Հովհաննես Հովհաննիսյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Վահագնի Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել է1980 թվականի մարտի 5
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (2000), Երևանի պետական համալսարան (2002) և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա (2002)
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2020)
Մասնագիտությունաստվածաբան
ԱշխատանքԵՊՀ ռեկտոր
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան (Ալեք Մանուկյան փողոց, 1 շենք)
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Հովհաննես Վահագնի Հովհաննիսյան, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, աստվածաբան, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Հովհաննիսյանը ծնվել է 1980 թվականի մարտի 5-ին քաղաք Երևանում։Մինչև 1996 թվականը սովորել, ապա ավարտել է Երևանի թիվ 149 օտար լեզուների վարժարանը, իսկ 2000 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը։ 2002 թվականին խորացրել է իր գիտելիքները աստվածաբանության մեջ և ավարտել նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Զուգահեռ սովորել է նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման դպրոցում և ստացել պետական ծառայողի որակավարում։ 2007 թվականին ավարտել է ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի և դոցենտի որակավարում։

2003 թվականից ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի դասախոս։ Դասավանդել է Վ. Բրյուսովի պետական լեզվաբանական և Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարաններում, իսկ 2006-2008 թվականներին՝ Գավառի պետական համալսարանում, 2014 թվականին` Հայաստանի ամերիկյան համալսարանում։ 2014 թվականին հիմնադրել է Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտական կենտրոնը։

2018 թվականի մայիսի 21-ից մինչև 2019 թվականի փետրվարի 14-ը աշխատել է որպես Հայաստանի կրթության և գիտության փոխնախարար։

2021 թվականին նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն թվականի դեկտեմբերի 17-ին ընտրվել է ԵՊՀ ռեկտոր։

Անդամակցում է գիտական մի շարք կազմակերպությունների։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի կազմում ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ մենագրության և միջազգային հեղինակավոր ամսագրերում հրատարակված քառասունից ավելի գիտական հրապարակումների հեղինակ։

Մասնագիտական վերապատրաստումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվար - Օգոստոս, 2005 թ․ Կրոնագիտության ամբիոն, Կալիֆորնիայի համալսարան, Սանտա-Բարբարա, Հավաստագիր 2005 թ. Կրոնական բազմախոհությունը ԱՄՆ ինստիտուտի ուսուցման վերաբերյալ

Հունվար - Մայիս, 2008 թ․ Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիր (JFDP), Վանդերբիլթի համալսարան, Նաշվիլ, Թենեսի

Հունվար 2010 թ.- դեկտեմբեր 2011 թ. ՀՀ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա

Հունիս - Հուլիս, 2010 թ. Քեմբրիջի հյուընկալության ծրագիր, հետազոտող, Քեմբրիջի համալսարանի Հիսուսի քոլեջ, Մեծ Բրիտանիա

Նոյեմբեր 2010 թ. - Հունվար 2011 թ. Գերմանական ակադեմիական աջակցության հետդոկտորական ծրագիր, Տյուբինգենի համալսարան, Գերմանիա

Հունվար 2010 թ. - Դեկտեմբեր 2011 թ. ՀՀ արտաքյին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց

Հունիս - հուլիս, 2012 թ. ԱՄՆ Յեյլի համալսարանի աստվածաբանության դպրոցի այցելու հետազոտող

Փետրվար - մայիս, 2013 թ. ԱՄՆ Յեյլի համալսարանի աստվածաբանության դպրոցի այցելու հետազոտող

Մայիս - հուլիս, 2014 թ. Կրոնական և էթնիկ բազմազանության ուսումնասիրության Մաքս Պլանկի ինստիտուտ, Գոտինգեն, Գերմանիա