Ուտիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուտիներ
Ընդհանուր քանակ

10.000

Բնակեցում
Ադրբեջան Ադրբեջան 3.000-3.800
Ռուսաստան Ռուսաստան 4.300
Ուկրաինա Ուկրաինա 600
Ղազախստան Ղազախստան 300
Վրաստան Վրաստան 210
Հայաստան Հայաստան 200-500
Արցախ Արցախ 200
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
Լեզու(ներ)
Ուտիներեն-Ուդիերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական Եկեղեցի, Ուղղափառություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Հայեր, Լեզգիներ


Ուտիներ կամ Ուդիներ[1], ազգություն Հարավային Կովկասում։ Նրանց թիվը ողջ աշխարհում շուրջ 10 հազար է։ խոսում են ուդիերեն լեզվով.[2] Ներկայում ուդիների մի  հատվածը բնակվում է Հայաստանում, նախկինում ապրում եին նաև Ադրբեջանական ԽՍՀ  Բաքու քաղաքում, Նիժ գյուղում ու Վարդաշեն` քաղաքում, ինչպես և Վրաստանի Զինոբյանի գյուղում։ Այսօր ուտիների մի շատ փոքր հատված է մնացել Անդրկովկասում, ըստ էության երկու գյուղ՝ ներկայիս Ադրբեջանի Նիժ գյուղը և Զինոբյանի գյուղը Վրաստանում, որը հիմնվել է քսան թվականի ջարդերից փախած ուտիների կողմից։ Ադրբեջանի Վարդաշեն` ներկայիս Օղուզ գյուղաքաղաքում, որտեղ ապրել են 3.000 ուդիներ, ներկայում ապրում է ընդամենը 74 «ուղղափառ» ուդի։ Հայաստանում 2001 թվականի մարդահամարի տվյալներով նշվում է 200 ուդի , մասնագետների գնահատականներով նրաց թիվը ՀՀ-յում հնարավոր է հասնում է շուրջ 500, բնակվում են հիմնականում Երևան քաղաքում, Տավուշի մարզի , Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում և շրջակա տարածքների գյուղերում։ Ուդիները էթնիկ ծագումով հայ չեն, սակայն քանի որ նախկինում դավանանքով էր ազգությունը որոշվում, ուստի թե՛ հայերը (Հայաստանում և այլն) և թե՛ օտարներն (Ադրբեջանում և այլն) իրենց հաճախ սխալմամբ հայ են համարել: Ուդիները խորապես կրել են հայ ժողովրդի  մշակույթը,: Ուդիները քրիստոնյաներ են, հիմնականում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ (քիչ քանակությամբ տարածված է նաև ուղղափառությունը), ուստի և նրանց անտրոպոնիմիկան, (ազգանունններ, անունններ, հայրանունններ), նույնական են հայերի հետ (հայկական են): Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ ուդիների կրթության լեզուն և մշակութային կողմնորոշումը հայկական էր: Նրանց էթնիկ ինքնության կարեւորագույն դրսեւորումը, հայ ժողովրդի հետ իր մշակութային ամբողջության ընկալումն էր: Ազգությամբ ուդի  եին Հայ գեներալ Մովսես Սիլիկյանը[3][4], Հայ ֆիդայական պայքարի խոշոր դեմքերից Սարգիս Կուկունյանը և նրա շատ զինակիցներ, Գրիգոր Նիկողոսյանը (նույն ինքը` Մագդա Նեյմանը, ով հայտնի է իր «Հայերը» մեծարժեք աշխատությամբ) և այլն: Ուդիների պատմության և ծագումնաբանության մասին գիտության մեջ գոյություն ունի համապատասխան  գրականություն[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]