Jump to content

Նիժ

բնակավայր
Նիժ
40°55′54.077″N 47°39′20.920″E / 40.93168806°N 47.65581111°E / 40.93168806; 47.65581111
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՀամայնքԳաբալայի շրջան և Նուխիի գավառ
ԲԾՄ423 մետր
Բնակչություն5744 մարդ
Նիժ (Ադրբեջան)##
Նիժ (Ադրբեջան)

Նիժ, բնակավայր Ադրբեջանի Հանրապետության Գաբալայի շրջանում[1]։ Ունեցել է երեք հայկական եկեղեցի՝ սուրբ Եղիշե, վերին թաղի սուրբ Աստվածածին, ներքին թաղի սուրբ Աստվածածին, որոնք այժմ գործածվում են ուտիական համայնքի կողմից։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիժ գյուղը շրջկենտրոն Գաբալա քաղաքից հեռու է 20 կմ դեպի հարավ-արևմուտք։ Բնակավայրը շրջապատված է ջրաշատ դաշտավայրերով[2]։

Նիժ գյուղը հանդիսանում էր տարածաշրջանի նշանավոր գյուղերից։ Հայտնի է, որ գրավոր աղբյուրներում բնակավայրը հիշատակվում է բնակչության կողմից 1724-1725 թվականներին Ռուսական կայսրության Պետրոս I կայսրին օգնության խնդրանքով գրված նամակներում[2][3][4]։

1918-1919 թվականներին բնակավայրը ենթարկվել է թուրքական հարձակումների և մեծ կորուստներ ունեցել[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև պատկերված աղյուսակով ներկայացված է Նիժի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների՝

Տարի 1890-ական 01․01․1914 1982
Բնակիչ 5008 (800 տուն)[2] 10655[5] 5929[6]

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիժ գյուղում է ծնվել հայ-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Սարգիս Կուկունյանը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
  2. 1 2 3 4 Սամվել Կարապետյան, «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը», ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ գրքաշար, Երևան, ՀՃՈՒՀ հրատարակչություն, 1997 թվական, ISBN 5-8080-0144-7
  3. ↑ Г. А. Эзов, Сношения Петра Великого с Армянским народам, СПБ, 1898, с. 427-428.(ռուս.)
  4. ↑ Ա. Աբրահամյան, Ուդիների դիմումը Պետրոս 1-ին, «էջմիածին» 1952, ապրիլ, էջ 39-40։
  5. ↑ “Кавказский Календарь на 1915 г.”, Тифлис, 1914, с. 165.(ռուս.)
  6. ↑ «Ադրբեջանական Սովետական Հանրագիտարան», հ. 7, Բաքու, 1983, էջ 272։(ադրբ.)
  7. ↑ Սարգիս Կուկունյանի մասին տեղեկություններ, (արխիվացված 20․04․2022թ․)։