյուր։ [1]. 2 աղբյուր։ [2]. 3 աղբյուր։ [3]. 4 աղբյուր։ [4]. 5 աղբյուր։ [5]. 6 աղբյուր։ [6]. 7 քրդերը բնակվում էին Կարմիր Քրդստանում՝ Քարվաճառի ու Բերձորի շրջաններում, 1930-ական թվականներին զանգվածաբար գաղթեցվել են Ղազախստան 8այդ թվում՝ ԼՂԻՄ հայ բնակչություն

Հայերը Ադրբեջանում

Ադրբեջանի ներկայիս տարածքում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից։ Իսկ XIX դարում հիմնականում հայաբնակ էին Բաքուն, Սումգայիթը և այլ շրջաններ (Գանձակը, Շամխորի, Շաքիի (Նուխի), Շամախիի և այլ շրջաններ)։ Այստեղ գործում էին հայկական դպրոցներ, մշակութային օջախներ։ Հայ բուրժուազիայի ձեռքում էր գտնվում Ադրբեջանի նավթարդյունաբերության մի մասը, Բաքվի ձեռնարկություններում աշխատում էին հազարավոր հայ բանվորներ։ Ադրբեջանի Հանրապետության հռչակումից հետո և խորհրդային իշխանության տարիներին Ադրբեջանում շարունակում էր ապրել հայ հոծ բնակչություն (1979 թ-ին՝ 475,5 հզ. մարդ), գործում էին հսկայական թվով կրթական ու մշակութային օջախներ։ Դրանք հետզհետե նվազեցին՝ երկրի իշխանությունների վարած բացահայտ ուծացման և ազգային խտրականության քաղաքականության հետևանքով։ 1988 թ-ի փետրվարից սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը, ծայր աստիճան սրվեցին հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սումգայիթում (1988 թ-ի փետըրվար), ապա Բաքվում (1990 թ-ի հունվար) ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպվեցին հայերի կոտորածներ, որից հետո Ադրբեջանի հայ բնակչությունը (շուրջ 450 հզ. մարդ) ստիպված եղավ հեռանալ Ադրբեջանից. փախստականների զգալի մասն ապաստան գտավ Հայաստանում։ Այդ նույն ժամանակ Հայաստանից ադրբեջանցի բնակչությունը տարհանվեց Ադրբեջան։

Իր պատմական հողի վրա ապրելու իրավունքը պաշտպանելու համար Արցախի հայությունը ստիպված դիմեց զինված պայքարի և կարողացավ դիմակայել ադրբեջանական ռազմական գործողություններին։ 1991 թ-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը, սակայն, դեռևս միջազգայնորեն ճանաչված չէ։ Բանակցություններ են տարվում հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով։

Կրոն

Ադրբեջան համարվում է աշխարհիկ պետություն։ Ադրբեջանական կրոնական քաղաքանությունը հիմնված է Լաիցիզմի վրա, որը հստակ տարանջատում է եկեղեցուն պետությունից և հասրակական կյանքը համարվում է աշխարհիկ կյանք[16]։

Բացարձակ մեծամասնությունը, այսինքն բնակչության 95%ը մուսուլման են. 85%-ը՝ շիա մուսուլման եւ 15%-ը՝ սուննի մուսուլման։ [16] Կրոնական փոքրամասնությունների թվում են. ռուս ուղղափառներ, վրաց ուղղափառներ, կաթոլիկներ, մոլոկաններ, ավետարանականներ, բապտիստներ, Եհովայի վկաներ, հուդայականներ, հարե կրիշնա, և բահաի։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանի Հանրապետությունում գրանցված է 425 կրոնական համայնք[16]։

Տնտեսությունը

Ադրբեջանը, լինելով ցարական Ռուսաստանի, իսկ այնուհետև՝ ԽՍՀՄ-ի մասը, իր բարենպաստ աշխարհագրական դիրքի ու բնական հարուստ պաշարների շնորհիվ դարձել է ինդուստրիալ-ագրարային երկիր։

Հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսության զարգացման դինամիկան՝ երկիրը բաժանված է 10 տնտեսական շրջանների (ադրբեջաներեն՝ İqtisadi rayon)։

Բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններն արտադրում են պողպատ, տարբեր մեքենաներ ու հաստոցներ, սինթետիկ կաուչուկ, ավտոդողեր, քիմիական նյութեր և այլն։ Սննդի արդյունաբերության ճյուղերից առավել աչքի են ընկնում մրգի և ձկան պահածոների արտադրությունն ու գինեգործությունը։ Զարգացած է նաև գորգագործությունը։ Գյուղատնտեսության մեջ մշակում են բամբակենի, ծխախոտ, թեյ, ձիթենի, ցիտրուսներ, հացահատիկային բույսեր։ Նախալեռնային շրջաններում տարածված է խաղողագործությունը։ Ամենուրեք կան պտղատու այգիներ (առավել տարածված պտուղներն են նուռը, նուշը, թուզը, սերկևիլը)։ Անասնապահության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն ու տավարաբուծությունն են։ Զարգացած է ձկնորսությունը (հատկապես՝ թառափի և սաղմոնի)։ Վիթխարի է Կասպից ծովի նշանակությունը երկրի տնտեսության համար, որը ողողում է երկրի ամբողջ արևելյան ափը։ Այն էժան տրանսպորտային միջոց է, ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հարուստ է նավթի և գազի պաշարներով, արժեքավոր ձկնատեսակներով (Կասպից ծովին բաժին է ընկնում թառափի համաշխարհային որսի ավելի քան 80%-ը)։

