Jump to content

Տարոն Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարոն Սիմոնյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
 
Կրթություն՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (2007) և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (2010)
Մասնագիտություն՝ իրավաբան, պետական գործիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 22, 1987(1987-01-22) (37 տարեկան)
Ծննդավայր Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Կայք՝ taronsimonyan.am

Տարոն Սիմոնյան՝ հայ քաղաքական գործիչ, 7-րդ գումարման պատգամավոր[1] [2]: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ:

Կենսագրություն

22.01.1987 Ծնվել է Վանաձոր (Կիրովական) քաղաքում։

=Կրթություն

1993-2003 սովորել և ավարտել է Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոց

2003 – 2007 սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ․

2007 – 2009 սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա (Եվրոպական իրավունք)․

2009-2010 սովորել և ավարտել է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (ԱՄՆ, Բոստոն), մասնագիտացումը՝ միջազգային իրավակարգ։

2009 – 2012 սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։

Դասախոսական և գիտական գործունեություն

2010թ-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, Եվրոպական հետազոտությունների կենտրոնի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս։

2017թ-ից ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ։

Հեղինակ է երեք տասնյակ գիտական հոդվածների ։

Հեղինակ է երկու մենագրության

1. Պետաիրավական համալիրություն և սիներգետիկա, Մաս 1, Անցումային և անկայուն սոցիալ-պետական համակարգերի համալիրություն․ սիներգետիկ աշխարհընկալում, 2013, Երևան,

2. «ԱՐԲԱՆԷ, ․․․ և զարթնում է լաոն», 2018, Երևան։

Հեղինակ է հինգ ուսումնական ձեռնարկի։

Խմբագիր է երկու միջազգային և մեկ ազգային գիտական հանդեսների։ Մասնագիտական այլ աշխատանք

2008-2019 Իրավաբանական և փորձագիտական աշխատանք միջազգային և մասնավոր կազմակերպություններում՝ Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի մի շարք ծրարգերում, ԵԱՀԿ երևանյան գրասենյակում, ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկներում (UNFPA, UNDP), ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայում և այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում։

2010-2019 Փաստաբանական գործունեություն, իսկ 2011թ-ից՝ «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի հիմնադիր, Գլխավոր տնօրեն ։

Հասարակական և մասնագիտական ակտիվություն

2005-2008 ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ։

2005-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Խորհրդի, 2008-ից՝ Մեծ խորհրդի անդամ․

2007-2011 ԵՊՀ Խորհրդի անդամ։

2008թ-ից ՀՀ Իրավաբանների (ասոցիացիայի) միության անդամ, 2012-2019՝ Գործադիր տնօրեն։

2010-2019 «Լոռվա երիտասարդների միասնություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր, համանախագահ:

2010թ-ից Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր, 2013-2016թթ․՝ Տնօրեն ։

2010թ-ից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, 2017-2019՝ պալատի Խորհրդի անդամ։

2014-2019 Եվրոպական արբիտրաժային պալատի անդամ, արբիտր (Բելգիա, Բրյուսել) ։

2014թ-ից հիմադրել է ԵՊՀ առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի անվան կրթաթոշակ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի լավագույն ուսանողների համար:

2016-2019 Հայաստանի հաշտարարների միության համահիմնադիր, Խորհրդի անդամ։

2016-2019 Մարդու իրավունքների պաշտպանին կից զինվորական հարցերով հանձնաժողովի անդամ։

2017-2019 ՀՀ արբիտրների ասոցիացիայի համահիմնադիր, Խորհրդի անդամ։

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած չէ։

Արտաքին հղումներ

1 Անձնական կայք - http://taronsimonyan.am/ 2 Ֆեյսբուքյան պաշտոնական էջ - https://www.facebook.com/taron.v.simonyan/ 3 Youtube - https://www.youtube.com/channel/UCx2SivM15dgqDEmfWG1OZDw

Ծանոթագրություններ

1 https://mediamax.am/am/news/get-back/12219/ 2 http://boon.am/taron-simonyan/ 3 http://vesti.am/archives/228708?lang=am 4 http://www.ysu.am/files/Taron_Simonyan-1415705153-.pdf 5 http://www.ysu.am/files/56-67_Taron_Simonyan.pdf 6 http://www.ysu.am/files/11Taron_Simonyan.pdf 7 http://www.ysu.am/files/2Simonyan.pdf 8 http://www.ysu.am/files/3Taron_Simonyan.pdf 9 http://www.ysu.am/files/Taron_Simonyan2010.pdf 10 http://www.ysu.am/files/Taron_Simonyan.pdf 11 http://www.ysu.am/files/Taron_Simonyan2011.pdf 12 http://www.ysu.am/files/02Ta_Simonyan.pdf 13 http://www.ysu.am/files/Taron_Simonyan2012.pdf


Ծանոթագրություններ

  1. «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները».
  2. [1]