Ալի Ասադով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Ասադով
 
Կուսակցություն՝ Նոր Ադրբեջան
Կրթություն՝ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1978)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 30, 1956(1956-11-30) (67 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  Ադրբեջան և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
1st degree "For Service to the Fatherland" order և 2nd degree "For Service to the Fatherland" order

Ալի Հիդայեթ օղլի Ասադով (ադրբ.՝ Əli Hidayət oğlu Əsədov, նոյեմբերի 30, 1956(1956-11-30), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), 2019 թվականի հոկտեմբերի 8-ից սկսած Ադրբեջանի Հանրապետության 10-րդ վարչապետը[2], Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական տնտեսական հարցերով (1998-2012), ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (2012-2019)[3];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալի Ասադովը ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 30-ին Նախիջևանում։ 1974 թվականին ավարտել է Բաքվի թիվ 134 միջնակարգ դպրոցը։ 1978 թվականին ավարտել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Նա իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1978 թվականից[4]։

  • 1978-1980-զինծառայության տարիներ,
  • 1980-1989-Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ավագ լաբորանտ, ասպիրանտ, գիտական աշխատող,
  • 1989-1995-Բաքվի սոցիալական կառավարման և քաղաքագիտության ինստիտուտի դոցենտ, վարչության պետ,
  • 1995-2000-Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի անդամ,
  • 1998-2012-Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական տնտեսական հարցերով,
  • 2012-2019-ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ,
  • 2019- Ադրբեջանի Հանրապետության վարչապետը;

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]