Նավթի գործոնը

Խորհրդային իշխանության տարիներին էլ ավելի զարգացավ ավանդական ճյուղը՝ նավթարդյունահանումն ու նավթի վերամշակումը։

Վարչական բաժանում

ՆԻՀ-ի շրջանները՝
1. Բաբեկի
2. Ջուլֆայի
3. Քենգերլի
4. Նախիջևան
5. Օրդուբադի
6. Սադարակի
7. Շահբուզի
8. Շարուրի

Դե-յուրե Ադրբեջանի կազմում գտնվում է 59 շրջան, 11 քաղաք և 1 ինքնավար հանրապետություն - նախկին հայաբնակ Նախիջևանը։ 59 շրջանները իրենց հերթին բաժանված են 2698 մունիցիպալիտետների։

Բնական պայմաններ և ռեսուրսներ

Ադրբեջանը լեռների ու հարթավայրերի երկիր է։ Նրա հյուսիսում՝ Մեծ Կովկասի, հարավում Փոքր Կովկասի լեռներն են։ Ծայր հարավ-արևելքում ձգվում են Թալիշի լեռները։ Լեռների միջև՝ Կուր-Արաքսյան, իսկ Կասպից ծովի ափին Լենքորանի դաշտավայրերն։ Ադրբեջանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, հատկապես նավթով և բնական գազով։ Ցամաքից բացի (Ապշերոնյան թերակղզի)՝ դրանց շատ հարուստ պաշարներ հայտնաբերված են նաև Կասպից ծովի հատակում։

Զինված ուժեր

Ադրբեջանի զինված ուժերի նշան

Ադրբեջանի Զինված Ուժերը (ադրբեջաներեն՝ Azərbaycan Silahlı Qüvvələri) կազմված են Ադրբեջանի հակաօդային պաշտպանությունից, ռազմա-օդային նավատորմից և ռազմա-ծովային նավատորմից։

Ադրբեջանը, նավթի վաճառքից ստացված գումարները օգտագործելով, իր զինված ուժերը մշտապես համալրում է մեծաքանակ զենք, զինամթերքով։ Մասնավորապես, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից գնել է մեծ քանակությամբ ԽՍՀՄ արտադրության զրահամեքենաներ և տանկեր, իսկ Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից և այլ երկրներից՝ ժամանակակից հարձակողական սպառազինություն։ 2007 թ-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն հասնում էր $ 1,3 միլիարդի։

Ադրբեջանի ԶՈւ Գերագույն հրամանատար է հանդիսանում երկրի նախագահը (2003 թ.–ի հոկտեմբերից՝ Իլհամ Ալիևը[17]

Հակահայկական քաղաքականությունը

Ծանոթագրություններ

  1. 21 // Ադրբեջանի Սահմանադրություն — 1995.
  2. Azərbaycan Respublikası Dövlət Statistika Komitəsi: Statistik nəşrlər: Azərbaycan rəqəmlərdə: Ümumi məlumat: Coğrafi məlumatlar — yoxlanılıb: 8.11.2014
  3. Azərbaycan Dövlət Statistika Komitəsi: Mətbu məlumat: Аzərbаycаndа dеmоqrаfik vəziyyət — xəbərin yayınlanma tarixi: 16.10.2014
  4. Azərbaycan Respublikası Dövlət Statistika Komitəsi: 6.1 Ev təsərrüfatlarının sayı və ölçüsü (əhalinin 2009-cu il siyahıyaalınması əsasında)---1 və ya 2
  5. Azərbaycan Respublikası Dövlət Statistika Komitəsi: 1.1. Əhalinin sayının dəyişilməsi
  6. Human Development ReportUNDP, 2022.
  7. Ադրբեջանի Հանրապետության սահմանադրություն
  8. Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ (2012). Աշխարհի պետությունների և տարածքների համառոտ տեղեկատու-բառարան. Երևան: «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ. էջ 5. ISBN 978-99941-2-663-7.
  9. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 11.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. 10,0 10,1 Censuses of Republic of Azerbaijan 1979, 1989, 1999, 2009
  11. "Iran: People", CIA: The World Factbook (retrieved 7 June 2006).
  12. "Iran", Amnesty International report on Iran and Azerbaijanis (retrieved 30 July 2006).
  13. "Iran" in the Encyclopedia Orient (retrieved 18 Aug 2006).
  14. Statistical Yearbook of Azerbaijan 2006, State Statistical Committee, Baku, table 2.6, p. 69
  15. The Population of Azerbaijan
  16. 16,0 16,1 16,2 Նախագահությունը Ադրբեջանի Հանրապետության, Նախագահական Գրադարան – Կրոն։ (անգլ.)
  17. Ադրբեջանի Հանրապետության սահմանադրություն, գլուխ 9, կետ 3։